«Հին Թաղերի և Խծաբերդի բռնազավթում»–ի խմբագրումների տարբերություն

(Rescuing 0 sources and tagging 1 as dead.) #IABot (v2.0.8)
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախում վերսկսվել են լայնածավալ ռազմական գործողությունները, որոնց ընթացքում Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել Արցախի Հանրապետության [[Հադրութի շրջան|Հադրութի]] և [[Շուշիի շրջան (Արցախ)|Շուշիի]] շրջանների զգալի, [[Քաշաթաղի շրջան|Քաշաթաղի]] շրջանի հարավային հատվածի, [[Մարտունու շրջան (Արցախ)|Մարտունու]] և [[Մարտակերտի շրջան|Մարտակերտի]] շրջանների որոշ տարածքների վրա։ Պատերազմի ավարտ հանդիսացող [[Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագիր (2020 թվականի նոյեմբերի 10)|եռակողմ համաձայնագրի]] արդյունքում Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առել իրենց զբաղեցրած դիրքերի վրա, ըստ սահմանված ժամանակացույցի Ադրբեջանին են անցել նաև նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի [[Աղդամի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)|Աղդամի]], [[Քարվաճառի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)|Քարվաճառի]], [[Լաչինի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)|Լաչինի]] շրջաններն ամբողջությամբ։ [[Զանգելանի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)|Զանգելանի]] և [[Կուբաթլուի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)|Կուբաթլուի]] շրջանների մնացյալ հատվածները Ադրբեջանին են անցել, ըստ ՀՀ վարչապեը [[Նիկոլ Փաշինյան]]ի, բանավոր համաձայնությամբ<ref>{{Cite web|url=https://www.aravot.am/2020/11/10/1150439/|title=Նիկոլ Փաշինյան. Անձամբ իմ և բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել|website=www.aravot.am|language=en-US|accessdate=2020-11-10}}</ref>։
 
Պատերազմի ավարտից հետո Հադրութի շրջանից հայկական ուժերի վերահսկողության տակ են մնացել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը<ref>{{Cite web |url=https://armeniasputnik.am/karabah/20201123/25463389/hadrut-shrjan-xarabax.html |title=Հադրութի շրջանի երկու գյուղ Արցախին են մնում. դրանք «կտրված» են մնացած տարածքից}}</ref>։ Տեղեկությունը հաստատել է նաև Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը՝ դեկտեմբերի 13-ի հրապարակած քարտեզում ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող քարտեզում նշելով նաև Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը<ref name="1lurer">{{Cite web |url=https://www.1lurer.am/hy/2020/12/13/Rus-khaghaghapahnery-verahskoghutyan-tak-en-vertsrel-Hin-Tagher-yev-Khtsaberd-gyughery-RD-PN-kartez/377367 |title=Ռուս խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը. ՌԴ ՊՆ քարտեզ}}</ref>։ Տեղեկատվությունը հաստատվել է նաև Նոյեմբերի վերջին CIVILNET լրատվականի լրագրողների՝ Խծաբերդ և Հին Թաղեր այցելությամբ<ref>{{Cite web|url=https://www.civilnet.am/news/472427/հավաքվենք՝-պարզելու-թե-ինչպես-է-թշնամին-գրավել-հին-թաղեր-և-խծաբերդ-գյուղերը․-հայկ-խանումյան/|title=Հավաքվենք՝ պարզելու, թե ինչպես է թշնամին գրավել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը․ Հայկ Խանումյան|date=2020-12-11|website=CIVILNET|language=hy-AM|accessdate=2021-04-09}}</ref>:
 
