«Աննա Յորք»–ի խմբագրումների տարբերություն

Երբ [[Էլիզաբեթ Յորք|Էլիզաբեթ Յորքն]] ամուսնացավ նոր թագավորի հետ, Աննան ընդամենը տասներկու տարեկան էր, և նա մյուս քույրերի հետ միասին հայտնվեց արքունիքում՝ թագուհու՝ նրանց միակ հովանավորի խնամակալության ներքո։ Արքայադուստրը սկսեց մասնակցել պալատական արարողություններին։ Նա ներկա է գտնվել իր առաջին զարմիկի՝ Ուելսի արքայազն [[Արթուր (Ուելսի արքայազն)|Արթուրի]], [[Մկրտություն|մկրտությանը]] [[1486]] թվականի [[Սեպտեմբերի 24|սեպտեմբերի 24-ին]]․ Աննան պահում էր մկրտության ծածկոցը, որով արարողությունից հետո պետք է ծածկվեր արքայազնի գլուխը, իսկ իրեն աջ կողմից ուղեկցում էր կոնստեբլ-ասպետ {{iw|Ռիչարդ Հիլֆորդը||en|Richard Guildford}}, ձախից՝ մարշալ-ասպետ Ջոն Թերբևիլլը։ Նույն դերը Աննան կատարել է նաև [[1489]] թվականին իր ավագ զարմուհու՝ [[Մարգարիտ Թյուդոր|Մարգարիտի]] մկրտության արարողության ժամանակ։ Արքայադուստրը մասնակցում էր [[Զատիկ|Զատկի]], Սուրբ Ծննդյան տոնակատարություններին, ինչպես նաև [[Հենրի VII (Անգլիա)|Հենրի VII-ի]] պալատում տեղի ունեցած այլ միջոցառումներին{{sfn|Everett Green|1852|p=4}}։
 
Գահին բարձրանալուց կարճ ժամանակ անց [[Հենրի VII (Անգլիա)|Հենրի VII-ը]] սկսեց ամուսնական ծրագրեր կառուցել կնոջ հարազատների համար և միություն փնտրել [[Շոտլանդական թագավորություն|Շոտլանդիայի]] հետ։ [[Էդուարդ IV|Էդուարդ IV-ի]] [[Էլիզաբեթ Վուդվիլ|այրիին]] թագավորը ծրագրում էր ամուսնացնել այդ ժամանակ այրիացած [[Ջեյմս III (Շոտլանդիայի թագավոր)|Ջեյմս III-ի]] հետ, իսկ նրա ժառանգորդ [[Ջեյմս IV (Շոտլանդիայի թագավոր)|Ջեյմսը]] պետք է ամուսնանար հանգուցյալ թագավորի դուստրերից մեկի հետ{{sfn|Everett Green|1852|pp=4—5}}։ Քանի որ [[Սեսիլիա Յորք|Սեսիլիան]]՝ [[Ջեյմս IV (Շոտլանդիայի թագավոր)|Ջեյմսի]] նախկին հարսնացուն, արդեն նշանված էր թագավորի հորեղբոր՝ [[Ջոն Ուելս, Ուելսի 1-ին վիկոնտ|Ջոն Ուելսի]] հետ, իսկ [[ԵկատերինաՔեթրին Յորք|ԵկատերինանՔեթրինը]] պետք է դառնար արքայազնի կրտսեր եղբոր կինը, ապա ընտրությունը մնում էր Աննայի և նրա քույրերից կրտսերի՝ [[Բրիջիտ Յորք|Բրիջիտի]] միջև։ Բրիջիտը մտադիր էր գնալ վանք և, այդպիսով, Աննան մնում էր միակ թեկնածուն, սակայն [[1488]] թվականին [[Ջեյմս III (Շոտլանդիայի թագավոր)|Ջեյմս III-ի]] մահվամբ բոլոր բանակցությունները դադարեցվեցին և այլևս չվերսկսվեցին{{sfn|Everett Green|1852|p=5}}։
 
[[1488]] թվականին, [[Սուրբ Գևորգ|Սուրբ Գևորգի]] հիշատակի օրը, Աննան, ի թիվս քսան այլ կանանց, [[Էլիզաբեթ Յորք|թագուհի-քրոջ]] շքախմբի կամում էր․ նա հագել է կարմիր թավշյա թիկնոց և նստել սպիտակ {{iw|Պալֆրի (ձի)|ձիու|en|Palfrey}} վրա, որի թամբը զարդարված էր ոսկեգույն գործվածքով, դրա վրա պատկերված էին սպիտակ վարդեր՝ [[Յորքեր|Յորքերի]] տան խորհրդանիշը։ Հաջորդ անգամ արքայադուստրը հիշատակվում է [[1492]] թվականի հունիսին մոր մահվան հետ կապված աղբյուրներում։ Այստեղ Աննան նստած է [[Բերմոնձի աբբայություն|Բերմոնձի աբբայությունում]] մահացող մոր մահճի մոտ, որտեղ այրիացած թագուհին անցկացրել էր իր կյանքի վերջին հինգ տարիները։ Աննան մոր հուղարկավորության ժամանակ թագուհու փոխարեն ղեկավարում էր սգացող կանանց․ [[Էլիզաբեթ Յորք|թագուհին]] սպասում էր իր չորրորդ երեխայի ծնունդին և, այդ պատճառով, իր լիազորություններն ու պարտականությունները պատվիրակել էր կրտսեր քրոջը։ Աննան և նրա կրտսեր քույրերը՝ [[ԵկատերինաՔեթրին Յորք|ԵկատերինանՔեթրինը]] և [[Բրիջիտ Յորք|Բրիջիտը]], թագուհու դին ուղեկցել են դեպի [[Վինձոր ամրոց|Վինձորի դղյակ]], որտեղ [[Հունիսի 13|հունիսի 13-ին]] [[Էլիզաբեթ Վուդվիլ|Էլիզաբեթ Վուդվիլը]] հուղարկավորվել է երկրորդ ամուսնու կողքին՝ Սուրբ Գեորգիի կապելլայում։ Մունետիկի գրառումների համաձայն՝ «դրոշակակիրները գնում էին միլեդի Աննայի առջևից, որը ներկա էր թագուհու փոխարեն հոգեհանգստյան պատարագին, նա ծնկի եկած աղոթում էր գորգի և բարձի վրա ։ Նրան ուղեկցում էր վիկոնտ Ուելսը ... իսկ տիկին Եկատերինա Գրեյը պահել էր լեդի Աննայի զգեստի փեշը…»{{sfn|Everett Green|1852|p=5}}։
 
=== Ամուսնություն ===
3888

edits