«Էլիզաբեթ Յորք»–ի խմբագրումների տարբերություն

չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-books.google.ru/ +books.google.am/))
 
 
=== Օրվա ռեժիմ ===
[[Պատկեր:York Sisters.jpg|մինի|Էդուարդ IV-ի դուստրերը: Միջնադարի տաճարի վիտրաժներ, XVI դար:<br><small>Ձախից աջ՝ Էլիզաբեթ, [[Սեսիլիա Յորք|Սեսիլիա]], [[Աննա Յորք|Աննա]], [[ԵկատերինաՔեթրին Յորք|ԵկատերինաՔեթրին]] և [[Մարիա Յորք|Մարիա]]</small>]]
Ամենօրյա ռեժիմը, որին հետևում էին Էլիզաբեթը և Մարիան, հավանաբար նման էր նրան, որը հետագայում սահմանվեց թագավորի կողմից իրենց եղբայր Էդուարդի համար, երբ վերջինս դարձավ երեք տարեկան, ինչպես նաև դա կարող էր հիմնված լինել այն սովորույթների վրա, որոնք նկարագրված են իրենց հորեղբայր Քլարենսի դուքս Ջորջի կենցաղային գրքերում։ Երեխաներին արթնացնում էին առավոտյան ժամը 6-ին, որպեսզի նրանք կարողանային «[իրենց] տարիքին համապատասխան հարմար ժամին ոտքի ելնել»՝ իրենց ննջարանում մասնակցելու առավոտյան աղոթքին։ Այնուհետև հնչող զանգը նրանց տեղեկացնում էր, որ ժամանակն է գնալ պատարագի, որը տեղական մատուռում մատուցում էր տնային քահանան։ Պատարագի ծառայությունների կանոնավոր պահպանումը թագավորի երեխաների համար դիտվում էր որպես անհրաժեշտություն, որի շնորհիվ Էլիզաբեթը մեծացավ որպես բավականին բարեպաշտ տիկին։ Պատգարագից անմիջապես հետո արքայադուստրերը նախաճաշում էին. նախաճաշի հավանական բաղադրիչներն էին հացը, կարագը, [[էլ]]ը, ձուկը, միսը կամ ձուն{{sfn|Weir|2013|p=23}}։ Արքայադուստրերի ճաշը մատուցվում էր առավոտյան ժամը 10-ին կամ 11-ին, իսկ հացկերույթն իրենից ներկայացնում էր «ազնիվ ծառայություն» այն ուտեստներից, որոնք «մատուցվում էին հարգված մարդկանց» և շքազգեստներ հագած սկվայրերի կողմից», և կարող էր շարունակվել մինչև երկու ժամ։ Սննդի ընդունման ժամանակ քույրերին կարդում էին խրատական ու վեհանձն պատմություններ{{ref+|Թագավոր Էդուարդ IV-ը պնդել է, որ իր երեխաների տներում չլինեն «սկանդալիստներ, խուլիգաններ, վտանգավոր մարդիկ կամ դավաճաններ», և բոլոր խոսակցությունները նրանց ներկայությամբ լինեն « առաքինի, ազնիվ ... և իմաստուն»{{sfn|Weir|2013|p=26}}.|group="Մ"}}{{sfn|Weir|2013|p=23}}։ Ճաշից հետո արքայադուստրերը լոգանք էին ընդունում և, հնարավոր է, ցերեկային քուն մտնում։ Ավելի ուշ աղջիկներին ըմպելիքներ ու հաց էին բերում, որից հետո հնչում էր երեկոյան ժամերգությունն ազդարարող զանգը։ Ընթրիքը մատուցվում էր երեկոյան ժամը 4-ին։ Երեկոյի մնացած մասն արքայադուստրերն անցկացնում էին զվարճանքների մեջ, ինչպիսիք էին խաղերն ու երաժշտությունը․ թագավորի դուստրերը քնում էին երեկոյան ժամը 8-ին՝ նախապես սնվելով հացով, Էլով կամ գինիով և այլ մթերքներով։ Հատկանշական է այն փաստը, որ այդ ժամանակաշրջանի իշխանուհիների պալատական հաշիվներում խաղալիքներ գրեթե չեն հիշատակվում {{sfn|Weir|2013|pp=23—24}}։
 
3940

edits