«Վլադիմիր Վիսոցկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 510.
Հուլիսի 25-ի առավոտյան ժամը 4-ին արթնանում եմ քրտինքի մեջ, լույս եմ վառում, նստում եմ մահճակալի վրա։ Բարձի վրա կարմիր հետք է, ես հսկայական մոծակ եմ ճզմել։ Ես առանց կտրվելու նայում եմ բարձին, ինձ կարծես կախարդել էր այդ վառ բիծը։ Անցնում է բավականին շատ ժամանակ, և երբ հեռախոսը զանգահարում է, ես գիտեմ, որ ես կլսեմ ոչ քո ձայնը։ «Վոլոդյան մահացավ»։ Ահա և բոլորը, երկու կարճ բառերը, որոնք ասվում են անծանոթ ձայնով։ Քեզ ճզմեց սառույցը, քեզ չհաջողվեց կոտրել այն{{sfn|Влади|1989|с=169}}։
{{բք|ru|В четыре часа утра 25 июля я просыпаюсь в поту, зажигаю свет, сажусь на кровати. На подушке — красный след, я раздавила огромного комара. Я не отрываясь смотрю на подушку — меня словно заколдовало это яркое пятно. Проходит довольно много времени, и когда звонит телефон, я знаю, что услышу не твой голос. «Володя умер». Вот и всё, два коротких слова, сказанных незнакомым голосом. Тебя придавил лёд, тебе не удалось разбить его.}} {{քաղվածքի ավարտ|աղբյուր=<small>''Մարինա Վլադի''</small>}}
 
== Հուղարկավորություն ==
{{Արտաքի մեդիաֆայլեր
|topic =
|subtopic =
|width = 261px
|image1 = [http://vysotskiy-lit.ru/vysotskiy/biografiya/pohorony-vladimira-vysockogo.htm Վիսոցկու հրաժեշտի արարողությունը և հուղարկավորությունը]
|audio1 =
|video1 = [https://www.youtube.com/watch?v=ENQeLcV6DXw Վլադիմիր Վիսոցկու հրաժեշտի արարողությունը Տագանկայի հրապարակում]
|video2 = [https://www.youtube.com/watch?v=9DI5LQejYXM Վլադիմիր Վիսոցկու հրաժեշտի արարողությունը Վագանկովյան գերեզմանատանը]
|video3 = [https://www.youtube.com/watch?v=m0UyHr3ANdQ Յուրի Լյուբիմովի ելույթը Վլադիմիր Վիսոցկու հրաժեշտի արարողության ժամանակ]
|video4 = [https://www.youtube.com/watch?v=YqPGgVG-l24 Վլադիմիր Վիսոցկի – Կգնամ ես այս ամառ․․․ (վավ. ֆիլմ)]
}}
1980 թվականի հուլիսի 25-ի առավոտյան Վիսոցկու հարազատների և մտերիմների առջև ծառացած հարցերից մեկը կապված էր բանաստեղծի թաղման վայրի հետ։ Վսեվոլոդ Աբդուլովը օգնության համար դիմել է [[Իոսիֆ Կոբզոն]]ին, և նա Մոսկվայի խորհրդում կարողացել է Վլադիմիր Սեմյոնովիչին [[Վագանկովյան գերեզմանատուն|Վագանկովյան գերեզմանատան]]ը թաղելու թույլտվություն ստանալ: Կոբզոնի աջակցությամբ հաջողվել է կազմակերպել նաև կարճ հաղորդագրությունների հրապարակում «Երեկոյան Մոսկվա» և «[[Սովետսկայա կուլտուրա (եռօրյա թերթ)|Սովետսկայա կուլտուրա]]» պարբերականներում (այդ երկու թերթերը խորհրդային միակ հրատարակություններն են, որոնք հիշատակել են Վիսոցկու մահվան մասին){{sfn|Перевозчиков|2003|с=197—199}}։ № 6 դագաղը, այսպես կոչված, «վեցյակը», որը մինչ այդ հատուկ պատվերով պատրաստվել էր միայն իշխանական բարձրագույն կառույցների ներկայացուցիչների համար, պատրաստել են էլիտար գործարանում, բավական երկար ժամանակ է պահանջվել երեսպատման համար որակյալ սպիտակ նյութ գտնելու համար{{sfn|Перевозчиков|2003|с=211—212}}։
 
