«Մոնղոլիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 16.
Մոնղոլիան [[ՄԱԿ]]-ի, [[Ասիայի միավորված երկխոսություն|Ասիայի միավորված երկխոսության]], [[77-ի խումբ|Մ77]]-ի, [[Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկ]]ի, [[Չմիացած երկրների շարժում|Չմիացած երկրների շարժման]] անդամ է և [[ՆԱՏՕ]]-ի գլոբալ գործընկեր։ Երկիրը 1997 թվականին միացավ [[Առևտրի համաշխարհային կազմակերպություն|Առևտրի համաշխարհային կազմակերպությանը]] և մեծացրեց իր մասնակցությունը տարածաշրջանային տնտեսական և առևտրային խմբերում<ref name="cia" />։
 
== Ծագումնաբանություն ==
Մոնղոլիա անվանումը լատիներեինց թարգմանաբար բառացի նշանակում է «[[մոնղելներ]]ի երկիր»։ [[Մոնղոլերեն]]ով ''«Մոնղոլ»'' բառն ունի ոչ միանշանակ ծագում, հավանաբար տրվել է լեռան կամ գետի անվանումով, հավանաբար մոնղոլերեն ''Մոնղե-[[տենգրի]]-կալ'' («Հավերժ երկնային կրակ»)<ref>{{Cite book |last=[[Մոնղոլիայի ազգային համալսարան]], School of Social Sciences, Department of History |title=Монгол улсын түүх |publisher=Admon |year=1999 |pages=67–69 |language=mn |trans-title=History of Mongolia |chapter=2. Хүний үүсэл, Монголчуудын үүсэл гарвал |trans-chapter=2. Origins of Humanity; Origins of the Mongols}}</ref> կամ Մուգուլու տերմինից, որը գործածվել է 4-րդ դարում [[Ժուժանյան խանություն|Ժուժանյան խանության]] ժամանակ<ref>{{Cite book |last=Г. Сүхбаатар |title=Монголын эртний түүх судлал, III боть |year=1992 |volume=3 |pages=330–550 |language=mn |trans-title=Historiography of Ancient Mongolia, Volume III |chapter=Монгол Нирун улс |trans-chapter=Mongol Nirun ([[Rouran]]) state}}</ref>։
== Աշխարհագրություն ==
Մոնղոլիան գտնվում է [[Կենտրոնական Ասիա]]յի հյուսիս-արևելքում, բարեխառն գոտու տափաստանային, կիսաանապատային և անապատային զոնաներում։ Տարածության մեծ մասը գտնվում է 1000—2000 բարձրության վրա։ Արևմուտքում և հյուսիս-արևմուտքում գերակշռում են լեռները, արևելքում՝ բարձր հարթավայրերը։ Ամենամեծ լեռնաշղթաներն են 1000 կմ ձգվող Մոնղոլական [[Ալթայի երկրամաս|Ալթայը]] (առավելագույն բարձրությունը՝ 4362 մետր Մունխ Խայրխան ուլալեռ), Խանգայը և [[Գոբիական Ալթայ]]ը։ Մոնղոլիայի կենտրոնական մասում է Խենտեյ բարձրավանդակը։ Հարավում և հարավ-արևելքում Մոնղոլիայի սահման է մտնում Գոբի անապատի մի մասը, որի հարավ-արևելքում է գտնվում Դարիգանգա հրաբխային մարզը։ Հյուսիսում և հյուսիս-արևմուտքում կան մի շարք համեմատաբար խոր, ընդարձակ միջլեռնային գոգավորություններ և հովիտներ, որոնցից նշանակալի են Մեծ լճերի գոգավորությունը, Լճերի հովիտը, Օրխոն և Սելենգա գետերի իջվածքային հովիտները։ Գոբիի հարավում և հարավում արևելքում, ինչպես նաև Մեծ լճերի գոգավորություններում կան ավազապատ (մոտ 30 հզ․ կմ<sup>2</sup>) տարածություններ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մոնղոլիա» էջից