«Բրոնխներ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 3 բայտ ,  2 ամիս առաջ
չ
Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
 
 
== Բրոնխիալ ծառ ==
Կաթնասունների յուրաքանչյուր գլխավոր բրոնխից հեռանում են երկրորդական բրոնխները, որոնք բաժանվում են ավելի փոքր ճյուղերի, ձևավորելով այսպես կոչված բրոնխիալ ծառ։ Ամենափոքր ճյուղերը անցնում են շնչառական բրոնխիոլների:բրոնխիոլների։ Շնչառական բրոնխիոլները ունեն բաժանման 4 կարգ, ըստ որոնց նրանց պատին հայտնվում են և ալվեոլներ։ Ճյուղավորման արդյունքում, շնչառական բրոնխիոլների պատերին ավելանում է ալվեոլների քանակը, այսպիսով երրորդ կարգի շնչառական բրոնխիոլները իրենցից ներկայացնում են ալվեոլային անցումներ, որոնք էլ դիխոտոմիկ ճյուղավորվելով առաջացնում են ալվեոլային պարկեր։ Առաջին կարգի շնչառական բրոնխիոլների ճյուղավորումները կոչվում են թոքերի ացինուսներ, որոնք հանդիսանում են թոքերի շնճառական բաժիններ։ Բացի սովորական երկրորդային բրոնխներից, կաթնասունների մոտ տարբերում են նաև նախազարկերակային երկրորդային բրոնխներ, որոնք գլխավոր բրոնխներից հեռանում են այն հատվածում, որտեղ նրանցով անցնում են թոքային [[զարկերակներ]]ը։ Հաճախ հանդիպում է միայն մեկ աջ նախազարկերակային բրոնխ, որը կճղակավորների մոտ հեռանում է անմիջապես շնչափողից։ Խոշոր բրոնխների ֆիբրոզային պատերը կազմված են աճառային կիսաօղակներից, որոնք հետևի մասում միացած են հարթ [[մկան]]ների լայնակի խրձերով։ Բրոնխի լորձաթաղանթը պատված է թարթիչավոր էպիթելով:էպիթելով։ Փոքր բրոնխներում աճառային կիսաօղակները փոխարինվում են առանձին աճառային հատիկներով։ Բրոնխիոլների մեջ աճառներ չկան, և օղակաձև խրձերը հարթ մկանների ամբողջական շերտ են առաջացնում։
 
== Մարդ==
Մարդու մոտ շնչափողի բաժանումը երկու ''գլխավոր բրոնխի'' /bronchus principales/ տեղի է ունենում կրծքային չորրորդ և հինգերորդ ողերի մակարդակում<ref group="Ն">Շնչափողի բիֆուրկացիա — երկու գլխավոր բրոնխների բաժանման վայրը (IV—V կրծքային ողեր).</ref>։ Աջ գլխավոր բրոնխը ավելի հաստ է, կարճ, ավելի ուղղահայաց, քան ձախը<ref group="Ն">Այդ պատճառով աջ գլխավոր բրոնխի մեջ հաճախ է օտար մարմին ընկնում։</ref>։
 
Գլխավոր բրոնխները բազմակի անգամ ճյուղավորվում են, առաջացնելով բրոնխիալ ծառ arbor bronchiale, որն ունի 23 կարգի ճյուղավորումներ։ Սկզբում բրոնխները ըստ թոքերի մանրադիտակային կառուցվածքի լինում են սեգմենտավոր և բաժնային։ Աջ թոքը երեք մասից է կազմված, ձախը` երկու:երկու։ Յուրաքանչյուր թոք ունի 10-ական սեգմենտ/հատված/: Հատվածավոր բրոնխների ճյուղերից` սուբսեգմենտար բրոնխներից սկսած դիխոտոմիկ կիսման տենդենց է առաջանում, այսինքն յուրաքանչյուր բրոնխ ճյուղավորվում է երկուսի։ Բրոնխիալ ծառն ավարտվում է ծայրային բրոնխիոլներով։ Ծայրային բրոնխիոլները ճյուղավորվում են շնչառական բրոնխիոլների, որոնցից էլ սկիզբ են առնում թոքերի (ացինուս)շնչառական բաժինները։
 
Բրոնխիալ ծառը իր մեջ ներառում է`