«Սոցիալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 21.
 
== Սոցիալիզմի զարգացման օրինաչափությունները ==
{{Ստուգել փաստերը}}
Սոցիալիզմի զարգացման օրինաչափությունները պայմանավորում են նրա համակողմանի ամրապնդման, հասունացման նոր աստիճանների հասնելու անհրաժեշտությունը։ Այդ պրոցեսում [[1950]]-ական թթ․ վերջին սոցիալիզմը հաղթանակեց լիակատար կերպով, վերջնականապես, այսինքն ապահովվեց սոցիալիստ, վերափոխումների անդառնալիությունը, սոցիալիզմի համակարգի երկրներում կապիտալիզմի վերականգնման անհնարինությունը ո՛չ ներքին հակասոցիալիստական տարրերի, ո՛չ էլ միջազգային կապիտալիզմի ուժերով։ ԽՍՀՄ-ում սոցիալիզմի ամրապնդման պրոցեսը ավարտվեց զարգացած (հասուն) սոցիալիստական հասարակարգի կառուցումով ([[1960]]-ական թթ․ սկսված)։ Զարգացած սոցիալիզմի չափանիշներն են՝ արտադրողական հզոր ուժերի առկայությունը, խոշոր մասշտաբներով հանրայնացված սոցիալիստական սեփականության լիակատար տիրապետության հիմքի վրա միասնական ժողտնտեսական համալիրի ստեղծումը, առաջավոր գիտությունն ու մշակույթը, ժողովրդի բարեկեցության մշտական աճը, անձնավորության բազմակողմանի զարգացման համար բարենպաստ պայմանների ձևավորումը, բանվոր դասակարգի վերածվելը ամենամեծ սոցիալիստական խմբի, նրա կրթական, մշակութային-տեխնիկական մակարդակի, քաղաքական հասունության և ակտիվության որակական բարձրացումը, կոլտնտեսային գյուղացիության սոցիալ-քաղաքական, կրթական, մշակութային-տեխնիկական, մակարդակի աճը, ժողովրդական մտավորականության քանակական և որակական աճը և նրա դերի մեծացումը հասարակության կյանքում, բանվոր դասակարգի, կոլտնտեսային գյուղացիության և ժողովրդական մտավորականության դաշինքի ըստ ամենայնի ամրապնդումը՝ բանվոր դասակարգի առաջատար դերի պայմաններում պրոլետարիատի դիկտատուրայի պետության վերաճումը համաժողովրդական սոցիալիստական պետության, կոմունիստական կուսակցության վերածվելը ողջ ժողովրդի կուսակցության, հասարակության կյանքում նրա ղեկավար դերի աճը․ սոցիալիստական հասարակական հարաբերությունների հասունությունը, դասակարգերի և սոցիալիստական խավերի մերձեցման հիման վրա ազգերի և ազգությունների իրավական և փաստական հավասարության, նրանց եղբայրական համագործակցության, մարդկանց հանրության նոր պատմական տիպի՝ սովետական ժողովրդի ձևավորումը, աշխատավորների բարձր կազմակերպվածությունը, գաղափարայնությունը և գիտակցականությունը և յուրաքանչյուրի հոգատարությունը բոլորի նկատմամբ, հիրավի համաժողովրդական դեմոկրատիան, բոլոր հասարակական գործերի արդյունավետ կառավարումը, պետական կյանքին աշխատավորների ակտիվ մասնակցությունը, հասարակության առջև քաղաքացիների պարտականությունների և պատասխանատվության հետ նրանց ռեալ իրավունքների և ազատությունների զուգակցումը ապահովող քաղաքական համակարգը։