«Քեթրին Յորք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Պետական գործիչ}} '''Քեթրին Յորք''' ({{lang-en|Catherine of York}}), նաև՝ '''Քեթրին Պլանտագենետ''' ({{lang-en|Ca...»:
 
No edit summary
Տող 54.
 
=== Վերադարձ դեպի արքունիք ===
[[Հենրի VII (Անգլիա)|Հենրի VII-ը]] մահացավ [[1509]] թվականի ապրիլին, և Քեթրինի կյանքը կտրուկ փոխվեց։ Դառնալով նոր թագավոր՝ արքայադստեր զարմիկը՝ [[Հենրի VIII|Հենրի VIII-ը]], անմիջապես մորաքրոջը հրավիրեց արքունիք, որտեղ նա ներկա գտնվեց հանգուցյալ միապետի հուղարկավորությանը։ Նոր թագավորը վճարել էր Քեթրինի բոլոր ծախսերը՝ կապված արքունիք տեղափոխվելու հետ։ Այդ ժամանակ էլ Քեթրինը արքայի կրտսեր քրոջ՝ [[Մարիա Թյուդոր (Ֆրանսիայի թագուհի)|արքայադուստր Մարիայ]]<nowiki/>ի ֆրեյլինի պաշտոնը ստացավ{{sfn|Everett Green|1851|p=25}}։ [[Հենրի VIII|Հենրի VIII-ի]] առաջին պետական ակտերից մեկը Քեթրինի ամուսնուն՝ [[Ուիլյամ Կուրտենե, Դևոնի 1-ին կոմս|Ուիլյամ Կուրտենեին]], ներելն ու ունեցվածքը վերադարձնելը եղավ{{sfn|Starkey|2009|p=310}}։ Կուրտենե ամուսինները ներկա էին լինում պալատում կատարվող բոլոր տոնակատարություններին, և երկուսն էլ երիտասարդ թագավորի մոտ այնպիսի ֆավորիտ են եղել, որ Քեթրինը դարձել է [[1511]] թվականի [[Հունվարի 1|հունվարի 1-ին]] աշխարհ եկած գահաժառանգ [[Հենրի Թյուդոր, Կորնուոլի դուքս|Հենրի Թյուդորի]] միակ կնքամայրը{{ref+|Դեյվիդ Ստարկին նշում է, որ արքայազնի կնքամայրը եղել է [[Մարգարիտա Ավստրիացի (1480—1530)|Մարգարիտա Ավստրիացին]], որին ներկայացրել է Քեթրինի քույրը՝ [[Աննա Յորք|Աննան]]{{sfn|Starkey|2003|pp=121—122}}|group="մ"}}{{sfn|Everett Green|1851|p=26}}։
 
Քեթրինի սկեսրայրը մահացավ [[1509]] թվականին{{sfn|Westcott|2004|loc=«Following the accession of Henry VIII in 1509 William Courtenay was released. His father died shortly after the old king, and proceedings began to restore him to his lands and titles»}}, և ֆորմալ առումով նրա [[Ուիլյամ Կուրտենե, Դրոնի 1-ին կոմս|ամուսինը]] դարձավ կոմսի տիտղոսի և ունեցվածքի ժառանգորդը, սակայն ժառանգությունն ստանալու համար Ուիլյամին պահանջվում էր [[Հենրի VIII|թագավորի]] հավանությունը և դրանցից զրկվելու ակտի չեղարկումը։ Մինչ բոլոր ձևականությունները կպահպանվեին, Քեթրինին՝ «թագավորի ամենապատվելի մորաքրոջը», 200 մարկի չափով անուիտետային վճարումներ նշանակվեցին{{sfn|Everett Green|1851|p=26}}։ Չնայած մորաքրոջ և նրա ամուսնու նկատմամբ բարյացակամ վերաբերմունքին, [[Հենրի VIII|Հենրի VIII-ը]] առաջ քաշեց մի շարք պայմաններ, որոնց դեպքում [[Ուիլյամ Կուրտենե, Դևոնի 1-ին կոմս|Ուիլյամ Կուրտենեին]] կարող էին փոխանցել նրա հոր տիտղոսն ու ունեցվածքը: Այդ պայմաններից մեկը Քեթրինի կողմից [[Մարչի կոմս|Մարչի կոմսի]] հողի նկատմամբ պահանջներից հրաժարումն էր{{sfn|Westcott|2004|loc=«One condition of his restoration was that Katherine should renounce her claim to the lands of the earldom of March, inherited from the Mortimers through her father»}}, որի նկատմամբ նա իրավունքներ ուներ և՛ որպես [[Աննա Մորտիմեր|Աննա Մորտիմերի]] հետնորդ, և՛ անձնապես (չլինելով գահի սեփականություն՝ ժառանգել էր իր [[Էդուարդ IV|հորից]]){{sfn|Everett Green|1851|pp=26—27}}։ Քեթրինը, չունենալով ոչ միջոցներ, ոչ ցանկություն Մարչի սեփականության համար պայքարելու համար, ընդունեց քրոջորդու առաջարկը, և [[1511]] թվականի [[Ապրիլի 12|ապրիլի 12-ին]] կողմերը պայմանագիր ստորագրեցին{{sfn|Everett Green|1851|p=27}}։