Հուլիսի 25-28-ը «Տագանկայի» մոտ շուրջօրյա կանգնած են եղել մարդիկ։ Նրանք թատրոնի մոտ ծաղիկներ են տարել, մոմեր վառել, արտագրել «Եվ ներքևից է սառույց և վերևից․․․»։ Վալերի Յանկլովիչը լուսանկարիչ Վալերի Նիսանովի հետ միասին, որն ապրում էր Վիսոցկու հետ նույն տանը, ֆոտոձեռնարկությունում տպագրել են Վիսոցկու 10 000 դիմանկարներ՝ նրա ինքնագրով: Այս լուսանկարներն անվճար բաժանել են նրանց, ովքեր եկել էին հրաժեշտ տալու բանաստեղծին{{sfn|Перевозчиков|2003|с=209—212, 221}}։ Հուլիսի 26-ին կայացած «Տասը օր, որոնք ցնցեցին աշխարհը» ներկայացումից առաջ բեմ է դուրս եկել Յուրի Լյուբիմովը և ասել. «Մեզ մեծ դժբախտություն է պատհել․․․ Մահացել է Վիսոցկին․․․»{{sfn|Бакин|2010|с=672}}։ Հուլիսի 27-ին նախատեսված «Համլետը» չեղյալ է հայտարարվել։ Լյուբիմովի և թատրոնի տնօրեն Նիկոլայ Դուպակի խոսքով՝ հանդիսատեսներից ոչ մեկը չի վերադարձրել գնած տոմսը: Ուսումնասիրող Վալերի Պերեվոզչիկովի տվյալներով՝ մի քանի հանդիսատես հուղարկավորության հետ կապված բոլոր միջոցառումների ավարտից հետո, այնուամենայնիվ, տոմսարկղ են վերադարձրել տոմսերը, հետագայում դրանք որպես հիշատակ վերցրել են «Տագանկայի» արտիստներ{{sfn|Перевозчиков|2003|с=212}}։
 
Հուլիսի 28-ի վաղ առավոտյան Վիսոցկու դագաղը Մալայա Գրուզինսկայայից տեղափոխել են թատրոն և տեղադրել սև թավշով պատած բեմում։ Երաժշտությունից ([[Սերգեյ Ռախմանինով]]ի «Всенощное бдение», Մոցարտի ««Ռեքվիեմը») բացի հնչել են Վիսոցկու ձայնով «Համլետի» դրվագների ձայնագրությունները։ Ժամը 10-ին սկսվել է հրաժեշտի արարողությունը։ Ինչպես հիշել է Արթուր Մակարովը, հերթը, որը շարժվում էր դեպի «Տագանկա», ձգվել է 9 կմ։ Ըստ Մոսկվայի ոստիկանության ամփոփագրերի՝ Տագանկայի հրապարակում և դրան հարող տարածքներում այդ օրը հավաքվել է 108 հազար մարդ{{sfn|Бакин|2010|с=676}}{{sfn|Новиков|2013|с=386}}։
 
