«Մարգարիտ Բաբայան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
No edit summary
Տող 9.
 
== Կենսագրություն ==
Մարգարիտ Բաբայանը ծնվել է [[Գերմանիա]]յի [[Գոթա]] քաղաքում։ 1901-1904 թվականներին սովորել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, որտեղ [[դաշնամուր]]ի դասեր է առել Մ. Իպպոլիտով-Իվանովից, Կ. Ալիխանովից, համերգներ տվել Անդրկովկասի քաղաքներում, առանձին գրքույկով հրատարակել է Վ. Վիլդերի «Լյուդվիգ վան Բեթհովեն» աշխատության [[հայերեն]] վերապատումը (1896 թ.), աշխատակցել մամուլին։ Ձայնը մշակել է [[Փարիզ]]ում` Պոյին Վիարդոյի և Արտո դը Պադիլլայի մոտ։ 1901 թվականից մեներգեցողություն է դասավանդել Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում։ 1904 թվականից ընտանիքով մշտապես բնակվել է Փարիզում, հանդես եկել համերգներով եվրոպական երկրներում։
 
Երգացանկն ընդգրկել է հին վարպետների, [[19-րդ դար]]ի եվրոպական, ռուսական, հայկական դասականների, ինչպես և ժամանակակից կոմպոզիտորների գործերը։ Ունեցել է հարուստ ու ճկուն ձայն, նուրբ և գեղարվեստորեն պարզ կատարում, ստեղծագործության բնույթի և ոճի ճիշտ զգացում։ [[Կոմիտաս]]ի և [[Արշակ Չոպանյան]]ի հետ հանդես է եկել համերգ-դասախոսություններով։