«Կանայք Բյուզանդիայում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 51.
 
=== Ամուսնություն և երեխաների դաստիարակություն ===
[[Ալեքսանդր Կաժդան]]ի կարծիքով՝ բյուզանդացիների՝ քրիստոնեական բարոյականության վրա հիմնված արժեհամակարգում կարևոր նշանակություն էր տրվում կուսության պահպանմանը, պաշտոնական դոկտրինը գովաբանում էր ամուսնությունը և այն համարում էր Աստծո կողմից տրված մեծ ու արժեքավոր նվեր<ref>{{публикация|книга|автор=Каждан А. П.|заглавие=Византийская культура X-XII вв|место=СПб.|издательство=Алетейя|год=2006|isbn=5-89329-040-2|страницы=56|страниц=280}}</ref>։ Բյուզանդական հասարակության երկու հիմնական ուժերը՝ պետությունը և եկեղեցին, իրենց տեսակետն ունեին ամուսնություն կնքելու անհրաժեշտության վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ պետությունն ամեն կերպ խթանում էր իր քաղաքացիների ամուսնանալը՝ հատկապես 8-9-րդ դարերի ծանր ժողովրդագրական իրավիճակում։ Պետության տեսանկյունից՝ երկար ժամանակ ամուսնությունը զուտ քաղաքացիական գործ էր, որը կարգավորվում էր համապատասխան օրենսդրությամբ և մինչև 9-րդ դարի վերջը ամուսնություն կնքելու համար բավական է եղել քաղաքացիական որոշ գործընթացներ կատարելը։ 10-րդ դարի սկզբից այս հարցում էականորեն մեծացավ եկեղեցու դերը<ref>{{книга|автор=Laiou A.|заглавие=Mariage, amour et parenté à Byzance aux XIe-XIIe siècles|место=Paris|год=1992|pages=10-13}}</ref>։ Վաղ քրիստոնեությանը բնորոշ [[Վախճանաբանություն|վախճանաբանական]] աշխարհայացքը, որի հետևանք էր [[Հին Կտակարան]]ի՝ անպտուղ կնոջը որպես անիծվածի վերաբերվելու տեսակետի ժխտումը, ինչպես նաև բյուզանդական եկեղեցում ծայրահեղ ճգնավորական միտումները, մերժվեցին [[Գանգրայի ժողով|Գանգրայի]] (մոտ. 340 թվական) և [[Տրուլլիի ժողով|Տրուլլիի]] (692 թվական) ժողովների կանոններում։ Չնայած սրան՝ վարքագրություններում հանդիպում են ինչպես ամուրիության գովաբանումները, այնպես էլ վերարտադրվելու և սեռական կիրքը զսպելու նպատակով օրինական ամուսնության դրական գնահատանքները<ref>{{Հրապարակում|статья|автор=Meyendorff J.|заглавие=Christian Marriage in Byzantium: The Canonical and Liturgical Tradition|издание=Dumbarton Oaks Papers|год=1990|ссылка=https://www.jstor.org/stable/1291620|volume=44|pages=99-107}}</ref>։ Տարածված թեմա էր կուսության և ամուսնության հակադրումը, որոնցից կինը կարող էր խուսափել միանձնուհու խցում։ Ամուսնանալ պնդում էին աղջկա ծնողները և այն ժամանակներում դրա մեկ այլ փոխզիջումը կարող էր դառնալ առանց սեռական հարաբերություններ ունենալու ամուսնությունը։ Կամ էլ ինչպես 5-րդ դարի սուրբ [[Մելանիա կրտսեր]]ի դեպքում էր, կինը կարող էր ինչ-որ պահի հայտարարել իր՝ զուսպ և բարեպաշտ կյանք վարելու ցանկության մասին{{sfn|Kazhdan|1990|pp=132-134}}։ Ամուսնության վերաբերյալ բյուզանդացիները ղեկավարվում էին երկու հիմնական պատկերացումներով։ Մի կողմից բյուզանդացի ծնողները ձգտում էին իրենց դուստրերին ամուսնացնել, երբ լրանում էր նրանց 12 տարին՝ անկախ վերջիններիս ցանկությունը հաշվի առնելու։ Մյուս կողմից հարսին պետք էր ապահովել օժիտով, որը կարող էր ընտանեկան բյուջեն թույլ չտար և այդ ժամանակ ծնողները կարող էին առանց աղջկա կարծիքը հարցնելու, նրա համար ամուրիություն կանխորոշել։ Երեք տարեկանից սկսած՝ երեխաներին կարող էին ուսման տալ մենաստան, թեև երեխաներին՝ հարկադիր ամուրի կանխորոշելու պրակտիկան դատապարտում էր դեռևս [[Բարսեղ Կեսարացի]]ն։ Տարածված սովորույթ էին վաղ նշանդրեքները, որոնցից հետո փեսան բնակություն էր հաստատում իրա ապագա կնոջ տանը{{sfn|Herrin|2013|pp=85-86}}։
 
