«Լեոնիդ Բրոնևոյ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 22.
1962-1968 թվականներին եղել է Մոսկվայի դրամատիկական թատրոնի դերասան, 1988-ից` մոսկովյան «Լենկոմ» թատրոնի դերասան։
 
1964 թվականից սկսել է նկարահանվել կինոյում։ Հայտնի է դարձել «[[Գարնան տասնյոթ ակնթարթներըակնթարթ (ֆիլմ)|Գարնան 17 ակնթարթներըակնթարթ]]» ֆիլմում Հենրիխ Մյուլլերի դերից հետո։ Նրա մարմնավորած [[գեստապո]]յի կերպարը ոչ թե պարզունակ սադիստ էր, ինչպես հաճախ պատկերում էին խորհրդային ֆիլմերում գետսապոներին, այլ արտաքինից բարեհոգի, յուրահատուկ հումորի զգացումով, զուրկ չէր մարդկային հատկանիշներից, պարզ վարվեցողություն ուներ, միևնույն ժամանակ` շատ չէր շողոքորթում ղեկավարներին, նաև խելացի էր, որակյալ մասնագետ ու վտանգավոր մրցակից։ Այս բոլոր հատկանիշները նրա կերպարը դարձնում էին հիշվող, հարգանք և անգամ` համակրանք ներշնչող։ Հեռուստատեսային Մյուլերի շատ ակնարկներ դարձել են թևավոր խոսքեր (Շտիրլից, ես Ձեզ կխնդրեմ մնալ...)<ref>[http://www.aif.ru/culture/movie/45888 17 цитат из фильма «Семнадцать мгновений весны» — АиФ]</ref>:
Երկրորդ նույնքան հայտնի կերպարը դարձել է դերասանի ''բժիշկը'' «Սիրո բանաձև» հեռուստաֆիլմում. նա ծեր մարդ է, փորձով իմաստնացած, ում համար աշխարհում անսպասելի որևէ բան չկա, չկա որևէ բան, որ կարող է նրան ստիպել կասկածել սեփական ճշմարտացիության կամ ինքնավստահության մեջ։ Բրոնևոյի կողմից այս ֆիլմում արտասանվող շատ արտահայտություններ տարածում են գտել ժողովրդի մեջ։ Նույնը վերաբերվում է նաև «Պոկրովյան դարպասներ» ֆիլմի ''էստրադայի արտիստ Բելյուրովին''։ Ոչ պակաս վառ է նաև ''հերցոգի'' դերը «Հենց նույն Մյունհաուզենը» ֆիլմում։ Այս դեպքում ևս հերոսի արտահայտությունները տարածվել են թևավոր խոսքերի տեսքով։
Հաջորդ տարիներին դերասանը խաղացել է ավելի քան 20 տարբեր դերեր կինոյում։ [[2008]] թվականին ստացել է «Նիկա» կինոմրցանակ «Պարզ բաներ» ֆիլմում ''ծերուկ դերասան Ժուրավլյովի'' դերի համար։