«Վայելչագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
{{Թարմացնել}}
{{Վայելչագրություն}}
'''Վայելչագրություն''', '''գեղագրություն''' ({{lang-el|''καλλιγραφία''}} - ''կալիգրաֆիա''), գեղեցիկ գրության [[արվեստ]]։
 
Վայելչագրության [[պատմություն]]ը կապված է [[տառ]]ի և գրության միջոցների, պատմության և արվեստի ոճական զարգացման հետ։ Վայելչագրության [[ոճ]]ը գծագրությունների պարզության, տարածության վրա ընթերցելու հնարավորության, արագագրության, դեկորատիվ զարդանկարների հակում ունի։ Անտիկ դարաշրջանում [[Եվրոպա]]յում ստեղծվել են [[հունարեն]], և [[լատիներեն]] գրության դասական նմուշներ։
Տող 8 ⟶ 9՝
Հայոց գրերի զարգացմանը զուգընթաց մշակվել է նաև գրչության արվեստը ստեղծվել են [[հայոց գիր|հայոց գր]]երի մի քանի տեսակներ՝ [[գրչագիր]], գլխագիր կամ երկաթագիր, բոլորգիր, շղագիր։ Վայելչագրությունը գրչության արվեստի կարևոր մասն է, որն իբրև առարկա դասավանդվել է հայկական [[դպրոց]]ներում։ [[Գրիգոր Տաթևացի]]ն այն կոչել է «արուեստ գրոյն»։ Հայոց գրերի տարբեր տեսակների առկայությունը և [[11-րդ դար]] կեսից գործածության մեջ մտած զարդագիրն իր զանազանությամբ, ինչպես նաև [[13-րդ դար]]ի վերջից կիրառվող նոտրգիրը վայելչագրության զարգացման լայն հնարավորություններ են ստեղծել։ Վարպետ գրիչը կոչվել է «գրչապետ», «քաջ քարտուղար», «հռետոր» և այլն։ Մեզ հասած հազարավոր ձեռագրերի, վավերագրերի և վիմագրությունների մեջ մեծ թիվ են կազմում բարձր արվեստով կատարված գործերը։ Մեծ արժեք են ներկայացնում [[Լազարյան ավետարան|Լագարյան]] ([[Սահակ Վանանդեցի]]), [[Մուղնու Ավետարան|Մուղնու]] ([[Հովհաննես Սանդղկավանեցի]]), [[Կարսի ավետարան|Գագիկ թագավորի]] (անհայտ գրիչ), [[Բագնայրի ավետարան|Բագնայրի]] ([[Իգնատիոս Անեցի]]), [[Հաղպատի Ավետարան|Հաղպատի]] (Մարգարե և Հակոբ), [[Հեթում Բ թագավորի ճաշոց|Հեթում թագավորի]] և [[Վասակ Իշխանի ավետարան|Վասակ արքայաեղբոր]] ([[Թորոս Ռոսլին]]), [[Կեռան թագուհու ավետարան|Կեռան թագուհու (Ավետիս) Ավետարանները]], ինչպես նաև [[Ներսես Լամբրոնացի|Ներսես Լամբրոնացու]] համար [[Գրիգոր Սկևռացի|Գրիգոր Սկևռացու]] գրած Նարեկը, [[Ստեփանոս Սկևռացի|Ստեփանոս Սկևռացու]] Հեթում արքայորդու ճաշոցը, Օշին թագավորի ժամագիրքը, րաբունապետներ [[Եսայի Նչեցի|Եսայի Նչեցու]], [[Գրիգոր Տաթևացի|Գրիգոր Տաթևացու]], [[Թովմա Մեծոփեցի|Թովմա Մեծոփեցու]] ձեռագրերը և բազմաթիվ այլ հուշարձաններ։
 
Տարբեր ժամանակներում վայելչագրության պահանջները տարբեր են եղել, որպես ընդհանուր պահանջներ առանձնացվում են՝ տառապատկերների ճիշտ գրությունը, տառերի տեղադրության, համաչափության, թեքության և գրատեսակի պահպանումը։ [[1959]] թվականից ՀԽՍՀ լուսավորության մինիստրության որոշմամբ վայելչագրություն որպես առարկա ձուլվել է մայրենի լեզվի տարրական դասընթացին։ Վայելչագրությունը այսօր էլ կարևոր նշանակություն ունի ձեռագրի պարզության, գեղեցկության ու ընթեռնելիության ապահովման առումով։
 
== Պատկերասրահ ==
<gallery mode="packed">
Պատկեր:Attavante degli Attavanti - Leaf from a Gradual- Initial P with the Nativity - 2003.173 - Cleveland Museum of Art.tif
Պատկեր:BL Royal Vincent of Beauvais.jpg
Պատկեր:Miremad-1.jpg
Պատկեր:Malnazar - Decorated Incipit Page - Google Art Project.jpg
Պատկեր:Letter by Ouyang Xiu.jpg
Պատկեր:Armenian Gospel of 14th century.jpg
Պատկեր:LindisfarneFol27rIncipitMatt.jpg
Պատկեր:Евангелие от Матфея. Мастер Саркис Пицак. Нач. XIII в.jpg
Պատկեր:Gospel of Shukhonts.jpg
</gallery>
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=257}}