«Հադրիանոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.6.5) (Ռոբոտը փոփոխում է․: uk:Адріан
չ clean up, replaced: ) — → ), , եւ → և (2) using AWB (7852)
Տող 1.
[[Պատկեր:Bust Hadrian Musei Capitolini MC817.jpg|thumb]]
 
'''Հադրիանոս''' (Publius Aelius Hadrianus, 76-138 մ.թ.), հռոմեական կայսր: Ծնվել է [[76]]թ. [[հունվարի 24]]-ին, հավանաբար՝ [[Հռոմ]]ում (այլ տեղեկություններով՝ Իտալիկ քաղաքում (ներկայիս [[Սևիլյա]]յի մոտ, Իսպանիա)), վախճանվել է [[138]]թ. [[հուլիսի 10]]-ին, [[Կամպանիա]]յի [[Բայա, Իտալիա|Բայա]] քաղաքում։ [[Հռոմի կայսրություն|Հռոմի]] [[կայսր]] [[117]] - [[138]] թվականներին, հունական քաղաքակրթության ջերմ երկրպագու, միավորեց և ամրապնդեց Հռոմի լայնարձակ կայսրությունը։
 
85 թվականին Հադրիանոսը կորցնում է իր հորը, և նրա խնամակալն է դառնում իր ազգակից՝ ապագա կայսր [[Տրայանոս]]ը: Որպես կայսր, նա հաջորդեց [[Տրայանոս]]ին, վերջինիս մահից հետո, թեև Տրայանոսը նրան պաշտոնապես ժառանգ չէր հայտարարել։ Ծառայել է բանակում, Տրայանոսի հետ մասնակցել է Դակիական պատերազմներում: 114թ. նշանակվել է Ասորիքի կուսակալ: 117թ. Տրայանոսը, որը չուներ երեխա, որդեգրել է Հադրիանոսին: Դառնալով կայսր Հադրիանոսը շարունակեց իր նախորդի քաղաքականությունը: Պահպանելով Սենատի հետ բարեկամական հարաբերությունները նա միեւնույնմիևնույն ժամանակ ստեղծելով պետական պաշտոնյաների խավ, որը համալրվում էր հեծյալների դասից:
 
Հանրային կառավարման գործերի նկատմամբ Հադրիանոսի անկեղծ մտահոգությունը հաստատվում է նրանով, որ իր գահակալության ժամանակաշրջանի մեծ մասը (մինչև 131թ.) նա անցկացրել է Հռոմից դուրս՝ շրջելով Կայսրության զանազան նահանգներում։ Նա ճանապարհորդել է արևմտյան նահանգներով 121-123թթ. և ԱրեւելքԱրևելք` 123-127 և 128-131թթ.: Այս ճանապարհորդությունների ընթացքում նա ամրացրեց սահմանային պաշպանական կառույցները, կազմակերպեց ճարտարապետական նշանավոր շինությունների կառուցումը և, որպես հայտնի հունասեր, կազմակերպեց [[Պանհելլենիոն]]ը՝ համահունական կազմակերպություն, որը ներառում էր բոլոր հունական նահանգները։ [[134]]թ. Ադրիանոսը դյուրությամբ ճնշեց [[հրեաներ]]ի խռովությունը [[Պաղեստին]]ում, երկրից արտաքսեց [[Հուդա]]յի հրեաներին և ամրապնդեց Հռոմի իշխանությունն այնտեղ։ Ադրիանոսի իշխանության տարիներին արգելվեց [[Քրիստոնեություն|քրիստոնյաների]] հալածանքը։ Հադրիանոսի հրամանով շուրջ 121-122թթ. Բրիտանիայի հյուսիսում՝ Սոլուեյ-Ֆերտ ծովախորշի և Թեյն գետի միջև եռակի պատ է կառուցվել, որը կոչված էր պաշտպանել երկիրը հյուսիսից հարձակումներից: Այս կառույցը, որի մնացորդները պահպանվել են մինչև մեր օրերը, կոչվում է «Հադրիանոսի պատնեշ»:
 
Հադրիանոսը հրաժարվեց Տրայանոսի արևելյան նվաճումներից՝ նահանջելով Միջագետքից և թույլ տալով վերականգնել Մեծ Հայքի թագավորությունը: Ադրիանոսը վարում էր ավելի խաղաղասեր քաղաքականություն, քան իր նախորդը, և կայսր հռչակվելուց անմիջապես հետո իր առաջին քայլն է եղել դուրս հանել հռոմեական զորքերը ապստամբած [[Հայաստան]]ից և ճանաչել Հայաստանի անկախությունը, որտեղ ազատագրական պայքարը սկսել էր [[116]]-ին և հաղթանակն անհուսալի էր դարձել հռոմեացիների համար։ [[117]]-ին [[Վաղարշ Ա]] հռչակվեց անկախ Հայաստանի արքա։ Նմանապես, Ադրիանոսը դուրս քաշեց զորքերը [[Ասորիք]]ից և [[Միջագետք]]ից։
Տող 16.
 
Ադրիանոսը հավերժացվել է ականավոր կառույցներով, ինչպես՝ իր դամբարանը Հռոմում (այժմ՝ [[Սուրբ Հրեշտակ (դղյակ)|Ս. Հրեշտակ դղյակը]]), հռչակավոր [[Ադրիանոսի պարիսպ]]ը [[Բրիտանիա]]յում, [[Զևսի տաճար]]ը [[Աթենք]]ում, [[Վեներայի տաճար (Հռոմ)|Վեներայի տաճարը]] Հռոմում, կառուցել է քաղաք [[Թրակիա]]յում և անվանել է այն իր անունով՝ [[Ադրիանուպոլիս]] (այժմ՝ «Էդիռնե» [[Թուրքիա]]յում), և այլն։
 
 
Ուժասպառ երկարատև հիվանդությունից՝ Հադրիանոսը մահացել է Բայե քաղաքում: Ադրիանոսի մահից հետո նրա աճյունը բերվել է Հռոմ և ամփոփվել դեռևս իր կենդանության օրոք կառուցված վեհաշունչ դամբարանում, որը պահպանվել է առ այսօր՝ միջնադարում վերածվելով Հռոմի պապերի նստավայր՝ Սուրբ Հրեշտակ ամրոցի:
Տող 28 ⟶ 27՝
| color = #CCFFBF
}}
 
 
 
[[Կատեգորիա:Հռոմեական կայսրություն]]