«Կանչ (թերթ, Երևան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
չNo edit summary
 
Տող 1.
{{Տեղեկաքարտ Պարբերական}}
'''Կանչ''' (նախկին՝ ''«Պիոներ Կանչ»''), եռօրյա թերթ նախկին [[Խորհրդային Հայաստան]]ում։ Հանդիսացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի և [[Լենին]]ի անվան պիոներական կազմակերպության հանրապետական խորհրդի օրգան։օրգանը։ Լույս է տեսնումտեսել [[1925]] թվականի [[հունիսի 4]]-ից ([[1941]]-[[1945]] թվականներին ընդհատվել է), [[Երևան]]ում։ Առաջին յոթ համարը տպագրվել է ''«Պիոներ ղեկ»'' անունով, ապա մինչև 1990 թվականը եղել է ''«Պիոներ կանչ»,'' ապա՝ ''«Կանչ»''։ Խմբագիրներ՝ Հ․ Միրզոյան, Վ․ Շահումյան, Մ․ Հարենց, Ս․ Սարգսյան, Գ․ Ալեքյան, Ա․ Թադևոսյան, Ս․ Մնացականյան, Ժ․ Մադոյան, Հ․ Խաչատրյան, Ռ․ Աբալյան, Ղ․ Հայրապետյան, Վ․ Պետրոսյան, Վ․ Քալանթարյան, Մ․ Զոհրաբյան ([[1981]] թվականից)։
 
Առաջին տարիներին կարևոր դեր է կատարել խորհրդային գաղափարախոսության քարոզման, երեխաների կոմունիստական դաստիարակության, և այսպես կոչված՝ «անգրագիտության դեմ պայքարի» ասպարեզներում։ Լուսաբանել է հանրապետության պիոներական դրուժինաների գործունեությունը, աջակցել նրանց նախաձեռնություններին։ Թերթի կոչով կազմակերպվել են ծառատնկումներ, զոհված մարտիկների հիշատակին ստեղծվել զբոսայգիներ և պուրակներ։ Պատմել է աշխարհի մանուկների առօրյայի, կապիտալիստական երկրների «մատաղ սերնդի դժվարին մանկության» մասին։ Խմբագրությանը կից գործել է բնության պահպանության շտաբ։ Ունեցել է պատանի ստեղծագործողների ստուդիա, ուր գրական մկրտություն են ստացել [[Սիլվա Կապուտիկյան]]ը, [[Հովհաննես Հովհաննիսյան]]ը, [[Վահագն Դավթյան]]ը և ուրիշներ։