«Հովհաննես առաքյալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: uk:Іван Богослов
չ clean up using AWB (7852)
Տող 12.
| վիքիպահեստ = John the Evangelist
}}
[[Պատկեր:Toros_Roslin_ManrankarToros Roslin Manrankar.jpg|thumb|Հովհաննես առաքյալը ([[Թորոս Ռոսլին]]ի մանրանկար)]]
[[Պատկեր:El Greco 034.jpg|thumb|«Հովհաննես առաքյալ», [[Էլ Գրեկո]]]]
'''Հովհաննես առաքյալ''' ({{lang-he|יוחנן}} «Յոհանան» - «Տերը ողորմած է», {{lang-lat|Iohannes Zebedaei}}; նաև` '''Հովհաննես Ավետարանիչ''', '''Հովհաննես Աստվածաբան'''), ըստ [[Նոր Կտակարան]]ի` [[Հիսուս Քրիստոս]]ի [[Առաքյալներ|12 առաքյալներից]] մեկը, [[Հակոբոս առաքյալ]]ի կրտսեր եղբայրը, Զեբեդեոսի և Սաղոմեի որդին, Հիսուսի սիրելի աշակերտը: Ավանդական քրիստոնյա եկեղեցիների կողմից նրան է վերագրվում [[Նոր Կտակարան]]ի կանոնի մաս կազմող [[Ավետարան ըստ Հովհաննեսի|ըստ Հովհաննեսի ավետարան]]ի, [[Հայտնություն|Հայտնության]] և [[Ընդհանրական նամակներ|Հովհաննեսի երեք ընդհանրական թղթերի]] հեղինակությունը:
Տող 24.
* Հովհաննեսը եղբոր` Հակոբոսի և Պետրոս առաքյալի հետ մշտապես գտնվում է Հիսուսի կողքին` կազմելով առաքյալների կորիզը (տես Մատթ. 17:1, Մարկ. 5:37, 9:1, 14:33, Ղուկ. 8:51, 9:28): Հովհաննեսը Պետրոսի հետ նաև Պասեքի ընթրիը պատրաստողն էր (Ղուկ. 22:8):
* Հովհաննեսը ներկայանում է որպես ակտիվ և նախանձախնդիր կերպար (այդ պատճառով է, որ Զեբեդյան եղբայրները Քրիստոսի կողմից անվանվում են Որոտման որդիներ` Բաներեգես (հմմտ. Մարկ. 3:17)). «Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մեկին, որը քո անունով դևեր էր հանում, բայց մեզ հետ չէր շրջում, և արգելեցինք նրան»» (Մարկ. 9:37, Ղուկ. 9:49): Նախանձախնդրության մեկ այլ դրսևորում է ցույց տրված Ղուկասի Ավետարանում. Սամարիայում անհյուրընկալ ընդունելությունից հետո Հովհաննես և Հակոբոս եղբայրները առաջարկում են Քրիստոսին ««Տե՛ր, կամենո՞ւմ ես, որ ասենք, և երկնքից կրակ իջնի ու բնաջինջ անի նրանց»» (9:54): Այս մտքի համար առաքյալը Հիսուսի կողմից հանդիմանվում են:
* Փոքրիկ հանդիմանության է արժանանում նաև Քրիստոսին մեկ այլ հարցով դիմելիս (ըստ Մատթեոս ավետարանչի` Քրիստոսին դիմել է առաքյալի մայրը (20:20-24)). ''«Զեբեդեոսի որդիները՝ Հակոբոսը և Հովհաննեսը, գնացին նրա մոտ և ասացին նրան. «Վարդապե՛տ, ինչ որ քեզնից պիտի խնդրենք, կամենում ենք, որ անես մեզ համար»։ Եվ նա նրանց ասաց. «Ի՞նչ էք կամենում ինձնից, որ անեմ ձեզ համար»։ Եվ նրանք ասացին նրան. «Շնո՛րհ արա մեզ, որ նստենք մեկս՝ քո աջում և մյուսս՝ ձախում, քո փառքի մեջ»։ Հիսուս պատասխանեց նրանց և ասաց. «Չեք իմանում, թե ինչ էք խնդրում. կարո՞ղ եք խմել այն բաժակը, որ ես խմելու եմ, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով ես մկրտվելու եմ»։ Եվ նրանք ասացին նրան. «Կարող ենք»։ Եվ Հիսուս նրանց ասաց. «Այն բաժակը, որ ես խմելու եմ, կխմէք, և այն մկրտությունը, որով ես մկրտվելու եմ, նրանով կմկրտվեք, բայց իմ աջում և ձախում նստեցնելը ես չէ, որ պիտի տամ, այլ տրվելու է նրանց, որոնց համար պատրաստված է»։ Այդ լսելով՝ տասը առաքյալները սկսեցին բարկանալ Հակոբոսի և Հովհաննեսի վրա»'' (Մարկ. 10:35-40): [[Պատկեր:HSAraqyalner.jpg|thumb|right|Քրիստոս և առաքյալներ, Քրիստոսի դեմ-դիմաց նստած է Հովհաննես առաքյալը]]
