«Կանայք Բյուզանդիայում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 61.
 
== Կայսրուհիներ ==
[[Պատկեր:Tesoretto di sovana 129 solido di ariadne (476-491), zecca di costantinopoli.JPG|250px|thumb|Կայսր [[Լևոն I (Բյուզանդիայի կայսր)|Լևոն I]]-ի (457-474) դստեր, կայսրեր [[Զենոն (Բյուզանդիայի կայսր)|Զենոնի]] (474-491) և [[Անաստասիոս Ա (կայսր)|Անաստասիոս Ա]]-ի (491-518) կնոջ՝ [[Արիադնա (Լևոն I-ի դուստր)|Արիադնա]] կայսրուհու [[սոլիդուս]]ը]]
Բյուզանդական կայսրուհիների դիրքը միանգամայն այլ էր՝ համեմատած [[Հին Հռոմ]]ի կայսրերի կանանց, որոնք իշխանություն չունեին։ Թեև կայսրուհիներն իրենց կյանքն անց էին կացնում իրենց սենյակներում՝ շրջապատված պալատական [[ներքինի]]ներով, ըստ ֆրանսիացի բյուզանդագետ [[Ալֆրեդ Ռամբո]]յի՝ այդ կանանց քաղաքական դերը յուրօրինակ էր՝ համեմատած միջնադարյան քրիստոնեական կամ մուսուլմանական այլ երկրների հետ{{sfn|Rambaud|1891|p=829}}։
 
Կայսրուհիների սերման տեսանկյունից՝ սկսած 4-րդ դարից մինչև [[Մակեդոնական հարստություն|Մակեդոնական հարստության]] գահակալելը 9-րդ դարում, զգալի փոփոխություններ կատարվեցին։ Սկզբում կայսրերի կանայք հիմնականում շատ համեստ ծագում ունեին, օրինակ՝ բարբարոսական ծագում ունեցող [[Եվփիմեա (Հուստինոս Ա-ի կինը)|Լուպիկինա]] ստրկուհին, որը դարձավ կայսր [[Հուստինոս Ա]]-ի (518-527) կինը կամ էլ եկեղեցականի դուստրը, որը հետո ամուսնացավ Հուստինիանոս Ա-ի հետ՝ սուրբ կայսրուհի [[Թեոդորա]]ն։ Ավելի ուշ կայսրերը սկսեցին իրենց համար կին ընտրել գավառական բարձր դասից կամ էլ լատինական, գերմանական կամ նույնիսկ կովկասյան միապետությունների արքայադուստրերից։ Այդուհանդերձ, կայսրուհիների ցածր դասից սերելը լիովին չէր բացառվել. երկու կայսրերի՝ [[Ռոմանոս II]]-ի (959-963) և [[Նիկեփորոս Փոկաս]]ի (963-969) կինը՝ [[Թեոփանե (Բյուզանդիայի կայսրուհի) |Թեոփանեն]], գինեպանի դուստր էր և երիտասարդ ժամանակ մարմնավաճառ էր աշխատել{{sfn|Grosdidier de Matons|1967|p=21}}։ Մի շարք դեպքերում հարսներին ընտրել են աղջիկտեսի ժամանակ կամ կայսրության ամենագեղեցիկ աղջիկների մեջ փնտրելով{{sfn|Диль|1914|с=17-19}}։ Հատկանշական է, որ պսակադրությանը նախորդել է թագադրումը, այսինքն՝ համարվել է, որ կայսրուհին իր իշխանությունն ստացել է ոչ թե կայսրից, այլ անմիջապես Աստծուց, դրա համար էլ նրանց իշխանությունները հավասար են։
 
== Ծանոթագրություններ ==