«Լևոն Բլբուլյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 8.
 
== Ստեղծագործություններ և ճանաչում ==
[[1999]] թվականին ճանաչվել է «Հայացք Երևանից» ամսագրի տարվա լավագույն հեղինակ։ [[2002]] թվականին հրատարակել է «Ժամանակ և դեմքեր» գիրքը, որտեղ ներկայացված են հարցազրույցներ հայ մտավորականների, արվեստի և գրականության ճանաչված գործիչների հետ։ Բանաստեղծական, թարգմանական, երգիծական բազմաթիվ գրքերի հեղինակ է<ref>[http://www.grakantert.am/%D5%AC%D6%87%D5%B8%D5%B6-%D5%A2%D5%AC%D5%A2%D5%B8%D5%AB%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6/ Լևոն Բլբուլյան]</ref>։ Թարգմանություններ է կատարել [[Վլադիսլավ Խոդասևիչ]]ից, [[Վլադիմիր Վիսոցկի|Վլադիմիր Վիսոցկուց]], [[Աննա Ախմատովա]]յից, Բուլատ Օկուջավայից, ժամանակակից մի շարք ռուս բանաստեղծներից։ Պարսիկ մեծ բանաստեղծ Օմար Խայամի քառյակների թարգմանական հատորի համար 2018-ին արժանացել է Հայաստանի գրողների միության Հովհաննես Մասհեյան թարգմանական մրցանակին:Բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ է։ Համագործակցել է [[Կոնստանտին Օրբելյան]]ի, [[Ալեքսանդր Աճեմյան]]ի, [[Տիգրան Մանսուրյան]]ի, [[Ռոբերտ Ամիրխանյան]]ի, [[Մարտին Վարդազարյան]]ի, [[Երվանդ Երզնկյան]]ի, [[Արամ Սաթյան]]ի և այլ կոմպոզիտորների հետ։ Քրոջ՝ երգահան Ժաննա Բլբուլյանի հետ համատեղ թողարկել են «Հանդիպման տանգո» (1993) «Խաչված սրտեր» (2003) ալբոմները։ [[Արամ Սաթյան]]ի՝ հայկական առաջին փոփ օպերան («Լիլիթ») ստեղծվել է Բլբուլյանի խոսքերով ( 2003)։ Տարբեր կոմպոզիտորների հետ նրա ստեղծած երգերի ընտրանին թողարկվել է «Արևոտ անձրև» ալբոմով (2006)։
 
== Մրցանակներ, մեդալներ==