«Մասնակից:Zara Stepanyan(DD)/Սևագրություն 13»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակներ՝ Դատարկում Ձեռքով հետշրջում
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գիտնական}}
'''Միխայիլ Վլադիմիրի Սկարյատին ''' ({{lang-fr|Michel Vladimirovitch Skariatine}}, {{ԱԾ}}), ռուսական կայսերական բանակի գնդապետ։ Հայտնի է հիմնականում որպես Կաբբալայի հետազոտող, օկուլտիստ և եգիպտագետ, որը 20 տարի ապրել է Եգիպտոսում։
 
«Զոհը» գրքույկում, որը հրապարակվել է 1925 թվականին նա Էնել կեղծանվամբ ներկայացրել է ցարական ընտանիքի գնդակահարությունը որպես ծիսական սպանություն, որն իբր կատարվել է սեմիտների կողմից՝ «համաշխարհային սահմանված կարգի քայքայման և գազազած մարդկության ստրկացման նպատակով»<ref name="zhertva">Энель. Жертва. Нови Сад, 1925. С. 5, 14, 18.</ref>։
 
== Կենսագրություն ==
Ծագումով Օռլովի նահանգի ազնվականներից էր՝ գեներալ-լեյտենանտ և եգերմեյստեր Վլադիմիր Վլադիմիրովիչ Սկարյատինի և իշխանուհի Մարիա Միխայլովնա Լոբանովա-Ռոստովի որդին։ Ուներ երեք քույր<ref>Из них Ирина была первой женой графа Александра [[Келлер, Фёдор Эдуардович|Фёдоровича Келлера]], а Мария — первой женой барона [[Врангель, Николай Александрович|Николая Александровича Врангеля]].</ref>։
 
Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում դասընթացի ավարտից հետո 1905 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունվել է Կավալերգարդի գունդ<ref>Общий список офицерским чинам Русской императорской армии на 1 января 1909 г. СПб., 1909. С. 145.</ref>։
 
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ առողջական խնդիրներ պատճառով գործուղվել է Պետրոգրադ։ 1917 թվականի հեղափոխությունից հետո արտագաղթել է Ֆրանսիա՝ ապրել Լազուրեի ափին և մասնակցել գնդապետ Շարդոնի էզոթերիկների խմբի աշխատանքներին։ 1931 թվականին տեղափոխվել է Եգիպտոս, իսկ 1953 թվականին այնտեղից տեղափոխվել է Շվեյցարիա։
 
Լինելով Հնագույն Արևելյան լեզուների գիտակ՝ իր կյանքի զգալի մասը նվիրել է պապիրուսների վերծանմանը, որոնց բովանդակությունը կապ է ունեցել մոգության հետ։ Իր հետազոտություններում գտնվել է Անտուան Ֆաբրա Դ'Օլիվեի ազդեցության տակ և զբաղվել է եգիպտական մշակույթի մեջ ավանդույթի որոնմամբ: Եգիպտոսում կյանքի ընթացքում, հավանաբար, ծանոթացել է Ռենե Գենոնի հետ, որը մի քանի գրախոսություններ է գրել Սկարյատինի աշխատանքի վերաբերյալ։
 
Բացի հումանիտար ոլորտից, Սկարյատինը հետագայում խորացել է պարանաուկներում՝ կապված էներգետիկայի (այդ թվում՝ ռադիոնիկայի, ռադիոէստեզիայի և բիոէլեկտրիկայի) հետ՝ այդ հողի վրա համագործակցելով ինժեներ և գյուտարար Գեորգի Լախովսկու, գեոֆիզիկ Գի Տյեի, պարապսիխոլոգներ Անդրե դե Բելիզալի և Լեոն Շոմերիի հետ<ref>Schmidt B. Heilen mit radiästhetischen Farben und praktisches Arbeiten mit dem französischen Universalpendel. Weilburg an der Lahn, 2013. 3. Aufl. S. 171—172.</ref>։
 
Մինչև կյանքի վերջը մնացել է ուղղափառ, եղել է Կահիրեի ռուսական եկեղեցու ղեկավար, Եգիպտոսի ներքին գործերի նախարարության ռուսական բաժնի տնօրեն։ Ապրել է պալատական կյանքով։ Մահացել և թաղվել է Գլիոնում (Շվեյցարիա)։
 
Էնելի կենսագրության մասին տեղեկությունները և իրական անունը, որն իբր «բացահայտված» է Օլեգ Պլատոնովի և Սերգեյ Ֆոմինի կողմից<ref>[http://pokrov.volkovichi.ru/content/enel-zhertva Энель. «ЖЕРТВА» | Храм Покрова Пресвятой Богородицы села Волковичи<!-- Заголовок добавлен ботом -->]</ref>, հայտնի են եղել Արևմտյան պատմագրությանը դեռևս 1960-ական թվականներին<ref>Annual Egyptological Bibliography 1966. Leiden: Brill, 1976. P. 53.</ref><ref>Cahiers internationaux de symbolisme. Vol. 17-21. Centre interdisiplinaire d'études philosophique de l’Université de Mons, 1969. P. 143.</ref>։ Այնտեղ, հատկապես ֆրանսալեզու պարբերականներում, պարունակվել է նաև տեղեկատվություն Սկարյատինի մասին<ref>Entretiens: avec Raymond Abellio. Paris, 1968. P. 191.</ref><ref>Saunier J. Saint-Yves d’Alveydre, ou Une synarchie sans énigme. Paris, 1981. P. 130.</ref>։
 
Կինը եղել է Լեոնտինա Ցեզարևնան, դուստրը՝ Նատալյա Միխայլովնան<ref>ЦГИА СПб. Ф. 19.— Оп. 127.— Д. 3289.— Л. 19.</ref>։
 
