«Հոնիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 1.
'''Հոնիա''', Յոնիա, [[Փոքր Ասիա]]յի արևմտյան ծովափի միջին մասի (հյուսիսում [[Փոկեա]] և հարավում [[Միլեթ]] քաղաքների միջև) և [[Եգեյան ծով]]ի հարակից կղզիների ([[Պսարա]], [[Քիոս]], [[Սամոս]], [[Իկարիա]], [[Պատմոս]], [[Լեպսիա]], [[Լերոս]]) հին հունական անվանումը։ [[Մ.թ.ա.]] 2-րդ հազարամյակի 2-րդ կեսին բնակեցրել են աքայացիները, մ.թ.ա. 11-9-րդ դարեր՝ հուն, այլ ցեղեր՝ [[հոնիացիներ]]ը։ Հոնիայով էին անցնում Արևելքի և Արևմուտքի միջև առևտրի կարևոր ճանապարհները և իրականացվում մշակութային հաղորդակցությունը։ Տարանցիկ առևտուրը, արհեստների զարգացումը քաղաքներում նպաստեցին Հոնիայի տնտեսական և մշակութային ծաղկմանը (մինչև մ.թ.ա. 500-449 թվականների [[հույն-պարսկական պատերազմ]]ները)։ Հոնիայի քաղաքների [[Իզմիր|Սմյուռնա]] (Զմյուռնիա, այժմ՝ Իզմիր), Փոկեա, Էրիթրե, Պրիենե, Կոլոփոն, Եփեսոս, Միլեթ և այլն] զարգացած մշակույթը խոշոր ազդեցություն է թողել [[Հին Հունաստան]]ի մշակույթի վրա։ Մ.թ.ա. 8-6-րդ դարերում Հոնիայի քաղաքները ստեղծել են բազմաթիվ գաղութներ։ Հոնիայում առաջացել են հին հունական փիլիսոփայությունը (Անաքսիմանդրոս, Անաքսիմենես, Թալես) և պատմագրությունը (լոգոգրաֆներ, Հերոդոտոս)։ Մ.թ.ա. 6-րդ դարի կեսին Հոնիայի տարածքը նվաճել է [[Լիդիա]]ն, 546-թվականին՝ [[Կյուրոս II Մեծ]]ը, մ.թ.ա. 4-րդ դարում՝ [[Ալեքսանդր Մակեդոնացի]]ն, մ.թ.ա. 3-րդ դարում մտել է [[Սելևկյաններ]]ի պետության կազմի մեջ, մ.թ.ա. 2-րդ դարում նվաճել է [[Հռոմ]]ը։ Մ.թ. 395 թվականից գտնվել է Բյուզանդիայի կազմում։ 14-15 դարերում նվաճել են օսմանյան թուրքերը։ [[1913]] թվականի Բուխարեստի հաշտության պայմանագրով Քիոս, Իկարիա, Սամոս և այլ կղզիները միացվել են [[Հունաստան]]ին։ [[1919]] թվականին հուն, զորքերը թուրք, լծից ազատագրել են մայրցամաքային Հոնիան, սակայն [[1922]] թվականին հարկադրված թողել են այն. [[հույն]] և [[հայ]] բնակչությունը վտարվել է։ Մայրցամաքային Հոնիան այժմ մտնում է [[Թուրքիա]]յի Իզմիր և Այդըն վիլայեթների մեջ։ Հոնիայի անունով հայերը հույների երկիրն անվանել են [[Հունաստան]]։
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=544}}
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Ասիայի աշխարհագրություն]]
[[Կատեգորիա:Թուրքիայի հին հունական հնավայրեր]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հոնիա» էջից