«Միհրան Թումաճան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ երաժիշտ
| պատկեր = Միհրան Թումաճան.jpg
| Backgroundգույն = solo_singer
}}
 
'''Միհրան Թովմասի Թումաճան''' ({{ԱԾ}}), հայ երաժիշտ, ազգագրագետ, Կոմիտասի[[Կոմիտաս]]ի աշակերտներից։
 
== Կյանքի վաղ տարիները ==
[[Պատկեր:Parsegh Ganachian With Gomidas and his friends.jpg|thumb|mini|250px|ձախից|[[Կոմիտաս]]ը՝ իր աշակերտների հետ. Թումաճանը՝ ներքևի աջ անկյունում:]]
Միհրան Թումաճանը ծնվել է [[1890]] թվականի հոկտեմբերի 21-ին Արևմտյան Հայաստանի [[Կյուրին]] քաղաքում։ Կրթությունը ստացել է [[Ստամբուլ|Կոստանդնուպոլսում]]։ [[1913]] թվականին ավարտել է [[Ստամբուլի համալսարան|Կոստանդնուպոլսի համալսարանը]]։ [[1910]]-[[1915]] թվականներին երգել է Կոմիտասի «[[Գուսան (Կոմիտասի երգչախումբ)|Գուսան]]» երգչախմբում և եղել [[Կոմիտաս]]ի «հինգ» սաներից մեկը՝ մասնակցելով նրա մասնավոր դասընթացին, որի նպատակն էր պատրաստել հայ երաժշտության գործիչներ։ Մյուս չորս աշակերտներն էին [[Վարդան Սարգսյան (երգահան)|Վարդան Սարգսյանը]], [[Բարսեղ Կանաչյան]]ը, [[Վաղարշակ Սրվանձտյան]]ը և Հայկ Սեմերջյանը։
 
[[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի տարիներին զրկվելով իրենց անվանի ուսուցչից, անցնելով պատերազմի դաժան ճամփաներով ու ապրելով նրա արհավիրքները, Կոմիտասի սաներն իրար վերագտան զինադադարից հետո միայն, 1918 թվականին։ Նրանք խանդավառությամբ ձեռնարկեցին հայկական երաժշտության, հատկապես իրենց ուսուցչի ստեղծագործությունների տարածմանը. կազմակերպեցին երգչախմբեր՝ Պոլսում, [[Ադանա]]յում, [[Իզմիր]]ում ու տվեցին համերգներ, հրատարակեցին երգարաններ, որոնց հասույթով [[Փարիզ]]ում լրացրին իրենց երաժշտական ուսումը։ Միհրան Թումաճանն այնտեղ սովորել է 1920-1922 թվականներին։