«Միհրան Թումաճան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 18.
 
==Հայրենադարձությունը==
Հեռավոր Ամերիկայի մի անկյունում անհայտության մեջ ծվարած և տարագիր մարդու շատ դառնություններ կրելուց հետո 1965 թվականին Միհրան Թումաճանը վերադարձավ հայրենիք և հաստատվեց [[ՀայկականՀայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում]]։ում։ Այստեղ նա աշխատանքի անցավ [[ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ|ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտ]]ում և հնարավորություն ունեցավ մաս-մաս տպագրության պատրաստելու բազմամյա աշխատանքի արդյունքում ստեղծված արժեքավոր ժողովածուն։ Նեղ շրջանակում տեղի է ունենում իր այդ նյութերի հրապարակման գործնական հարցերին նվիրված խորհրդակցություն, և երբ Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի գիտաշխատող բանագետ Արտաշես Նազինյանն առաջարկում է ժողովածուն անվանել «Հայրենի երգ ու բան», Թումաճանը մանկան պես հրճվում է՝ մեծ ոգևորությամբ ընդունում առաջարկը։ Դրանից հետո նա եռանդով լծվում է նյութերը տպագրության պատրաստելու գործին՝ դրանց տրամադրելով իր աշխատանքային բոլոր կարողությունները, որոնք, ցավոք, արդեն շատ չէին։ Թումաճանն արդեն համարյա բոլորել էր իր ութերորդ տասնամյակը։ Նրա առողջական վիճակի շարունակական վատացման և ֆիզիկական ուժերի աստիճանական սպառման հետևանքով, նույնիսկ օգնականների առկայության պայմաններում, գործը դանդաղ էր առաջ գնում։ Այնուամենայնիվ առաջին հատորը լույս տեսավ նրա կենդանության օրոք՝ 1972 թվականին <ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref>։ Թումաճանը բառացիորեն երջանկացած էր. «Ես հասկացա, որ իմ աշխատանքների գնահատողներն այստեղ են», հաճախ հուզվելով ասում էր նա։ Եթե առաջին հատորի աշխատանքը տարիներ տևեց, ապա երկրորդ հատորը մնաց գրեթե սևագիր վիճակում։ Թումաճանը վախճանվեց [[1973]] թվականի հոկտեմբերի 28-ին [[Երևան]]ում։
 
== Թումաճանի «Հայրենի երգ ու բան» ժողովածուն ==