«Փռյուգիացիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Էթնիկ խումբ |անվանում = Փռյուգիացիներ |քանակություն = |պատկեր = 300px |պ...»:
 
չNo edit summary
Տող 37.
|հավատք =
}}
'''Փռյուգիացիներ''' ({{lang-el|'''Φρύγες'''}}, '''Phruges''' կամ '''Phryges'''), հին [[Հնդեվրոպական լեզվաընտանիք|Հնդեվրոպական լեզվով]] խոսող ժողովուրդ, որը սկզբնապես բնակվել է հարավային [[Բալկաններ]]ում, ու ըստ [[Հերոդոտոս]]ի, հանդես են եկել որպես [[Բրիգներ]] անվամբ, հետագայում՝ [[Հելլեսպոնտոս]]ով գաղթելով ու վերջնականապես հաստատվելով [[Փոքր Ասիա]]յում, անվանվել են Փռյուգիացիներ։ Չնայած դրան, փռյուգացիների բալկանյան ծագումը ժամանակակից գիտնականների քննարկման առարկան է<ref>{{cite book|last=Դրյուս|first=Ռոբերտ|author-link=Robert Drews|title=The end of the Bronze Age: changes in warfare and the catastrophe ca. 1200 B.C.|url=https://books.google.com/books?id=bFpK6aXEWN8C|year=1995|publisher=Princeton University Press|isbn=9780691025919|page=65}}</ref><ref>{{citation |url=https://www.academia.edu/4580510 |title=The Mushki/Phrygian Problem from the Near Eastern Point of View |journal=In: Nostoi. Indigenous Culture, Migration and Integration in the Aegean Islands and Western Anatolia During the Late Bronze and Early Iron Age. Proceedings of the International Conference Istanbul 2011, Edited by Ν. Stampolides, C. Maner, and K. Kopanias. Istanbul: Koç University Press |date=2015 |first=Konstantinos |last=Kopanias}}</ref>։
 
Փռյուգիան ունեցել է [[Բրոնզի դար|բրոնզեդարյան]] զարգացած մշակույթ։ [[Հունական երաժշտություն|Հունական երաժշտության]] ամենավաղ ավանդույթները մասամբ կապված են փռյուգիական երաժշտության հետ, որը փոխանցվել է Փոքր Ասիայի հունական գաղութների միջոցով, հատկապես [[փռյուգիական լադ]]ը, որը հին հունական երաժշտության մեջ ընկալվում էր, որպես ռազմաշունչ երաժշտություն։ Համաձայն առասպելի, փռյուգացի [[Միդաս]]ը, «ոսկե հպման» արքան, երաժշտություն սովորել է հենց [[Օրփեոս]]ից։ Եվս մեկ երաժշտական հայտնագործություն, որը հայտնի է Փռյուգիայից, դա երկփողանի եղեգնյա գործիքն է՝ [[ավլոս]]ը։ Հունական դասական պատկերագրության մեջ [[Պարիս]]ը, որ [[տրոյա]]ցի էր, ներկայացված էր որպես ոչ հույն՝ իր փռյուգիական գլխարով, որը կրում էր նաև [[Միհր]]ը և այն պահպանվել է ժամանակակից պատկերներում, որպես [[Ամերիկյան հեղափոխություն|ամերիկացի]] և [[Ֆրանսիական հեղափոխություն|ֆրանսիացի]] [[Հեղափոխություն|հեղափոխականների]] «Ազատության գդակ»։