«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 54.
1990-ական թվականների սկզբում հեռուստատեսությունը համեմատաբար ազատվեց գրաքննությունից{{փաստ}}։ Հասարակական-քաղաքական հաղորդումներին զուգահեռ ավելացան և նոր ձևով ներկայացան ժամանցային հաղորդումները։ Մեծ մասսայականություն էր վայելում «Խճանկար» ծրագիրը, որը 1990 թվականի վերջին օրը ներկայացրեց «Ճամփորդություն դեպի 1991 թվականը» 24 ժամանոց հեռուստամարաթոնը։ Մեկ ամիս անց ծնվեց նոր հաղորդաշար՝ «3-րդ ալիք»-ը, որի հիմնական ստեղծագործական խումբը հավաքվեց առաջին օրվանից. Արտակ Արզումանյան, Էլմիրա Արսենյան, [[Արտավազդ Եղոյան]], Վաչագան Ներսիսյան, [[Կարեն Քոչարյան (հաղորդավար)|Կարեն Քոչարյան]]։
 
1996 թվականից Հ1-ը «Hot Bird» արբանյակից սկսեց հեռարձակվել [[Եվրոպա]]յում, [[Մերձավոր Արևելք]]ում և [[Հյուսիսային Աֆրիկա]]յում, իսկ 2000 թվականից նաև [[Հեռավոր Արևելք]]ում, [[Ավստրալիա]]յում, [[ԱՄՆ]]-ում և [[Կանադա]]յում։ 1999 թվականից Հայաստանի հեռուստատեսությունը սկսեց հեռարձակվել արբանյակային կապով, որն իրականացավ ՀՀ Կապի նախարարության և իտալական «[[:it:Telespazio TV|Տելեսպազիո]]» ընկերության միջև կնքված պայմանագրով։ Ներկայումս Հանրային Հեռուստաընկերության միջազգային «Հայաստան 1» արբանյակային հեռուստաալիքը հեռարձակվում է ողջ աշխարհում<ref>[http://www.1tv.am/hy/satellites Ծածկույթ - Հանրային հեռուստաընկերություն]</ref>, իսկ ահա 2000 թվականից գործողության մեջ մտած նոր օրենքի համաձայն Ազգային հեռուստատեսությունը վերանվանվեց Հանրային հեռուստաընկերության՝ «Հ1» լոգոտիպով։պատկերանիշով։ Այդ նույն թվականին գործողության մեջ մտած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» [[ՀՀ օրենք]]ի համաձայն՝ Հանրային հեռուստաընկերությունը պարտավորվեց մինչև 2005 թվականի հունվարի 1-ը բոլոր հաղորդումները և ֆիլմերը եթեր հեռարձակել հայերենով։ Սկզբում թարգմանվեցին մուլտֆիլմերը, այնուհետև՝ հեռուստասերիալները։
 
2005 թվականի հուլիսի 7-ից 8-ը [[Դուբրովնիկ]]ում տեղի ունեցած [[Եվրոպական հեռարձակողների միություն|Եվրոպական հեռարձակողների միության]] 56-րդ գլխավոր համագումարում Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն ու [[Հայաստանի հանրային ռադիո|ռադիո]]ն դարձան Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ, որի արդյունքում 2006 թվականից Հայաստանը սկսեց մասնակցել [[Եվրատեսիլ]] երգի մրցույթին<ref>[http://www.1tv.am/hy/history/2005-2008 Հ1 - Պատմություն 2005-2008]</ref>։ 2001թ․-ին Հանրային հեռուստաընկերության կողմից հիմնադրվեց [[Նոր ալիք (Հայաստան)|«Նոր ալիք»]] հեռուստաընկերությունը, որը ցուցադրում էր երաժշտական և ժամանցային հաղորդումներ։ 2008-ին «Նոր ալիքը» լուծարվեց և նույն տարում ստեղծվեց Հանրային հեռուստաընկերության երկրորդ՝ «[[Արարատ (հեռուստաալիք)|Արարատ]]» հեռուստաալիքը, որը սակայն դադարեցրեց իր գործունեությունը [[2011]] թվականին, զիջելով իր եթերային ալիքը «[[Շողակաթ (հեռուստաալիք)|Շողակաթ]]» հեռուստաալիքին<ref>[http://www.azg.am/AM/2011012214 «ՇՈՂԱԿԱԹԸ» կհեռարձակվի «ԱՐԱՐԱՏԻ» հաճախականությամբ, «ԱՐԱՐԱՏԻ» ճակատագիրն էլ մշուշոտ է]</ref>։
Տող 609.
<gallery>
Պատկեր:Armenian Television logo (1990-1993).svg|Հայկական հեռուստատեսության պատկերանիշը (1990-1993, օգտագործվել է գլխագրերի ժամանակ)
Պատկեր:Logo of the First channel of Armenian Television (1993-1994).svg|Հայաստանի հեռուստատեսության 1-ին ալիքի պատկերանիշը (եթերում օգտագործվել է 1993-1994 թթ.-ին)
Պատկեր:Armenian Television logo (1994-1995).svg|Հայաստանի հեռուստատեսության պատկերանիշը (եթերում օգտագործվել է 1994-1995 թթ.-ին)
Պատկեր:Logo of the State Television of Armenia (1996-1997).svg|Հայաստանի պետական հեռուստատեսության պատկերանիշը (եթերում օգտագործվել է 1996-1997 թթ.-ին)
Պատկեր:National Television of Armenia logo (1997-2001).svg|Հայաստանի ազգային, հետո՝ հանրային հեռուստատեսության պատկերանիշը (եթերում օգտագործվել է 1997-2001 թթ.-ին)
Պատկեր:Public Television of Armenia logo (2001-2003).svg|Հայաստանի հանրային հեռուստաընկերության պատկերանիշը (եթերում օգտագործվել է 2001-2003 թթ.-ին)
Պատկեր:Public Television of Armenia logo (2003-2013).svg|Հայաստանի հանրային հեռուստաընկերության պատկերանիշը (2003-2013, օգտագործվել է հիմնականում ԶԼՄ-ներում և տպագրերում)
Պատկեր:Public Television of Armenia logo (2).svg|Հայաստանի հանրային հեռուստաընկերության պատկերանիշը (եթերում օգտագործվել է 2013-2016 թթ.-ին)
Պատկեր:Armenian Public TV logo.svg|Հայաստանի հանրային հեռուստաընկերության պատկերանիշը (եթերում օգտագործվում է 2016 թ.-ից)
</gallery>