{{Լուսանկարի հատված|պատկեր=AshburnPenatuchtFolio022v.jpg|դիրք=left|ստորագրություն = Ծննդաբերության պատրաստվելիս։ Մանրանկար, 7-րդ դար (Ms. lat. 2334 fol 22v, [[Փարիզ]], [[Ֆրանսիայի ազգային գրադարան]]|լայնք=320|ընդհանուր=350|վերև=150|աջ=0|ներքև=60|ձախ=90|շրջանակ=|մեծացնել = }}
Ինչպես վերևում է ասվել ամուսնու կորուստը կարող էր կնոջը ֆինանսական անկախություն տար։ Ի հակադրություն սրա՝ փաստաթղթեր կան, որտեղ կանայք իրենց ամուսինների մահից հետո անզորության զգացում են արտահայտում։ Կալ Պակուրիանի հարուստ այրին՝ չնայած իր հարստությանը և բազմաթիվ բարեկամների առկայությանը, բողոքում էր, որ «անպաշտպան, անմխիթար և միայնակ է մնացել»։ [[Աննա Կոմնենե]]ն «[[Ալեքսիադա]]»-ն վերջացնում է լացով, որտեղ խոսում է այն բանից, որ կորցնելով հորը և մորը՝ իր համար ամենամեծ ցնցումը եղել է ամուսնու մահը, որին դիմանալու համար «սուզվել է հուսահատության գիրկը»<ref>Анна Комнина, Алексиада, XV, 11</ref>։ Այրու վիճակն ավելի ծանր էր անպտղության պատճառով. ըստ Պակուրիանիի այրու՝ անպտղությունը «ամենաանպատվաբեր բանն է, հատկապես կնոջ համար»{{sfn|Laiou|1985|pp=66-67}}։
 
Շատ քիչ բան է հայտնի Բյուզանդիայում մայրության մասին։ Հիմնականում դրանք տարբեր աղբյուրներում առանձին հիշատակումներ են, վարքագրական տեքստեր և [[Հին Կտակարան|Հին]] և [[Նոր Կտակարան]]ներում նշված օրինակելի մայրերի (օրինակ՝ [[Աստվածածին Մարիամ|Աստվածածնի]] կամ նրա մոր՝ Աննայի) մասին պատմություններ։ Ամերիկացի բյուզանդագետ Փիթեր Հեթլիի հաշվարկներով՝ միայն տասը տեստերում է այս թեման մանրամասն քննարկվում՝ մահախոսականներում, որ իրենց մայրերի համար կազմել են [[Գրիգոր Նազիանզացի]]ն (4-րդ դար), [[Թեոդոր Ստուդիտ]]ը (9-րդ դար), [[Միխայիլ Փսելլոս]]ը, [[Խորիկիոս Ղազայեցի|Խորիկիոս Ղազայեցու]] խոսքը՝ նվիրված [[Ղազա]]յի եպիսկոպոս Մարկիանի (6-րդ դար) մորը, [[Սիմեոն Ստիլիտիս կրտսեր]]ի մոր՝ Մարթայի վարքագրությունը (6-7-րդ դարեր), 7-րդ և 9-րդ դարերի երկու վարքագրություններում մայրերը կարևոր դեր են խաղում, Աննա Կոմնենեի «Ալեքսիադայում» զգալի ուշադրություն է դարձվում գրողի մորը՝ կայսրուհի [[Իրինա Դուկենա]]յին (12-րդ դար) և վերջապես կայսր [[Մանուել II Պալեոլոգոս]]ի «Երկխոսություններ մայրիկի հետ ամուսնության մասին» (14-րդ դար)։ Պահպանվել են նաև Թեոդոր Ստուդիտի և Մանուել II Պալեոլոգոսի կողմից իրենց մայրերին ուղղված նամակներ<ref>{{Հրապարակում|статья|автор=Hatlie P.|заглавие=Images of Motherhood and Self in Byzantine Literature|издание=Dumbarton Oaks Papers|год=2009|ссылка=https://www.jstor.org/stable/41219762|volume=63|pages=41-57}}</ref>։
 