Հայկական այդ երկու գյուղերը հնարավոր էր եղել պահել մոտ վաթսուն հոգուց բաղկացած խմբով, ովքեր հոկտեմբերի կեսերից մինչև դեկտեմբերի 12-ը պահպանում էին գյուղերը, [[Դիզափայտ]] լեռը և [[Կատարո վանք]]ը<ref>{{Cite web |url=https://www.civilnet.am/news/2020/11/29/%C2%AB%D4%B4%D5%AB%D5%A6%D5%A1%D6%83%D5%A1%D5%B5%D5%BF-%D5%BB%D5%B8%D5%AF%D5%A1%D5%BF%C2%BB%E2%80%A4-%D5%B4%D5%AB-%D5%AF%D5%BF%D5%B8%D6%80-%D5%80%D5%A1%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%A9/410613 |title=«Դիզափայտ ջոկատ»․ մի կտոր Հադրութ}}</ref>։
| գոտի = left/right/center
| ուղղություն = horizontal/vertical
| նկարագրություն = Հին Թաղերի և Խծաբերդի գրավումը ըստ ՌԴ խաղաղապահ ուժերի դոկտեմբերիդեկտեմբերի 12-ի և 13-ի քարտեզների
| լայնություն = 450
| պատկեր1 = The situation in the Nagorno-Karabakh region during the peacekeeping operation as of December 13, 2020.jpg
| պատկեր2 = The situation in the Nagorno-Karabakh region during the peacekeeping operation as of December 12, 2020.jpg
}}
Ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի [[Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագիր (2020 թվականի նոյեմբերի 10)|եռակողմ համաձայնագրի]] դեկտեմբերի 1-ին Ադրբեջնի անցավ [[Լաչինի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)|Լաչինի շրջանը]]: Չնայած Արցախի վարչատարածքային բաժանման [[Քիրսավան]] գյուղը գտնվում էր [[Շուշիի շրջան (Արցախ)|Շուշիի շրջանում]], Ադրբեջանի վարչական բաժանմամբ այն մտնում էր Լաչինի շրջանի կազմում, հետևաբար այն նույնպես անցավ Ադրբեջանի վերահսկողությաբ տակ<ref>{{Cite web|url=https://armeniasputnik.am/karabah/20201211/25706483/adrbejantsinerov-shrjapatvats-gyuxery.html|title=Ադրբեջանցիներով շրջապատված գյուղերը. ինչ ճանապարհներով գնալ Արցախը «վերաձևելուց» հետո|last=Արմենիա|first=Դավիթ Գալստյան Sputnik|website=Sputnik Armenian|language=hy|accessdate=2021-04-09}}</ref>: Քանի որ Քիրսավանը Հադրութի շրջանի հայկական հսկողության տակ մնացած տարածքը Արցախի հիմնական մասին կապող միակ մնացած ճանապարհն էր, Խծաբերդի և Հին Թաղերի տարածքում մնացած վաթսուն հոգանոց խումբը ընկավ շրջափակման մեջ:
 
Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության՝ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև՝ ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ<ref name="1lurer" />։ Հարձակման հետևանքով, ըստ Հին Թաղերի գյուղապետի, հայկական կողմից վիրավորվել է 8 հոգի, տեղեկություն է ստացվել 10 գերևարվածի մասին<ref>{{Cite web |url=https://www.azatutyun.am/a/31000125.html |title=Խծաբերդի ու Հին Թաղերի համայնքապետերի փոխանցմամբ՝ հայկական կողմից 10 անձ է գերեվարվել}}</ref>։ Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր [[Հայկ Խանումյան]]ը նույն օրը երեկոյան դիմել է արցախցիներին՝ կոչ անելով հավաքվել Ստեփանակերտում ռուս խաղաղապահների բազայի մոտ՝ պարզելու, թե ինչպես են ադրբեջանցիները, հակառակ պայմանավորվածության, գրավել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։
 
 
* {{Դրոշ|Հայաստան}} ՀՀ նախագահ [[Արմեն Սարգսյան]]ը պարզաբանում է պահանջել ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններից, իսկ ՀՀ ԱԺ-ին դիմել է շտապ նիստ գումարելու առաջարկով, որտեղ կքննվեր Հադրութի շրջանում ստեղծված իրավիճակի պատճառները և լուծման ճանապարհները<ref>{{Cite web |url=https://www.president.am/hy/press-release/item/2020/12/13/President-Armen-Sarkissian-message/ |title=Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը}}</ref>։
*{{Դրոշ|Ադրբեջան}} Ադրբեջանի նախագահը պնդում է, որ նրանք այդ տարածքները գրավել էին մինչև պատերազմի ավարտը, իսկ այնտեղ գտնվող մարդիկ ահաբեկիչներ են<ref>{{Cite web|url=https://www.azatutyun.am/a/31030666.html|title=Ալիևի որակումը, Հայաստանի օմբուդսմենի համոզմամբ, հումանիտար գործընթացի և եռակողմ հայտարարության պահանջի կոպիտ խախտում է|website=«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան|language=hy|accessdate=2021-04-09}}</ref>:
 
== Տես նաև ==
1501

edits