«Բաբկեն Ամատունի»–ի խմբագրումների տարբերություն

պետական գոծիչ, Հայաստանի երկաթուղային տրանսպորտի վարչության պետ
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ |Անուն բնագրով= Բաբկեն Ամատունի |Ծնվել է = հունիսի 15, 1998 |Ծննդավայր= Գյումրի|Ա...»:
(Տարբերություն չկա)

21:53, 19 Ապրիլի 2021-ի տարբերակ


Բաբկեն Վահանի Ամատւնի պետական գոծիչ, Հայաստանի երկաթուղային տրանսպորտի նախարար, Հայաստանի Կենտգործկոմի անդամ (1935-1937) [1]։.

Բաբկեն Ամատունի
Ծնվել էհունիսի 15, 1898(1898-06-15)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 28, 1938(1938-02-28) (39 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Կրոնաթեիզմ
ԵրեխաներՍուսաննա Ամատունի

Կենսագրություն

Բաբկեն Ամատւնին ծնվել է հունիսի 15, 1898 թվականին Ալեքսանդրոպոլում, ծառայողի ընտանիքում: 1905 թվականին վախճանվում է նրա հայրը՝ Կարապետ Ամատունին, և որոշ ժամանակ Բաբկեն Ամատունին բնակվում է Ռուսաստանի Նորիլսկ քաղաքում: Այնտեղ նա հաճախում է տարրական դպրոցը: 1912 թվականին Բաբկեն Ամատունին վերադառնում է հայրենի քաղաք: Ուսումը նա շարունակում է Ալեքսանդրոպոլի ռեալական ուսումնարանում, որը հաջողությամբ ավարտում է 1918 թվականին: 1915 թվականից ուսման հետ աշխատում է Ալեքսանդրոպոլի երկաթուղային կայարանում [1]:

Աշխատանք

Նշանակվել է Հայաստանի տարբեր քաղաքների, այդ թվում նաև Երևանի, երկաթուղու կայարանապետ 1921-1926 թվականներին: 1926 թվականին Բաբկեն Ամատւնին նշանակվում է Անդրկովկասյան երկաթուղային տրանսպորտի երկրորդ տեղամասի պետի տեղակալ: 1928-1930 թվականներին մեկնում է Մոսկվա ԽՍՍՀ երկաթուղային տրանսպորտի Ժողովրդական կոմիսարների բարձրագույն հրամանատարական դասընթացներում ուսանելու:

1930 թվականին վերադառնում է Հայաստան և նշանակվում Անդրկովկասյան երկաթուղային տրանսպորտի չորրորդ, հետո հինգերորդ բաժանմունքների պետ: 1935 թվականից մինչև 1937 թվականի հունիս ամիսը զբաղեցրել է Անդրկովկասյան երկաթուղային տրանսպորտի վեցերրորդ բաժանմունքի պետի պաշտոն: Բաժանմունքի կենտրոնը այդ տարիներին տեղակայված էր Լենինականում, իսկ վեցերրորդ բաժանմունքը ընդգրկում էր ամբողջ Հայաստանի երկաթուղին Սանահինից մինչև Ջուղա [1]:

Բաբկեն Ամատունին դառնում է Լենինականի քաղաքային կուսակցական կոմիտեի պլենումի և քաղկոմի բյուրոյի ադամ:

Երկաթուղային տրանսպորտը ամուր հիմքերի վրա դնելու համար Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտողար Աղասի Խանջյանի առաջարկությամբ 1930 թվականին պագևատրվում է անձնկան ավտոմեքենայով: 1935 թվականին արդյունաբերության մեջ ցուցաբերած աննձնվեր աշխատանքի համար Բաբկեն Ամատուուն պարգևատրում են ՀՍԽՀ Կենտգործկոմի պատվոգրով[1]:

Բաբկեն Ամատունին դարձավ անհատի պաշտամունքի և Ստալինյան բռնաճնշումների ժամանակաշրջանի զոհ: Ձերբակալվել է 1937 թվականի հուլիսի 24 Երևանում, որտեղ էլ Եռյակի որոշմամբ գնդակահարվել է 1938 թվականի փետրվարի 28: Արդարացվել է 1956 թվականին[1]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Գագիկ Վարդանյան “Շիրակ աշխարհ”. “Գյումրի” գրքի շարքից. Գիրք երրորդ. Երևան, Զանգակ-97, 2009, էջ 65