«Մասնակից:Zaqaryan13/Ավազարկղ3»–ի խմբագրումների տարբերություն

[[Հենրի VII (Անգլիա)|Հենրի Թուդորը]], հայտնվելով գահին, սկսեց [[Էլիզաբեթ Յորք|կնոջ]] հարազատների նկատմամբ վիթխարի ամուսնական ծրագրեր կառուցել։ Առաջին հերթին նա ցանկանում էր խաղաղություն հաստատել իր հյուսիսային հարևանի՝ [[Շոտլանդիայի թագավորություն|Շոտլանդիայի թագավորության]] հետ։ [[1487]] թվականի նոյեմբերին նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց Եկատերինայի՝ [[Ջեյմս III (Շոտլանդիայի թագավոր)|Ջեյմս III]] թագավորի երկրորդ որդու՝ [[Ջեյմս Ստյուարտ, Ռոսսի դուքս|Ջեյմս Ստյուարտի]] հետ ամուսնության շուրջ{{sfn|Everett Green|1851|pp=16—17}}․ վերջինս աղջկանից գրեթե երեք տարի մեծ էր{{sfn|Nicolas|1830|p=xxv}}։ Նույն պայմանավորվածության համաձայն՝ Եկատերինայի քույրը՝ [[Սեսիլիա Յորք|Սեսիլիան]] պետք է դառնար շոտլանդացի թագավոր [[Ջեյմս IV (Շոտլանդիայի թագավոր)|Ջեյմս Ստյուարտի՝ Ռոթսեյի դուքսի]] կինը{{ref+|Իրականում Սեսիլիայի ամուսնությունը ապագա թագավոր Ջեյմս IV-ի հետ ծրագրվել էր դեռ նրա հոր կողմից 1474 թվականին{{sfn|Marshall|2003|p=85}}, սակայն ձգձգված բանակցությունները դադարեցվել են Շոտլանդիայում [[Ալեքսանդր Ստյուարտ, Օլբանիի դուքս|Օլբանիի դքսի]] բարձրացրած ապստամբության պատճառով։ Իր մահից առաջ Ռիչարդ III-ը զարմուհուն ամուսնացրել է իր համախոհ [[Ռալֆ Սկրուպ, Մեսեմից 10-րդ բարոն Սկրուպ|Ռալֆ Սկրուպի]] հետ, բայց Հենրի VII-ի օրոք այս ամուսնությունը դադարեցվեց որպես դինաստիայի շահերին չհամապատասխանող։|group="մ"}}, իսկ այրիացած [[Ջեյմս III (Շոտլանդիայի թագավոր)|Ջեյմս III-ը]] պետք է ամուսնանար արքայադստեր մոր՝ այրի թագուհի [[Էլիզաբեթ Վուդվիլ|Էլիզաբեթ]] թագուհու հետ։ Բայց [[Ջեյմս III (Շոտլանդիայի թագավոր)|Ջեյմս III-ը]] սպանվեց [[1488]] թվականի հունիսին՝ նախքան այդ ամուսնությունները կկնքվեին։ Բանակցությունները ընդհատվել են և այլևս չեն վերսկսվել{{sfn|Panton|2011|p=92}}{{sfn|Everett Green|1851|p=17}}։
 
Մինչ [[1495]] թվականի հոկտեմբերը, իր տասնվեցամյակից անմիջապես հետո{{sfn|Everett Green|1851|p=18}}, Եկատերինան ամուսնացավ [[Ուիլյամ Կուրտենե,Դևոնի 1-ին կոմս|Ուիլյամ Կուրտենեի]]{{sfn|Weir|2011|p=140}}՝ Դևոնի և Կորնուոլլի խոշոր և հայտնի հողատիրոջ և [[Հենրի VII (Անգլիա)|Հենրի VII-ի]] և [[Լանքասթերներ|Լանքասթերների]] կուսակցության մոլի համախոհի՝ [[Դևոն (կոմսություն)|Դևոնի]] կոմսի որդու և ժառանգորդի{{sfn|Westcott|2004|loc=«Eventually, however, Katherine took a less exalted husband, when in 1495 she married Sir William Courtenay (c.1475–1511), the son and heir of Edward Courtenay, first earl of Devon (d. 1509), a great landowner in Devon and Cornwall and a staunch supporter of Henry VII»}} հետ։ Կուրտենե գերդաստանի ծագումնաբանությունը սկիզբ էր առնում ֆրանսիական ազնվականական Գաթինե կոմսությունից{{sfn|Everett Green|1851|p=17}}, իսկ իգական գծով սերում էր անգլիական թագավոր [[Էդուարդ I|Էդուարդ I-ից]]՝ վերջինիս դուստր [[Էլիզաբեթ Ռուդլանցի|Էլիզաբեթ Ռուդլանցու]] միջոցով։ Եկատերինայի և Ուիլյամի, ինչպես նաև [[Էդուարդ IV|Էդուարդ IV-ի]] մյուս դստեր՝ [[Աննա Յորք|Աննայի]] ամուսնությունը խորհրդարանի կողմից հաստատվել է նույն նստաշրջանի ընթացքում: Հայտնի է, որ Էլիզաբեթ թագուհին ինքն է վճարել է փեսացուի հարսանեկան զգեստների դիմաց և գումար է նվիրել նորապսակների ապագա երեխաների դաստիարակության համար{{sfn|Starkey|2009|p=108}}։ Գտնվելով թագավորի հովանավորության ներքո՝ Կուրտենե ամուսինները իրենց ժամանակի մեծ մասն անցկացրել են արքունիքում{{sfn|Westcott|2004|loc=«Apparently in favour with the king, the young couple settled at court»}}{{sfn|Nicolas|1830|p=xxvi}}, Եկատերինան որպես ''առաջին լեդի'' ({{lang-en|principal lady}}) տարեկան 50 ֆունտ նվիրատվություն էր ստանում{{sfn|Starkey|2009|p=108}}։ Արքունական սահմաններից դուրս Եկատերինան և Ուիլյամը նախընտրում էին որպես նստավայր օգտագործել Թիվերտոն ամրոցը կամ Կուրտենեի հնագույն տոհմական օջախը՝ {{iw|Կոլկոմբ դղյակը||en|Colcombe Castle}}․ երկու տիրույթներն էլ գտնվում էին [[Դևոն (կոմսություն)|Դևոնում]], բայց Եկատերինան նախապատվությունը տալիս էր Կոլկոմբին {{sfn|Everett Green|1851|pp=18—19}}։ Ամուսինները երեք երեխա են ունեցել՝ որդիները՝ [[Հենրի Կուրտենե, Էքսետերի մարկիզ| Հենրին]] և Էդվարդը և դուստրը՝ [[Մարգարետ Կուրտենե|Մարգարետը]]{{sfn|Panton|2011|p=92}}{{sfn|Everett Green|1851|p=19}}։
 
=== Շնորհազրկված կյանք ===
3915

edits