«Նիժեգորոդյան տոնավաճառ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Նիժեգորոդյան տոնավաճառ''', պատմական շրջան, կենտրոն, Նիժնի Նովգորոդի պատմական թաղամաս, որտեղ գտնվ...»:
 
Տող 8.
[[Կազանի խանություն|Կազանի խանության]] նվաճումից հետո [[1552 թվական]]ին արդեն առևտրի համար ավելի բարենպաստ պայմաններ կային: Դրանից անմիջապես հետո Սբ. Մակարիոսի վանքում տոնավաճառ է ստեղծվում, որը, շնորհիվ գտնվելու բարենպաստ վայրի, ակտիվորեն զարգանում է: [[1641 թվական]]ին թագավորը՝ Միխայիլ Ֆյոդորովիչը, վանքին իրավունք է տալիս առևտրականներից մեկ օրվա ընթացքում մաքսատուրք հավաքել։ [[1648 թվական]]ին Ալեքսեյ Միխայլովիչը թույլ է տալիս հինգ օր վաճառել առանց տուրք տալու, իսկ հետո հրամայում է վճարել հատուկ հարկ։ [[1666 թվական]]ին արդեն տոնավաճառ են ժամանում վաճառականներ ոչ միայն ռուսական թագավորությունից, այլև արտերկրից։ XVII դարի սկզբին ապրանքների ներկրումը հասնում էր 80 հազարի, XVII դարի երկրորդ կեսին՝ 490 հազարի, իսկ XVII դարի վերջին՝ 30 միլիոնի: Կառուցվել է նաև 1800 խանութ։ Ռուսական կայսրության գանձարանը [[1790 թվական]]ին խանութների վարձումից ստացել է 15 հազար ռուբլի, իսկ [[1810 թվական]]ին՝ մինչև 120 հազար: Տոնավաճառի շինությունները ժամանակավոր բնույթ էին կրում՝ ներկայացնելով փայտե շինություններ, կրպակներ։ 18-րդ դարի կեսերին շատ շինություններ անօգտակար էին և [[1751 թվական]]ի [[հունիսի 18]]-ին թագավորական հրամանագիր է ստորագրվում հին փայտե բակի տեղում քարե հյուրասենյակ կառուցելու մասին ։ Պահպանվել են XVIII-XIX դարասկզբի տոնավաճառի վերակառուցման բազմաթիվ նախագծեր։ [[1809 թվական]]ի վերջին ավարտվել է տոնավաճառի վերակառուցումը։ [[1816 թվական]]ի [[օգոստոսի 16]]-ին հրդեհ է բռնկվել, որը ոչնչացրել է բակը (բացառությամբ քարե մասնաշենքի)՝ բոլոր ժամանակավոր շինությունները։ Հրդեհը տեղի է ունեցել արդեն աճուրդի ավարտից հետո: Վնասը կազմել է ավելի քան 2 մլն ռուբլի: Հրդեհի պատճառով առաջ է եկել տոնավաճառը տեղափոխելու հարցը, քանի որ վանքը քիչ տեղ ուներ և, բացի դրանից, Վոլգայի ընթացքով ամեն տարի ողողվում էր Մակարևսկի ափը<ref name=Shum>Шумилкин С. М. Архитектура Макарьевской ярмарки, см. список источников</ref>:
 
===Տոնավաճառի տեղափոխում==
Հասկանալով նոր տնտեսական կենտրոնի կառուցման կարևորությունը՝ կայսրը [[Ալեքսանդր I]]-ը հետաձգեց Ձմեռային պալատի վերակառուցումը՝ դրա համար հատկացված գումարը տոնավաճառի կառուցմանը ուղղելով։ Ընդհանուր առմամբ, կենդանի բակի կառուցման համար գանձարանից հատկացվել է 6 միլիոն ռուբլի: Շինարարությունը գլխավորել է մայրաքաղաքի շինությունների կոմիտեի նախագահ գեներալ-լեյտենանտ Օգոստին Բետանկուր: Ճարտարապետական անսամբլի ստեղծման համար հիմք է ծառայել այն ծրագիրը, որը մշակվել է դեռևս 1804 թվականին ճարտարապետ Անդրեյ Զախարովի կողմից։ 1817 թվականի փետրվարի 15-ին սկսվում է շինարարությունը, որը տևում է 4 տարի ։