«Զբոսայգի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
չNo edit summary
Տող 1.
{{միացնել|Պուրակ}}
 
'''Զբոսայգի'''՝ ծառուղիներով, ջրային մակերեսներով, խաղահրապարակներով, քանդակներով, ճարտարապետական փոքր ձևերով, զվարճանքի կառույցներով, բնականից կամ արհեստականորեն կանաչապատ հողատարածություն՝ զբոսանքի, հանգստի, կուլտուրական ժամանցի համար։ Զբոսայգիները հիմնականում լինում են երկու ոճի՝ կանոնավոր (նաև կոչվում են՝ ֆրանսիական կամ ճարտարապետական) և բնապատկերային (անգլիական)։ Երբեմն առանձնացնում են «իտալական» դարավանդաձև տիպը։ [[ՍՍՀՄ]]-ում տարածված էին կուլտուրայի ն հանգստի, սպորտային, մանկական, ցուցահանդեսային, բուսաբանական, մեմորիալ կառույցի շուրջը ստեղծվող են հասարակական զբոսայգիների ձևերը, նախատեսված դեմոգրաֆիկ տարբեր խմբերի «ակտիվ» և «լուռ» հանգստի համար։ [[Երևան]]ի նախասովետական շրջանի հասարակական զբոսայգիներն էին՝ Անգլիականը (այժմ՝ 26 կոմիսարների անվան) և «[[Բուլվար]]ը», ընդհանուր 10 հա տարածությամբ։ Այժմյան Երևանն ունի բազմաթիվ զբոսայգիներ՝ [[Ծիծեռնակաբերդ]]ի, Հաղթանակի, [[Կոմիտաս]]ի, Կոմերիտմիության, [[Ղուկաս Ղուկասյան]]ի անվան և ուրիշ, 600 հա-ից ավելի տարածությամբ։
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=678}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Զբոսայգի» էջից