«Դակի Իորդանով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գիտնական}} '''Դակի Իորդանով''' ({{lang-bg|Даки Йорданов Вичев}}, {{ԱԾ}}), բուլղար ...»:
(Տարբերություն չկա)

20:37, 23 Ապրիլի 2021-ի տարբերակ

Դակի Իորդանով (բուլղար․՝ Даки Йорданов Вичев, սեպտեմբերի 13, 1893(1893-09-13) կամ սեպտեմբերի 1 (13), 1893, Omurtag, Բուլղարիայի իշխանություն - ապրիլի 5, 1978(1978-04-05), Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղար բուսաբան և դասախոս, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի անդամ (1947-78)[2]:

Դակի Իորդանով
Ծնվել էսեպտեմբերի 13, 1893(1893-09-13) կամ սեպտեմբերի 1 (13), 1893
Omurtag, Բուլղարիայի իշխանություն
Մահացել էապրիլի 5, 1978(1978-04-05) (84 տարեկան)
Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտությունբուսաբան, համալսարանի դասախոս և կենսաբան
Հաստատություն(ներ)Սոֆիայի համալսարան
Գործունեության ոլորտկենսաբանություն[1], բուսաբանություն[1], երկրաբուսաբանություն[1], բույսերի աշխարհագրություն[1] և Բույսերի էկոլոգիա[1]
ԱնդամակցությունԲուլղարիայի գիտությունների ակադեմիա և Բուլղարիայի բուսաբանական ընկերություն
Ալմա մատերՍոֆիայի համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինբուլղարերեն[1]
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Jordanov
 Daki Yordanov Վիքիպահեստում

Կենսագրություն

Դակի Իորդանովը ծնվել է 1893 թվականի սեպտեմբերի 14-ին Օմուրտագում, Տարգովիշտեի մարզ՝ բազմազավակ և աղքատ ընտանիքում: Տարրական կրթություն է ստացել հայրենի քաղաքում, որից հետո ավարտել է Շումենի հողագործական ուսումնարանը: 1914 թվականին ավարտել է Շումենի գիմնազիան:

1921 թվականին ավարտել է Սոֆիայի համալսարանը՝ ֆլորայի թեմայով հաջող հանձնելով դիպլոմային աշխատանքը և այնտեղ է աշխատել մինչև 1962 թվականը: 1922 թվականից Սոֆիայի համալսարանի կենսաբանական ֆակուլտետում օգնական է եղել: 1923 թվականին դարձել է Բուլղարիայի բուսաբանական ընկերության անդամ-հիմնադիր: 1939 թվականին ընտրվել է դոցենտ, 1945 թվականին՝ պրոֆեսոր, իսկ 1947 թվականին ընտրվել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս: 1948 թվականից մինչև 1950 թվականը եղել է Սոֆիայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի դեկան, 1950 թվականից մինչև 1962 թվականը զբաղեցրել է ռեկտորի տեղակալի, ռեկտորի և պրոֆեսորի պաշտոնները՝ միաժամանակ 1957 թվականից մինչև 1962 թվականը լինելով բույսերի դասակարգման ամբիոնի վարիչ: 1962 թվականից մինչև 1974 թվականը եղել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի Բուսաբանական այգու և Բուսաբանության ինստիտուտի տնօրեն:

Դակի Իորդանովը մահացել է 1978 թվականի ապրիլի 5-ին Սոֆիայում՝ 84 տարեկան հասակում:

Գիտական աշխատանքեր

Ակադեմիկոսի հիմնական գիտական աշխատանքները նվիրված են եղել Բուլղարիայի և Բալկանյան թերակղզու այլ երկրների բարձրագույն բույսերի դասակարգմանը, ֆլորիստիկային, բուսաբաշխաբանությանը, էկոլոգիային և աշխարհագրությանը:

Հիշատակ

  • Դակի Իորդանովի պատվին Բալչիկում և Վառնայում անվանված են Ակադեմիկոս Դակի Իորդանովի փողոցները[3]:
  • Դակի Իորդանովի հայրենի քաղաքում, Օմուրտագում, հիմնադրվել է պրոգիմնազիա, որին տրվել է ակադեմիկոսի անունը:

Անդամակցությունը հասարակություններին

  • Բուլղարիայի բուսաբանական հասարակության հիմնադիր-անդամ:
  • Կենսաբանության ազգային կոմիտեի նախագահ:

Մրցանակներ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. «Акад. Даки Йорданов – 125 години от рождението му и 40 години от смъртта му» (բուլղարերեն). bio.bas.bg. 10 септември 2018 г. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |цитат= (օգնություն); no-break space character in |title= at position 20 (օգնություն)
  3. Местоположение в „Wikimapia“

Գրականություն

  • 1984 - Биологи. Биографический справочник
  • Jordanow, Daki. In: Taschenlexikon Bulgarien, Bibliographisches Institut Leipzig 1983, Seite 87.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դակի Իորդանով» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դակի Իորդանով» հոդվածին։