«Վլադիմիր Վիսոցկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
| video1 = [https://www.youtube.com/watch?v=G60F6_3yF4w Հատված «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմից]<br />
}}
'''Վլադիմիր Սեմյոնովիչ Վիսոցկի''' ({{lang-ru|Владимир Семёнович Высоцкий}}, {{ԱԾ}}), խորհրդային բանաստեղծ, թատրոնի և կինոյի դերասան, երգերի հեղինակ ([[հեղինակային երգ|բարդ]]), արձակ ստեղծագործությունների և սցենարների հեղինակ։ [[ԽՍՀՄ Պետական մրցանակ|ԽՍՀՄ պետական մրցանակի]] դափնեկիր («[[Հանդիպման վայրը փոխել չի կարելի]]» հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմում Ժեգլովի կերպարի ստեղծման և հեղինակային երգերի կատարման համար, 1987, հետմահու)։, Ռուսաստանի ՆԳՆ մրցանակի<ref name="МВД">{{cite web|url=https://дгск.мвд.рф/culture/premium|title=«Премия МВД России»|subtitle=|author=|authorlink=|coauthors=|quote=|date=|format=|website=|publisher=Официальный сайт Министерства внутренних дел Российской Федерации|accessdate=2018-06-04|lang=|description=|deadlink=|archiveurl=https://web.archive.org/web/20170711060729/https://xn--c1abt1a.xn--b1aew.xn--p1ai/culture/premium|archivedate=2017-07-11}}</ref><ref name="ТАСС">{{cite web|url=http://tass.ru/info/4899661|title=Биография Владимира Высоцкого|subtitle=25 января 2018 года исполняется 80 лет со дня рождения артиста|author=|authorlink=|coauthors=|quote=|date=2018-01-24|format=|website=|publisher=ТАСС|accessdate=2018-06-04|lang=|description=|deadlink=|archiveurl=https://web.archive.org/web/20180406163703/http://tass.ru/info/4899661|archivedate=2018-04-06}}</ref> դափնեկիր։
 
Որպես բանաստեղծ՝ Վլադիմիր Վիսոցկին հանդես է եկել առաջին հերթին [[հեղինակային երգ]]ի ժանրում։ Նրա գրած ստեղծագործություններից առաջինները վերաբերում են 1960-ական թվականների սկզբին։ Սկզբում դրանք կատարվել են ընկերների շրջապատում, ավելի ուշ լայն ճանաչում են ստացել երկրում տարածված մագնիտոֆոնային ձայնագրությունների շնորհիվ։ Վիսոցկու պոեզիան աչքի է ընկնում թեմաների բազմազանությամբ (փողոցային, ճամբարային, ռազմական, երգիծական, կենցաղային, հեքիաթային, «մարզական» երգեր), իմաստային ենթատեքստի սրությամբ և սոցիալ-բարոյական շեշտադրմամբ։ Նրա ստեղծագործություններում, որոնք պատմում են էքստրեմալ հանգամանքների մեջ հայտնված մարդկանց ներքին ընտրության մասին, երևում էին [[Էկզիստենցիալիզմ|էկզիստենցիալ]] մոտիվներ։ Վիսոցկու ստեղծագործական էվոլյուցիան անցել է մի քանի փուլ․ նրա վաղ ստեղծագործություններում գերակշռում են փողոցային և բակային երգերը, 1960-ականների կեսերից ստեղծագործությունների թեմատիկան սկսել է ընդլայնվել, իսկ երգերի շարքերը՝ ստանալ նոր «ռուսական կյանքի հանրագիտարանի» տեսք։ 1970-ական թվականներին Վիսոցկու ստեղծագործության զգալի մասը կազմել են դավանաբանական-փիլիսոփայական բնույթի երգերն ու բանաստեղծությունները, բանաստեղծը հաճախ է անդրադարձել գոյության հավերժական հարցերին։
Տող 23.
Վիսոցկին [[1970 թվական]]ին համերգներ է տվել [[Հայաստան]]ում<ref>[https://news.am/arm/news/25949.html Վիսոցկին եւ հայերը]</ref>։
-->
 
== Ծագում, ընտանիք ==
Վլադիմիր Վիսոցկին ծնվել է Նինա Մաքսիմովնա և Սեմյոն Վլադիմիրովիչ Վիսոցկիների ընտանիքում։ Մայրական գծով բանաստեղծի պապը՝ Մաքսիմ Իվանովիչ Սերյոգինը (1872-1934), ծնունդով եղել է Օգարյովո գյուղից, որը գտնվում է [[Տուլա]] և [[Եֆրեմով (քաղաք)|Եֆրեմով]] քաղաքների միջև։ Նա Մոսկվա է ժամանել տասնչորս տարեկան հասակում և կյանքի զգալի մասն աշխատել է որպես դռնապան մայրաքաղաքի հյուրանոցներում։ Վլադիմիր Վիսոցկու տատը՝ Եվդոկիա Անդրեևնա Սերյոգինան (օրիորդական ազգանունը՝ Սինոտովա, 1890-1931), Մոսկվա է ժամանել Ուտիցի գյուղից, որը գտնվում էր Բորոդինո կայարանի մոտ։ Ամուսնանալով վաղ տարիքում՝ նա նվիրվել է իր ընտանիքին, որտեղ ծնվել է հինգ երեխա՝ երկու որդի և երեք դուստր, այդ թվում՝ Նինա Մաքսիմովնան (1912-2003)։ Սերյոգինները հաճախ են փոխել իրենց բնակության վայրը, մինչև 1923 թվականին (հնարավոր է, 1924 թվականին), Մաքսիմ Իվանովիչը սենյակ է ստանում Առաջին Մեշչանսկի փողոցի թիվ 26 եռահարկ աղյուսե տանը, որտեղ նախկինում տեղակայված էին «Նատալիս» հյուրանոցի համարները։ 1932 թվականին Նինա Մաքսիմովնան ավարտել է ուսումը Մոսկվայի օտար լեզուների մարզային կոմբինատում՝ Սրետենսկի բուլվարում, 9/2 հասցեում (գերմանական բաժին)։ Ունենալով ռեֆերենտ-թարգմանչի դիպլոմ՝ նա տարբեր տարիների աշխատել է {{comment|ՊՄՀԿԽ|Պրոֆեսիոնալ միությունների համամիութենական կենտրոնական խորհուրդ}}-ում, «Ինտուրիստում», արտաքին առևտրի նախարարությունում, քիմիական մեքենաշինության գիտահետազոտական ինստիտուտում և այլ հաստատություններում{{sfn|Бражников|2009|с=6, 11—12}}{{sfn|Бакин|2010|с=6—7}}{{sfn|Новиков|2013|с=10, 470, 482}}։