3941
edits
No edit summary |
No edit summary |
||
'''Քեթրին Յորք''' ({{lang-en|Catherine of York}}), նաև՝ '''Քեթրին Պլանտագենետ''' ({{lang-en|Catherine Plantagenet}}{{sfn|Cokayne|2000|p=852}};
Շուտով [[Էդուարդ IV|հոր]] մահից և [[Ռիչարդ III|Ռիչարդ III-ի]] կողմից գահը բռնազավթելուց հետո, Քեթրինը, ով չորս տարեկան էլ չկար, [[Էլիզաբեթ Վուդվիլ|Էլիզաբեթ Վուդվիլի]] և [[Էդուարդ IV|Էդուարդ IV-ի]] մյուս երեխաների թվում, հայտարարվեց [[Արտամուսնական երեխա|ապօրինածին]]։ Աղջկա մայրը, վախենալով իր երեխաների կյանքի համար, նրանց տեղափոխեց [[Վեստմինստերյան աբբայություն]], որտեղ հանգուցյալ թագավորի ընտանիքը ապաստան ստացավ և մոտ մեկ տարի անցկացրեց այստեղ: Ավելի ուշ նա տեղափոխվեց թագավորական պալատ: Երբ [[Ռիչարդ III|Ռիչարդ III-ը]] մահացավ, իսկ գահին հայտնվեց [[Հենրի VII (Անգլիա)|Հենրի VII Թյուդորը]], [[Էդուարդ IV|Էդուարդ IV-ի]] երեխաներին [[Արտամուսնական երեխա|բաստարդ]] հռչակած ակտը չեղյալ հայտարարվեց։ [[Հենրի VII (Անգլիա)|Հենրի VII-ը]] ամուսնացավ Էդուարդի դուստրերից ավագի՝ [[Էլիզաբեթ Յորք|Էլիզաբեթի]] հետ, իսկ Քեթրինը դարձավ դիվանագիտական արժեքավոր ակտիվ. նախատեսվեց նրա ամուսնությունը [[Հովհաննես Արագոնացի (Աստուրիասի արքայազն)|Հովհաննես Արագոնացու]], իսկ ավելի ուշ՝ շոտլանդական արքայազն [[Ջեյմս Ստյուարտ, Ռոսսի դուքս|Ջեյմս Ստյուարտի]]՝ Ռոսսի դքսի հետ, սակայն երկու դեպքում էլ գործը չհասավ հարսանիքին: 1495 թվականին Քեթրինը ամուսնացավ [[Ուիլյամ Կուրտենե,Դևոնի 1-ին կոմս|Ուիլյամ Կուրտենեի]]՝ Թյուդոր-թագավորի մոլի ջատագով Դևոնի կոմսի որդու և ժառանգորդի հետ։
|
edits