{{քաղվածքի սկիզբ}}
Փողոցի ձախ ամայի կողմով, համախմբված և միաժամանակ առանձացած, իրենց կլաններով, նրանք քայլում էին արագ, ինչպես երթի ժամանակ, իսկ առջևում քայլում էին նրանց կապիտանները։ Դա գնում էին արտիստին հրաժեշտ տալ ռուսական թատրոնները։ Քայլում էին [[Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն|ՄԳԱԹ]]-ը և «[[Սովրեմեննիկ (թատրոն)|Սովրեմեննիկը]]», Փոքր Բրոննայայի թատրոնն ու [[Մոսկվայի Մ. Երմոլովայի անվան դրամատիկական թատրոն|Երմոլովայինը]], [[Փոքր թատրոն|Փոքրը]], [[Ե․ Վախթանգովի անվան թատրոն|Վախթանգովի թատրոնը]]․․․{{sfn|Перевозчиков|2003|с=220}}
{{բք|ru|По левой пустынной стороне улицы, сплочённо и обособленно одновременно, своими кланами, они шли стремительно, как на марше, а впереди шагали их капитаны. Это шли проститься с артистом русские театры. Шли МХАТ и «Современник», Театр на Малой Бронной и Ермоловой, Малый, Вахтангова…}}{{քաղվածքի ավարտ|աղբյուր=}}
[[Պատկեր:Могила Владимира Высоцкого в 1983 году.jpg|250px|thumb|Վ. Վիսոցկու գերեզմանը (1983 թվական)]]
Քաղաքացիական հոգեհանգիստը բացել է Յուրի Լյուբիմովը, որն ստիպված է եղել երկու անգամ հրաժեշտի խոսք ասել․ առաջին ներածական խոսքերից հետո նրա ձայնը դողացել է: Ռեժիսորը, պատմելով Վիսոցկու ժողովրդականության մասին, հիշել է, թե ինչպես էր նա քայլում «ԿամԱԶի փողոցներով»՝ լսելով իր երգերը, որոնք հնչել են բոլոր բաց պատուհաններից: [[Միխայիլ Ուլյանով]]ը հայտարարել է, թե «անփոխարինելի մարդիկ չկան» արտահայտությունը Վիսոցկուն չի վերաբերում․ «Իսկ ումո՞վ կփոխարինենք մենք նրան։ Որտեղի՞ց վերցնենք նրան հավասար մեկ այլ տաղանդ։ Որտեղի՞ց վերցնենք մեկ ուրիշ, նրա նման ձայն»։ Հոգեհանգստի ժամանակ ելույթ են ունեցել նաև [[Վալերի Զոլոտուխին]]ը, [[Գրիգորի Չուխրայ]]ը, [[Նիկիտա Միխալկով]]ը{{sfn|Перевозчиков|2003|с=223—224}}։
 
Վագանկովյան գերեզմանատանը կայացած հուղարկավորությունից հետո տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողությունը։ Բանաստեղծի ընկերներն ու հարազատները հավաքվել են Մալայա Գրուզինսկայայում՝ Վիսոցկու բնակարանում։ «[[Վարպետը և Մարգարիտան]]» երեկոյան ներկայացումից հետո հոգեհանգստի արարողություն է անցկացվել նաև թատրոնում. սեղանի շուրջ նստել են բեմադրության մասնակից արտիստները: Ինչպես հիշել է Յուրի Կարյակինը, հնչել են «Վոլոդյայի երգերն ու Համլետի մենախոսությունը մահվան մասին։ Եղել է Վոլոդյայի բաժակ՝ մինչև եզրերը լի օղով»։ Այդ օրերին թատրոնում ստացվել են հեռագրեր են ամբողջ երկրից։ «Նովոսիբիրսկ։ Սգում ենք։ Այլեւս նմանը չի լինի։ Բոլորը, ովքեր սիրում են նրան Ակադեմգորոդոկում», «Լենինգրադ։ Սգում եմ բոլոր նրանց հետ, ովքեր գիտեին, սիրում էին, գնահատում էին թանկագին Վոլոդյային։ [[Իոսիֆ Խեյֆից]]», «Կոմարովո, Լենինգրադի։ Երբեք չենք մոռանա Վոլոդյային։ Աչքերը, ժպիտը, ձայնը, երգերը, կիթառը․․․ Ռաիսա Օռլովա, Լև Կոպելև»{{sfn|Перевозчиков|2003|с=230—231}}{{sfn|Новиков|2013|с=386}}։
 
==Կենսագրություն==