«Մասնակից:Zaqaryan13/Ավազարկղ3»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 86.
* '''[[Մարգարետ Կուրտենե|Մարգարետ]]''' (մոտ 1499 թվական- մինչև 1526 թվական), ամուսնացել է [[Հենրի Սոմերսեթ, Վուսթերի 2-րդ կոմս|Հենրի Սոմերսեթի]]՝ Վուսթերի 1-ին կոմս [[Չարլզ Սոմերսեթ, Վուսթերի 1-ին կոմս|Չարլզ Սոմերսեթի]] և Հերբերտի բարոնուհի Էլիզաբեթ Հերբերտի որդու և ժառանգորդի հետ։ Մարգարետի կենդանության օրոք Հենրին կրել է միայն մորից իրեն անցած Հերբերտի բարոնի տիտղոսը, քանի որ հոր տիտղոսը նա ավելի ուշ է ժառանգել։ Համարվում է, որ ամուսինները համատեղ երեխաներ չեն ունեցել{{sfn|Cokayne|1898|p=200}}, սակայն Հենրին դուստր է ունեցել՝ Լյուսին, ում մայրը, ըստ տարբեր աղբյուրների, համարվել է և՛ Մարգարետը, և՛ Սոմերսեթի 2-րդ կինը։
 
Քանի որ Թյուդորների դինաստիայի թագավորների կառավարումից առաջ չի ապրել արքայադստեր ոչ մի եղբայր, իսկ նրա քույրերը, բացի [[Էլիզաբեթ Յորք|Էլիզաբեթ]] թագուհուց, թագակիր սերունդ չեն թողել{{ref+|Եկատերինայի եղբայրները՝ [[Էդուարդ V|Էդուարդը]] և [[Ռիչարդ Շրուսբերի, Յորքի 1-ին դուքս|Ռիչարդը]], [[Թաուերի արքայազններ|անհետացել են Թաուերից]] 1483 թվականին։ Եվս մեկ եղբայր՝ [[Ջորջ Պլանտագենետ, Բեդֆորդի 1-ին դուքս|Ջորջը]], մահացել է վաղ մանկական հասակում՝ 1479 թվականին։ Եկատերինայի փոքր քույրը՝ [[Բրիջիտ Յորք|Բրիջիտը]], միանձնուհի է եղել։ Բացի Էլիզաբեթից Եկատերինան ևս երկու քույր է ունեցել՝ [[Սեսիլիա Յորք|Սեսիլիան]] և [[Աննա Յորք|Աննան]]։ Աննայի {{sfn|Weir|2011|p=139}}{{sfn|Panton|2011|p=51}} և Սեսիլիայի՝ երկրորդ ամուսնուց ծնված բոլոր երեխաները մահացել են մանկական տարիքում{{sfn|Richardson|2011|p=305}}, իսկ Սեսիլիայի երրորդ ամուսնությունը և դրանից սերած երեխաները այդպես էլ չեն ճանաչվել գահի կողմից{{sfn|Archer|1887|p=412}}.|group="մ"}}, Եկատերինայի երեխաները դարձել են [[Էդուարդ IV|Էդուարդ IV-ի]] թոռներից միակները, ովքեր, Յորքերի դինաստիայից ժառանգել են անգլիական գահի նկատմամբ վտանգավոր նկրտումները{{sfn|Everett Green|1851|p=16}}, ինչը ճակատագրական դեր է խաղացել արքայադստեր ժառանգների կյանքում։ Թեև Եկատերինայի որդին՝ Հենրին, մոր մահից հետո որոշ ժամանակ դեռ գտնվել է թագավորի հովանու ներքո, 1538 թվականին, իր զարմիկ Ջեֆրի Փոուլի մատնությամբ հայտնաբերվել է Հենրիի և եղբայր Ջեֆրի՝ կարդինալ-կաթոլիկ Ռեջինալդ Պոուլի հետ նամակագրությունը, ով հավակնում էր Անգլիայի գահին{{ref+|Ռեջինալդը [[Մարգարետ Պոուլ|Մարգարետ Պլանտագենետի]] որդին էր և [[Էդուարդ IV|Էդուարդ IV-ի]] եղբոր թոռը.թոռը։|group="մ"}}։ Հենրին իր կնոջ՝ Գերտրուդայի և որդու՝ Էդվարդի հետ ձերբակալվել և կալանավորվել է Թաուերում, մեկ տարի անց Հենրիին մահապատժի են ենթարկել պետական դավաճանության մեղադրանքով։ Ամուսնու մահապատժից հետո Գերտրուդան զրկվել է ունեցվածքից, սակայն ազատություն է ստացել։ Գերտրուդայի միակ որդու բախտը շատ ավելի քիչ է բերել. նա բանտարկության մեջ է անցկացրել կյանքի մեծ մասը և ազատ է արձակվել միայն թագուհի Մարի I-ի օրոք։ 1554 թվականին Էդվարդը միայն պասիվ մասնակցություն է ունեցել Ուայաթի ապստամբությանը, որի պատճառով արտաքսվել է երկրից, այլ ոչ թե մահապատժի ենթարկվել: Նա մահացել է Պադուայում 1556 թվականին՝ դառնալով Եկատերինա Յորքի վերջին հետնորդը{{sfn|Everett Green|1851|pp=42—43}}։
 
== Մշակույթում ==