«Գագիկ Բ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 25.
 
== Բագրատունյաց թագավորության վերջին արքայի դավադրաբար սպանությունը ==
[[1076]] թվականին Գագիկ Բ-ն իր զորքով գնում է [[Կիզիստրա]] (կամ Կնդռոսկավիս) բերդտբերդ, որը պատկանում էր երեք հույն իշխանների՝ Մանդալեի որդիներին։ Գագիկն իր զինվորներից առաջ անցնելով, ձիով, երեք հոգու ուղեկցությամբ մոտենում է իրեն դիմավորելու եկած եղբայրներին, որոնք նախօրոք դարանակալ զորք էին պատրաստել։ Նրանք մոտեցան Գագիկին, երկրպագեցին և երբ մոտեցան ողջագուրվելու, հանկարծ երեքով փաթաթվեցին արքայի վզին և քաշելով ցած գլորեցին։ Դուրս նետվեցին դարանակալած զինվորները, իսկ Գագիկի ուղեկիցները ետ փախան՝ լուրը տանելով նրա զորքին։ Սրանք լուրն առնելով ցրվեցին՝ արքային մենակ թողնելով։ Իսկ եղբայրները նրան տարան իրենց բերդը։ Ութ օր անց հայոց իշխաններից շատերը, որոնք Բյուզանդիայում էին, դուրս եկան [[Կիզիստրա]] բերդի դեմ, սակայն դրա անառիկության պատճառով հաջողություն չունեցան, իսկ հույները Բագրատունյաց թագավորության վերջին շառավիղ Գագիկ Բ-ին աղեղի լարով խեղդամահ արին և մարմինը մեկ օր կախեցին պարսպից, ապա թաղեցին պարսպի արտաքին կողմում։ Արքայի մտերիմները գիշերով նրա մարմինը տանում են Պիզու քաղաքը և թաղում վանքում։
Գագիկի մահվան վրեժը լուծել է [[Ռուբինյաններ]]ի տոհմից [[Թորոս Ա]] իշխանը՝ սպանելով երեք եղբայրներին և հետ վերցնելով Գագիկի թագն ու այլ արքայական հարստությունները։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գագիկ_Բ» էջից