«Էրզրում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 48.
 
== Պատմություն ==
Կարինը [[Հայկական լեռնաշխարհ]]ի հնագույն բնակավայրերից է։ Նրա հիմնադրումը վերագրում են մ.թ.ա. 2 - րդ հազարամյակի 2-րդ կեսին ապրած հայոց (ՀայասականՀայկական) թագավոր Կարաննիին, որից էլ առաջացել է «Կարին» անունը։ Քաղաքի անվանժանվան ծագումնաբանությունը կապվում է նաև Կարինիտես անձնանվան կամ նույնանուն ցեղանվան հետ։ Կարնո մասին պատմական հավաստի տեղեկությունները պահպանվել են հունահռոմեական (1-ին դ) և հետագայի հայ պատմիչների գործերում։ [[Երվանդունի]], [[Արտաշեսյաններ|Արտաշիսյան]] և [[Արշակունի]] թագավորական հարստությունների ժամանակ (6-րդ դ մ.թ.ա, 5-րդ դ մ.թ.), Կարինը Կարնո գավառի կենտրոնն էր։ Նրա դերն ու նշանակությունը առանձնապես սկսում է մեծանալ [[387|387 թ]] Հայասաանի առաջին բաժանումից հետո, որպես բյուզանդական մասի սահմանային կարևորագույն բերդաքաղաք։ [[Բյուզանդիա]]յի Թեոդոս II կայսեր (408 - 450 թթ) հանձնարարությամբ, Անատոլ զորավարը, 431 թ Կարինում կառուցում է նոր ամրություններ և կայսեր անունով քաղաքը կոչում Թեոդոսուպոլիս։ Քաղաքի ամրություններն ու պաշտպանական կառռւյցները ընդարձակվում, վերակառուցվում են նաև Անաստաս I - ի (491-518 թթ.) և հատկապես՝ [[Հուստինիանոս I]] - ի (527-565 թթ) ժամանակ։ 7 - 9-րդ դդ Կարինը մերթ բյուզանդական, մերթ արաբական մասում էր գտնվում։ Այդ շրջանում Կարինը Կալիկալա և այլ անուններով շատ հաճախ հիշատակվում է նաև արաբական աղբյուրներում։ 885 թ Հայաստանում [[Բագրատունիներ]]ի թագավորության հաստատումից հետո Կարինը նույնպես մտավ հայկական պետության կազմի մեջ։ 949 թ, սակայն, բյուզանդացիները այն նորից խլեցին հայերից, 1049 թ, երբ սելջուկ-թուրքերը հիմնահատակ կործանեցին Արծն քաղաքը, նրա կենդանի մնացած բնակիչները եկան ու հաստատվեցին Կարինում և այն իրենց հայրենի քաղաքի անունով կոչեցին նաև Արծն, որից և առաջացան Կարինի թուրք-արաբական Արզն Ռում (այսինքն՝ բյուզանդացիների Արծն), Արզրում, Էրզրում անունները։ Սելջուկ-թուրքերին կարճ ժամանակով այստեղից վռնդեցին [[Զաքարյաններ]]ր, իսկ 1242 թ քաղաքն անցավ մոնղոլ-թաթարների իշխանության տակ։ 15-րդ դարում Կարինին հաջորդաբար տիրում են կարակոյունլու և աղկոյունլու վաչկատուն ցեղերը, իսկ [[1514]] - ին այն գրավում է օսմանյան սուլթան [[Սելիմ I]] - ը։ 19 - 20-րդ դդ ռուսական զորքերը երեք անգամ ազատագրել են քաղաքը թուրքերից և երեք անգամ էլ՝ վերադարձրել։ 1829 թ Ադրիանապոլսի հաշտության պայմանագրով, երբ Կարինը վերադարձվեց թուրքերին, ռուսական զորքերի հետ քաղաքից հեռացան ավելի քան 20000 հայեր, որոնք բնակություն հաստատեցին [[Ախալցխա]]յի, [[Ախալքալաք]]ի, Լոռիի, Փամբակի շրջաններում։ Կարնեցիներն իրենց նոր բնակավայրերից մի քանիսը վերանվանեցին Կարինի գավառի գյուղերի անուններով։ 1877 - 78 թթ ռուս-թուրքական պատերազմից հետո, սեպտեմբերի 7-ին, երբ քաղաքը կրկին թողնվեց, այնտեղից Անդրկովկաս գաղթեց 2000 ընտանիք։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կարինի հայ բնակչության զգալի մասը զոհ գնաց թուրքական յաթաղանին։ 1918 թ փետրվարի 26-ին քաղաքը նորից է անցնում թուրքերի ձեռքը։ Կարինը մշտապես եղել է Հայաստանի կարևոր կենտրոններից մեկը, Կարնո աշխարհի վարչաքաղաքական, Հուստինիանոս 1 - ինի վերակազմած Առաջին Հայք պրովինցիայի, հետագայում էրզրումի էմիրության, իսկ թուրքական տիրապետության ողջ ընթացքում Արևմտյան Հայասատանի ամենաընդարձակ Էրզրումի նահանգի (վիլայեթի) կենտրոնը։ Կարինը նախ և առաջ հայտնի է եղել իբրև բերդաքաղաք։ Թեև հին հայկական և վաղ միջնադարյան պաշտպանական կառույցներից այստեղ քիչ բան է պահպանվել, սակայն ուշ ժամանակներում թուրքերի կառուցած բերդն ու քաղաքամերձ ամրությունները (Մեջիդիե, Նիխախ, Սևիշլի) կանգուն էին մինչև [[Առաջին համաշխարհային պատերազմ|առաջին Համաշխարհային պատերազմ]]ը և պահպանում էին իրենց ռազմաստրատեգիական նշանակությունը։ Քաղաքի միջնաբերդր գտնվում է կենտրոնում, երեք բլուրների վրա շրջապատված կրկնակի պարիսպներով։ Այն ուներ նաև խրամ, որը անհրաժեշտության դեպքում, լցվում էր Մուրտառ գետակի ջրերով։ Այստեղ կային գաղտնի գետնուղիներ, զինանոցներ, պահեստներ ու զորանոցներ։ Միջնաբերդից բացի, քաղաքը նույնպես ուներ շրջապարիսպներ, որոնց վերահսկում էին 72 աշտարակները։ Պարսպաշարի համալիրի մեջ մտնում էին Ախալցխայի (կամ Վրացական), Երզնկայի, Թավրիզի և Խարբերդի քաղաքային 4 գլխավոր դարպասները։
 
== Բնակչություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Էրզրում» էջից