«Աշոտ Գ Ողորմած»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
"Ashot_lll.png" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Fitindia մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ No source since 24 February 2021:
No edit summary
Տող 10.
|երեխաներ=Սոֆի Բագրատունի}}
[[Պատկեր:Աշոտ Ողորմածի գերեզմանը.jpg|370px|մինի|Աշոտ Ողորմածի գերեզմանը, լուսանկարը՝ Վրույրի («Արաքս» հանդես, 1892 թվական, Բ)]]
'''Աշոտ Գ Ողորմած''' (ծննդյան տարեթիվը անհայտ է՝ մոտ [http://www.historyofarmenia-am.armin.am/images/menus/2494/Abas_Bagratuni.pdf?fbclid=IwAR0s6iKYIozoo0Zjsm5L0v8n_YY4Vc3Y0r9Xb942LDGkpDqwVq-4IQbE__0 916]–977 թվականներ) Հայոց թագավոր 953 թվականից։ Հաջորդել է հորը՝ [[Աբաս Ա Բագրատունի|Աբասին]]։ Աշոտ Գ–ի թագավորելու տարիներին Հայաստանն ապրում էր տնտեսական և մշակութային վերելք, երկրում տիրում էր համեմատաբար խաղաղ իրավիճակ։ 953 թթվականին փորձել է [[Դվին]]ն ազատագրել արաբներից, բայց հաջողություն չի ունեցել։ 961 թվականին արքունիքը [[Կարս]]ից տեղափոխել է [[Անի]], որը պարսպապատել է, կառուցել տվել պալատներ և այլ շինություններ, հռչակել Հայաստանի մայրաքաղաք։ Աշոտ Գ հաջողությամբ ետ է մղել Կովկասի լեռնականների և Աղձնիքի արաբ ամիրայի հարձակումները։ 973 թվականին 80 հազարանոց բանակով դուրս է եկել Տարոնով դեպի Միջագետք արշավող բյուզանդական զորքերի դեմ՝ հեռացնելով Հայաստանին սպառնացող վտանգը։ [[Հովհան Չմշկիկ]] կայսեր առաջարկով հաշտություն է կնքվել Հայաստանի և [[Բյուզանդիա]]յի միջև։ Աշոտ Գ–ի օրոք Հայաստանում ընդարձակվել են հին քաղաքները, կառուցվել նորերը։ Նրա կինը՝ [[Խոսրովանույշ]] թագուհին, 966 թվականին հիմնել է [[Սանահինի վանք|Սանահինի]], իսկ 976 թվականին՝ [[Հաղպատի վանք|Հաղպատի]] վանքերը, որոնք շուտով գիտակրթական կենտրոններ են դարձել։ Աշոտ Գ երկրի գլխավոր քաղաքներում բացել տվեց դպրոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, նրանց պահպանման համար հատկացրեց որոշ եկամուտներ, որ բացառիկ երևույթ էր այդ ժամանակի համար։ Աշոտ Գ «բարեգործ էր», որի համար էլ անվանել են «Ողորմած»։
 
{{Հայոց արքաներ}}