Երեխաները, տղաներն ու աղջիկները գտնվում էին մոր խնամակալության տակ և բնակվում էին տան՝ կանանց համար նախատեսված հատվածում։ Մոր խնամքը չէր ավարտվում, երբ երեխան դուրս էր գալիս մանկական հասակից։ Նախքան տղայի դպրոց հաճախելը կամ եթե ընտանիքը հարուստ էր, տնային պայմաններում նրա ուսումը կազմակերպելը, մոր պարտականությունն էր տղային տարրական գրագիտություն սովորեցնելը, թեև դրանից հետո էլ մայրը մասնակցում էր որդու ուսման գործընթացին՝ որքան որ բավականացնում էին իր գիտելիքները<ref>Анна Комнина, Алексиада, V, 9</ref>։ Մայրերը զբաղվում էին նաև աղջիկների դաստիարակությամբ մինչև նրանք կամուսնանային։ Ըստ Աննա Աննա Կոմնենեի հուշերի՝ երբ ճաշ էին մատուցում, մայրը կարդում էր եկեղեցու հայրերի ստեղծագործությունները. դրանք հիմնականում փիլիսոփա, քրիստոնյա աստվածաբան [[Մաքսիմոս Խոստովանող]]ի ստեղծագործություններն էին։ Մորից պահանջվում էր դստերը բարեպաշտություն ներշնչել, սովորեցնել տնային գործերով զբաղվել, այդ թվում՝ ինչպես մանել և ջուլհակությամբ զբաղվել։ Այս զբաղմունքների հովանավորը համարվում էր սուրբ Ագաթան, և այս սրբի պատվին մայիսի 12-ին կանանց համար տոն էր կազմակերպվում։ Տոնի նկարագրությունը պահպանվել է Միխայիլ Փսելլոսի աշխատություններից մեկում։ Հատուկ շենքում նկարներ էին ցուցադրվում, որտեղ կարի ու մանածագործական պարագաներ էին պատկերված, ինչպես նաև դրանք օգտագործող կանայք։ Որոշ նկարներում պատկերված էին կանայք, որոնք հմտորեն էին իրենց գործն անում։ Մեկ ուրիշ նկարներում անփորձ կանայք էին, որոնք հաստոցի վրա թելեր էին հավաքում ու չէին հետևում, որ կտորը հարթ լինի, ինչի համար պատժվում էին (նրանց գետնին էին պառկեցնում և դաժանորեն ձաղկում, իսկ վերակացուները կանգնում էին պատժվողների գլխավերևում և վերահսկում, որ նրանց պատշաճ կերպով ձաղկեն)։ Տոնական հագնված կանայք գալիս էին այդ շենք և նկարների մոտ շուրջպար էին բռնում, երգեր երգում ու ըստ երգի բառերի՝ պարում։ Երգը համապատասխանում էր նկարի սյուժեին. պատիժ պատկերող նկարի մոտ տխուր երգ էին երգում և հակառակը{{sfn|Скабаланович|2004|с=226-228}}։ Հնարավոր է՝ այս նկարագրությունը ցույց է տալիս այն, որ կանայք իրենց գործունեությունը կազմակերպված էին անում՝ գիլդիաների նման{{sfn|Laiou|1986}}։
 
== Կայսրուհիներ ==
 
== Ծանոթագրություններ ==