«Նախարար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 2.
 
== Նախարարական համակարգ ==
[[Միջնադարյան Հայաստան]]ը բաժանված էր մեծ կալվածքների, որոնցից յուրաքանչյուրն ընդլայնված ազնվականական տոհմի սեփականությունն էր և կառավարվում էր նրա անդամներներից մեկի կողմից, ում շնորհվում էր ''նահապետ'' (ընտանիքիտոհմի հիմնադիր նախնին), "տոհմապետ" (տոհմի ղեկավարառաջնորդը), կամ [[տանուտեր]] (տան տեր) տիտղոսը։ Նախարարական ընտանիքի մյուս անդամներն էլ իրենց հերթին ղեկավարում էին տոհմական կալվածքի փոքր մասերը։ ԱվելիԲոլոր մեծնախարարական հեղինակությունտհմերի ունեցողանդամները նախարարները ճանաչվածհամարվում էին որպես [[Իշխան (տիտղոս)|իշխաններ]]։
 
Այս համակարգը հաճախ անվանվում է որպես [[ավատատիրություն]]։ Սակայն կան տարբերություններ այս և հետագայում [[Արևմտյան Եվրոպա]]յում ընդունված ավատատիրական համակարգերի միջև։ Չնայած կալվածքը փաստացի ղեկավարում էր մեկ մարդը, այնուամենայնիվ այն համարվում էր իր ողջ ընդլայնված ընտանիքի սեփականակությունը։ Եթե նախարարը մահանար առանց ժառանգ, ապա կալվածքի ղեկավարումը կանցներ ընտանիքի այլ ճյուղի անդամներից մեկին։ Բացի այդ, թույլատրված էր ընտանեկան գույքի մի մասն օտարել միայն ընտանիքի մեկ այլ անդամի կամ ողջ ընտանիքի թույլտվությամբ։ Սրանով կարող է բացատրվել նաև հայ ավատատիրական ընտանիքների էնդոգամ լինելը (ներքին ամուսնությունները), որպեսզի իրենց սեփականության մի մասը չտարածեին, ինչպես դա տեղի կունենար, եթե նրանք սեփականության մի մասը որպես օժիտ հանձնեին մեկ այլ ընտանիքի։ Հարկ է նաև նշել, որ էնդոգամ ամուսնությունները ունեցել են նաև կրոնական պատճառներ, հատկապես մինչև քրիստոնեությունը, քանի որ հայ հեթանոսությունը նպաստում էր ազգականների միջև ամուսնություններին։
 
Յուրաքանչյուր նախարար ուներ իր սեփական բանակըզորքը, կախված իր տիրապետությունից։ Ազգային ուժը կամ «թագավորական հեծելազորը» գտնվում էր [[սպարապետ]]ի՝ գլխավոր հրամանատարի հրամանատարության ներքո, որը ղեկավարում էր ամբողջ երկիրը։
 
4-րդ դարի Հայաստանում, ինչպես և [[Պարթևստան]]ում, մեծ կալվածքները ժառանգաբար պատկանել են նշանավոր ընտանիքներին և փաստացի կառավարվել նրանց անդամներից մեկի կողմից։ Ամբողջ ընդլայնված ընտանիքը նվիրված էր նույն նախնիներին երկրպագելուն, ապրում էր փոքր ամրացված գյուղերում և ժամանակի մեծ մասն անցկացնում էր որսի և խնջույքների վրա։ Բացի այդ, յուրաքանչյուր նախարարական ընտանիք որոշակի սոցիալական գործառույթ էր կատարում. թագավորն ընտրվում էր [[Արշակունիներ]]ից, որն այսպես ասած առաջինն էր հավասարների մեջ (''Primus inter pares''), [[Մամիկոնյաններ]]ն զբաղեցրել են սպարապետի պաշտոնը, [[Բագրատունիներ]]ից մեկը հեծելազորի պետն էր (ասպետ), մեկը՝ թագադիրը և այլն։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նախարար» էջից