«Գիտափորձ «Բոբո» տիկնիկով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
Տող 39.
Նախքան գիտափորձն անցկացնելը մանկապարտեզում դիտարկվել է ապագա մասնակիցների վարքագիծը։ Դիտումն իրականացրել են հետազոտողը և երեխաներին լավ ճանաչող դաստիարակը։ 5 բալանոց սանդղակով դասակարգվել են երեխաների անհատական վարքագծի մասին նախնական այն պատկերացումները, որոնք նորմալ են երեխաներից յուրաքանչյուրի համար շրջապատողների հետ փոխգործակցելու տեսանկյունից։ Այդ տվյալներն անհրաժեշտ էին հետագայում տարբեր երեխաների վարքագիծը փորձարարական իրադրությունում ավելի ճշգրտությամբ համեմատելու համար։ Յուրաքանչյուր երեխայի վարքագիծը գնահատվել է մի քանի գործոնի, մասնավորապես, ֆիզիկական և խոսքային ագրեսիայի, ագրեսիայի զսպման և անշունչ առարկաների նկատմամբ ագրեսիայի տեսանկյունից։
 
Երկու փորձագետի կողմից (հետազոտող և երեխայի դաստիարակ) 51 երեխայի անկախ գնահատականի արդյունքում տեղի է ունեցել գնահատականների համաձայնեցում. ագրեսիայի ընդհանուր գնահատականի հուսալիությունը Պիրսոնի կոռելյացիայի գործակցի տվյալով կազմել է 0,89<ref name=autogenerated1>{{Cite web|url=http://www.psychologos.ru/articles/view/translyaciya_agressii_cherez_imitaciyu_modeli_agressivnogo_povedeniya|title=Трансляция агрессии через имитацию модели агрессивного поведения|publisher=www.psychologos.ru|accessdate=2016-05-20|archive-date=2016-08-15|archive-url=https://web.archive.org/web/20160815003359/http://www.psychologos.ru/articles/view/translyaciya_agressii_cherez_imitaciyu_modeli_agressivnogo_povedeniya|dead-url=yes}}</ref>։
 
Ընդհանուր միավորը ստացվել է ագրեսիվության վերոնշյալ չորս գործոն-սանդղակների գումարի արդյունքում։ Այդ միավորների հիման վրա փորձարկվողները միավորվել են եռյակներում և պատահականության սկզբունքով բաշխվել փորձարարական երկու խմբերից մեկի կամ ստուգիչ խմբի միջև։