* Հովհաննեսը մշտապես եղել է Քրիստոսի կողքին: Վերջին ընթրիքի ժամանակ, երբ Հիսուսը ակնարկում է իր մատնությունը. «Աշակերտներից մեկը, որին Հիսուս սիրում էր, նստել էր նրա մոտ։ Սիմոն Պետրոսը սրան ակնարկ արեց՝ հարցնելով, թե այդ ո՛ւմ մասին է ասում։ Եվ սա Հիսուսի կրծքովն ընկավ ու ասաց նրան. «Տե՛ր, ո՞վ է»։ Հովհաննեսը հետևում է Քրիստոսին նաև նրա չարչարանքների ընթացքում. «Հիսուսի հետևից գնում էին Սիմոն Պետրոսը և մյուս աշակերտը։ Եվ քանի որ այդ աշակերտը քահանայապետին ծանոթ էր, Հիսուսի հետ մտավ քահանայապետի տան գավիթը։ Իսկ Պետրոսը կանգնել էր դռան մոտ, դուրսը։ Մյուս աշակերտը, որ ծանօթ էր քահանայապետին, դուրս ելավ, դռնապանին ասաց եվ Պետրոսին ներս մտցրեց»: Անգամ խաչելության պահին Հովհաննեսը կանգնած է Քրիստոսին շատ մոտ. «Իսկ Հիսուսի խաչի մոտ կանգնած էին նրա մայրը և նրա մորաքույրը՝ Կղեոպասի կին Մարիամը և Մարիամ Մագդաղենացին։ Երբ Հիսուս տեսավ մորը և այն աշակերտին, որ մոտ էր կանգնած, որին նա սիրում էր, մորն ասաց. «Ո՛վ կին, ահա՛ քո որդին»։ Ապա աշակերտին ասաց. «Ահա՛ քո մայրը»։ Եվ այդ պահից աշակերտը նրան իր մոտ առավ» (Հովհ. 19:26-28):
* Հետհարության դրվագներում էլ Հովհաննես առաքյալը մյուսն առաքյալների հետ է (Հովհ. 21 գլուխ). նա առաջին ականատեսն է Քրիստոսի հարության` թափուր գերեզմանի (Հովհ. 20:1-10) և Տիբերիայի ծովեզերքի հայտնության (Հովհ. 21 գլուխ):
Տող 34.
* Առաջին անգամ Հովհաննեսին տենում ենք Մատաթիա առաքյալի ընտրությունը կատարելիս` 11 առաքյալների հետ (1:13):
* Հովհաննեսը Պետրոսի հետ բժշկում է ի ծնե անդամալույծին, ինչի համար առաքյալները հայտնվում են ատյանում, բայց շուտով արդարացվելով ազատ են արձակվում (3:1-4:22):
* Վերջին անգամ Հովհաննեսին դարձյալ հանդիպում ենք Պետրոս առաքյալի հետ Սամարիայում ավետարանելիս. «Երբ Երուսաղեմում գտնվող առաքյալները լսեցին, թե Սամարիայում էլ ընդունել են Աստծու խոսքը, նրանց մոտ ուղարկեցին Պետրոսին և Հովհաննեսին, որոնք, իջնելով, աղոթում էին նրանց համար, որպեսզի ստանան Սուրբ Հոգին» (8:14-15):
 
Հովհաննեսը համարվել է Եկեղեցու երեք սյուներից մեկը, ում [[Պողոս առաքյալ|Պողոսը]] հանդիպել է [[Երուսաղեմ]]ում. «երբ Հակոբոսը, Կեփասը և Հովհաննեսը, որոնք սյուներ էին համարվում, իմացան այն շնորհների մասին, որ տրված էին ինձ, հավանության ձեռք մեկնեցին ինձ և Բառնաբասին, որպեսզի մենք գնանք հեթանոսների մեջ, իսկ իրենք՝ հրեաների մեջ» (Գաղ. Բ 9):
Տող 75.
 
==Արտաքին հղումներ==
 
* [http://www.lusamut.net/level3_.php?id=56&id_3=377&cat_=8&id_2=353&s=0 Սուրբ Հովհաննես առաքյալը]
* [http://culture.azg.am/?lang=AR&num=2006061002 Խորհրդավոր ընթրիք]
 
 
 
[[Կատեգորիա:Տասներկու առաքյալներ]]