«Հայոց ցեղասպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 845.
 
=== Փոխհատուցում ===
 
Փոխհատուցումը պետք է ունենա մի քանի ուղղություն։ Մասնավորապես՝ առավել կարևորը՝ հողային կամ տարածքային փոխհատուցումը։ Նաև՝ նյութական–ֆինանսական փոխհատուցում։
 
==== Հողային–տարածքային փոխհատուցում ====
Հայ ժողովդրին հողային կամ տարածքային փոխհատուցումը փաստորեն տրվել է 1919–1920 թթ․ [[Փարիզի հաշտության կոնֆերանս]]ի որոշումներով, [[Սևրի պայմանագիր|Սևրի պայմանագրով]] և 1920 թ․ ԱՄՆ–ի նախագահ [[Վուդրո Վիլսոն]]ի Իրավարար վճռով։
 
[[Պատկեր:Boundary between Turkey and Armenia as determined by Woodrow Wilson 1920.jpg|thumb|250x250px| [[Հայաստան]]ի և [[Թուրքիա]]յի միջև ներկայիս [[դե յուրե]] սահմանն ըստ [[ԱՄՆ]] նախագահ [[Վուդրո Վիլսոն]]ի իրավարար վճռի]]
[[Պատկեր:President Woodrow Wilson portrait December 2 1912.jpg|thumb|304x304px|Վուդրո Վիլսոնը]]
 
[[Պատկեր:ArmeniansofLebanon.jpg|thumb|250px|right|Օսմանյան կայսրությունում Հայերի ցեղասպանության 91-ամյակի ցույց Բեյրութում]]
 
==== Նյութական–ֆինանսական փոխհատուցում ====
 
[[2000]] թվականին [[Կալիֆոռնիա]]յի կոնգրեսն օրենք ընդունեց, որով ճանաչեց [[1915]] թվականին զոհված հայերի ժառանգների իրավունքները համապատասխան ապահովագրական ընկերություններից փոխհատուցումներ ստանալու կապակցությամբ։ [[2003]] թվականին New York Life ապահովագրական ընկերությունը սկսեց 1915 թվականի հայերի սպանությունների զոհերի հարազատներին փոխհատուցումների վճարումները (փոխհատուցման ընդհանուր գումարը կազմում է մոտավորապես 20 միլիոն [[ԱՄՆ դոլար]])<ref name="regnum-174306">REGNUM. 30.10.2003. [http://www.regnum.ru/news/174306.html Американская страховая компания New York Life опубликовала список армян - жертв геноцида в Османской империи]</ref>։ Սակայն [[2009]] թվականի օգոստոսին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Վերաքննիչ դատարանը որոշում ընդունեց չեղարկել հայերի հարազատներին ապահովագրական փոխհատուցումներ վճարելու մասին օրենքը։ Դատավոր Դևիդ Թոմփսնը նշեց, որ հայերի բողոքները ապահովագրավճարներ ստանալու առնչությամբ զուրկ են հիմնավորումներից, քանի որ «բոլոր այդ իրադարձությունները տեղի են ունեցել ԱՄՆ-ից հազարավոր մղոններ հեռավորության վրա, հետևաբար Կալիֆորնիա նահանգը ոչ մի պատասխանատվություն չի կրում այդ մարդկանց առջև», և «ԱՄՆ-ի Դաշնային կառավարությունը որոշում չի ընդունել հայերի ցեղասպանության ճանաչման վերաբերյալ»<ref name="news.am-2870">{{cite news | url=https://news.am/arm/news/2870.html | title=Կալիֆորնիայի դատարանը չեղյալ է համարել 1915-ի զոհերի հարազատներին փոխհատուցումը | publisher=NEWS.am | date=2009 Օգոստոսի 21 | accessdate=2012 թ․ ապրիլի 17}}</ref>։