== Կենսագրության վիճահարույց պահեր ==
 
=== Մասնագիտական հմտություններ ===
Զբաղվելով եգիպտագիտությամբ, իր մասնագիտացումը և հին եգիպտական լեզվի իմացությունը Սկարյատին ստացել է ոչ ակնհայտ աղբյուրներից։ Այդ ժամանակաշրջանի եգիպտացի խոշոր գիտնականներից ոչ մեկը, այդ թվում՝ եվրոպական, նրա դասախոսը չէր Սանկտ Պետերբուրգի համալսարանում սովորելու տարիներին, առավել ևս, որ Սկարյատինը կրթություն է ստացել իրավաբանական, այլ ոչ թե համալսարանի Արևելյան ֆակուլտետում:
 
Ըստ որոշ աղբյուրների նա կարողացել է ձեռք բերել անհրաժեշտ, շատ բարդ մասնագիտական հմտություններ 20-րդ դարասկզբին Եգիպտոսում գտնվելու ժամանակ և հին եբրայերենի ինքնուսույց տիրապետելու շնորհիվ<ref name=autogenerated1>Автор книги «Жертва» // http://www.nashaepoha.ru/?page=obj62153&lang=1&id=2027</ref><ref name=autogenerated2>«Жертва» Михаила Скарятина // http://maloarhangelsk.ru/zhertva-mihaila-skaryatina/</ref>։
 
=== «Զոհ» գրքույկ ===
Ինչ վերաբերում է Զոհ գրքույկին, ապա զարմանալի չէ, որ Սկարյատինի ցարական ընտանիքի սպանության ուսումնասիրության հարցին էլ է մոտեցել օկուլտիզմի դիրքերից։ Ինչպես նշում է հրեական միստիցիզմի մասնագետ Կ. Յու. Բուրմիստրովը (ՌԳԱ փիլիսոփայության ինստիտուտ), հեղինակը ներգրավել է «օկուլտային գիտությունների ամբողջ զինանոցը»<ref>Бурмистров К. Дело Бейлиса, каббала и русский оккультизм // Лехаим, сентябрь 2013, http://www.lechaim.ru/ARHIV/257/burmistrov.htm#_ftn24</ref>։
 
1931 թվականին Սկարյատինի գրքույկը Գերմանիայում վերամշակել և հրատարակել է գերմաներենով՝ «թագասպանության տարածքում խորհրդավոր նշաններ» անվանումով, հայտնի հակասեմական լրագրող Գրիգորի Շվարց-Բոստունիչի կողմից<ref>Schwartz-Bostunitsch G. Die rätselhaften Zeichen im Zimmer des Zarenmordes. Erfurt: U. Bodung, 1931.</ref>։ Այս հրատարակության պատրաստմանը մասնակցել է նաև Բ. Վերնիյը<ref>Schramm H. Der jüdische Ritualmord. Berlin: T. Fritsch, 1943.</ref>։
 
=== Աշխատանք Եգիպտոսի պետական կառույցներում ===
Սկարյատինի կենսագրության ևս մեկ անհասկանալի սյուժեն Եգիպտոսի ՆԳՆ-ում ինչ-որ «ռուսական բաժնի» տնօրենի կարգավիճակում աշխատանքն է: Հայտնի է, որ Ռուսաստանի (այն ժամանակ դեռ ԽՍՀՄ) և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1943 թվականի օգոստոսին, և բաժինը, եթե այն գոյություն ուներ իրականում, կարող էր լինել միայն խորհրդային։ Սակայն մինչև 1953 թվականը (Սկարյատինի՝ Շվեյցարիա մեկնելու ժամանակ) ԽՍՀՄ-ը Կահիրեի ծայրամասային գործընկերն էր և ՆԳՆ-ում հազիվ թե հատուկ բաժին ստեղծվեր։ Հնարավոր է՝ Սկարյատինը որոշ ժամանակ եղել է եգիպտական նախարարության ռուսական սփյուռքի հետ փոխգործակցության հարցերով խորհրդատուն։
 
== Աշխատանքներ ==
* Զոհ. Նովի Սադ: 1925 ''(Paris, 1925)''
* Essai d’astrologie cabbalistique. Toulon: Imprimerie Mouton F. Cabasson, 1929.
* Post Mortem. Cabasson, 1929.
* La Langue sacrée. Paris: Fua-Lamessine, 1934.
* Le Mystère de la vie et de la mort: d’après l’enseignement des temples de l’ancienne Egypte // Institut français d’archéologie orientale. Vol. 1, 1-re et 2-е part. Le Caire, 1935.
* A Message from the Sphinx. London: Rider & Co., 1936.
* Premier pas en radiesthésie thérapeutique. Le Caire: Editions al-Maaref, 1949.
* Radiations des formes et cancer. Le Caire: Editions al-Maaref, 1951.
* Traitement à distance par radiations. Dangles, 1959.
* Gnomologie. Paris: Ed. des Champs-Elysées «Omnium littéraire», 1959.
* La Trilogie de la Rota ''(в 3-х томах: D’astrologie et de Cabbale, Rota ou la Roue Celeste, Manuel de Cabbale practique)''. Lyon: Paul Derain, 1961.
* Les origines de la Genèse et l’enseignement des temples de l’ancienne Égypte. Paris: G.P. Maisonneuve & Larose, [1963].
* L’Enfant du Nil. Ed. Maisonneuve, 1966.
* Le Monde astral et l’Occultisme. Ed. Ibacom, 2016, 230 pgs.
* Science Egyptienne et Médecine de l’Astral. Ed. Ibacom, 2016, 200 pgs.
* Radiesthésie thérapeutique. Ed. Ibacom, 2016, 200 pgs.
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}