«Աննա Յորք»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
== Ծագում և վաղ տարիներ ==
{{երկակի պատկեր|left|EdwardIVofEngland-Yorkist.jpg|158|ElizabethWoodville.JPG|155|Աննայի ծնողները՝ [[Էդուարդ IV]] և [[Էլիզաբեթ Վուդվիլ]]}}
Աննան ծնվել է [[1475]] թվականի [[Նոյեմբերի 2|նոյեմբերի 2-ին]] [[Վեստմինստերյան պալատ|Վեստմինստերյան պալատում]], և [[Էդուարդ IV|Էդուարդ IV-ի]] ու [[Էլիզաբեթ Վուդվիլ|Էլիզաբեթ Վուդվիլի]] հինգերորդ դուստրն էր{{sfn|Everett Green|1852|p=1}} և տասը երեխաներից՝ յոթերորդը{{sfn|Weir|2011|p=139}}{{sfn|Panton|2011|p=50}}։ Աննան ուներ վեց քույր, որոնցից հասուն տարիքի հասել են միայն չորսը՝ ավագներից՝ [[Էլիզաբեթ Յորք|Էլիզաբեթն]] ու [[Սեսիլիա Յորք|Սեսիլիան]], կրտսերներից՝ [[ԵկատերինաՔեթրին Յորք|Քեթրինը]] և [[Բրիջիտ Յորք|Բրիջիտը]]։ [[Մարիա Յորք|Մարիան]], որը 8 տարով մեծ էր Աննայից, 14 տարեկանում մահացել է ինչ-որ հիվանդությունից{{sfn|Weir|2011|p=138}}{{sfn|Everett Green|1851|p=401}}, իսկ Մարգարիտան, որը մոտ երեք տարով մեծ էր Աննայից, մահացել է օրորոցում։ Աննան ուներ նաև հինգ եղբայր՝ երեք հարազատ (երկու ավագ և մեկ կրտսեր) և երկու համամայր ավագները՝ մոր ամուսնությունից [[Ջոն Գրեյ Գրոուբիից|Գրոուբիից Ջոն Գրեյի]] հետ՝ [[Թոմաս Գրեյ, Դորսետի 1-ին մարկիզ|Թոմասը]] և [[Ռիչարդ Գրեյ|Ռիչարդը]]։ Աննայի հարազատ եղբայրներից կրտսերը՝ [[Ջորջը Պլանտագենետ, Բեդֆորդի 1-ին դուքս|Ջորջը]], մահացել է մոտ երկու տարեկան հասակում, իսկ մյուս երկու եղբայրները՝ [[Էդուարդ V|Էդուարդը]] և [[Ռիչարդ Շրուսբերի, Յորքի 1-ին դուքս|Ռիչարդը]], [[1483]] թվականին անհետացել են [[Թաուեր|Թաուերից]]՝ իրենց հորեղբոր՝ [[Ռիչարդ III|Ռիչարդ III-ի]] կառավարման ժամանակ{{sfn|Weir|2011|pp=2—3}}։ Աննայի հորական պապը [[Ռիչարդ Պլանտագենետ, Յորքի 3-րդ դուքս|Ռիչարդ Պլանտագենետն]] էր՝ Յորքի 3-րդ դուքսը՝ արական գծով [[Էդուարդ III]] թագավորի ծոռը և թագավորության [[Ռեգենտ|ռեգենտը]] 1454-1455 թվականներին՝ [[Հենրի VII (Անգլիա)|Հենրի VI]] թագավորի հիվանդության ժամանակ։ [[Ռիչարդ Պլանտագենետ, Յորքի 3-րդ դուքս|Ռիչարդը]] հայտարարեց [[Յորքեր|Յորքերի]] տան իրավունքը Անգլիայի թագին, և դրանով իսկ սկսվեց [[Վարդերի պատերազմ|Վարդերի պատերազմը]]։ Արքայադստեր հորական տատիկը եղել է [[Սեսիլիա Նևիլ|Սեսիլիա Նևիլը]]՝ [[Էդուարդ III]] թագավորի և նրա սիրուհու, ապա՝ երրորդ կնոջ՝ [[Եկատերինա Սուինֆորդ|Եկատերինա Սուինֆորդի]] երրորդ որդու՝ [[Ջոն Գոնտ|Ջոն Գոնտի]]՝ իգական գծով թոռնուհին։ Մոր կողմից Աննայի պապը [[Ռիչարդ Վուդվիլ, Ռիվերսի 1-ին կոմս|Ռիչարդ Վուդվիլն]] էր, Ռիվերսի 1-ին կոմսը, որը ծնվել էր ազնվական, բայց աղքատ և ոչ հայտնի ընտանիքում, մոր կողմից արքայադստեր տատիկը եղել է [[Ժակետա Լյուքսեմբուրգցի|Ժակետա Լյուքսեմբուրգցին]]՝ թագուհի [[Մարգարիտա Անժուացի|Մարգարիտա Անժուացու]] ֆրեյլինը․ նա պատկանում էր Լյուքսեմբուրգների հայտնի ֆրանսիական տոհմին։
 
Աննան մկրտվեց [[Վեստմինստերյան աբբայություն|Վեստմինստերյան աբբայությունում]], ծնվելուց անմիջապես հետո։ Աղջիկը միաժամանակ անվանակոչվեց Աննայի հորաքրոջ՝ [[Աննա Յորք, Էքսետերի դքսուհի|Աննա Յորքի]] և նախատատի՝ [[Աննա Մորտիմեր|Աննա Մորտիմերի]] պատվին, իսկ «Աննա» անունը նորություն եղավ անգլիական թագավորական ընտանիքի համար, Աննան դարձավ այդ անունով առաջին արքայադուստրը {{sfn|Everett Green|1852|p=1}}։ Բացի այդ, դստեր անվան հարցում թագավորի ընտրության վրա, ամենայն հավանականությամբ, ազդել է [[Սուրբ Աննա|Սուրբ Աննայի]] հանդեպ սնահավատ ակնածանքը, ըստ լուրերի, [[Էդուարդ IV|Էդուարդ IV-ը]] Սրբի հովանավորությանը դիմել է իր կյանքի կրիտիկական պահերին՝ իշխանության գալու վաղ փուլերում, և, հետևաբար, իրեն պարտավորված էր զգում նրա հանդեպ{{sfn|Everett Green|1852|pp=1—2}}։[[Պատկեր:Meister der Magdalenenlegende 001.jpg|մինի|աջից|[[Ֆիլիպ I Սիրունատես]]՝ Աննայի փեսացուն]]
3888

edits