«Բեատրիս Արագոնցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 8.
Ամուսնությունը դաշինք է ապահովել Հունգարիայի և Նեապոլի միջև. 1480 թվականին, երբ օսմանյան նավատորմը [[Օսմանցիների ներխուժումն Իտալիա (1480-1481)|նվաճել է]] Նեապոլի թագավորությունում գտնվող [[Օտրանտո]] բերդը, [[Հռոմի պապ|Հռոմի պապի]] խնդրանքով Մատյաշն ուղարկել է հունգարացի գեներալ Բլեզ Մագյարին ամրոցը վերականգնելու համար, որը նրան է հանձնվել 1481 թվականի մայիսի 10-ին։ 1488 թվականին Մատյաշն [[Անկոնա]] նավահանգստային քաղաքը որոշ ժամանակով վերցրել է իր հսկողության տակ՝ այն գրավելով հունգարական [[Կայազոր|կայազորով]]։
 
Բեատրիսը որոշակի ազդեցություն է ունեցել Հունգարիայի քաղաքականության մեջ:մեջ։ Նա նաև ունեցել է մշակութային ազդեցություն, քանի որ իտալական [[Վերածնունդ|վերածնունդը]] ներմուծել է Հունգարիայի արքունիք․ հետաքրքրություն, որն ընդհանուր էր իր ու Մատյաշի համար։ Նա խրախուսել է ամուսնու կողմից [[Քորվինուսի գրադարան|Քորվինուսի գրադարանի]] ստեղծումը, որպես արքունական բնակավայր [[Վիշեգրադ]] պալատի կառուցումը, ինչպես նաև ակադեմիայի հիմնադրումը։ Ցանկացել է մասնակցել նաև քաղաքականությանը․ 1477 թվականին ուղեկցել է Մատյաշին [[Ավստրիա]] կատարած ներխուժման ժամանակ, իսկ 1479 թվականին ներկա է եղել Մատյաշի և Վլադիսլաուս II- ի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։
 
1479 թվականներին ամուսինների միջև հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Մատյաշն իր ապօրինի որդուն՝ [[Յանոշ Կորվինուս|Յանոշ Կորվինուսին]] [[ֆեոդ]] է պարգևել ու նրա մորը՝ Բարբարա Էդելփոքին հրավիրել արքունիք։ Մատյաշը մահացել է, նախքան Բեատրիսը կընդուներ, որ նրա որդի Յանոշը պետք է լիներ օրինական ժառանգորդ:ժառանգորդ։ 1490 թվականին ամուսնու մահից հետո հունգարական ազնվականության աջակցությամբ Բեատրիչին հաջողվել է պահպանել իշխանական դիրքը և շարունակել մնալ Հունգարիայի թագուհի՝ ամուսնանալով հաջորդ միապետի հետ:հետ։ Մատյաշի մահից հետո նամակ է գրել Սիմոն Կագլևիչին, որն այն ժամանակ դեռևս հրամանատար էր․ նա նամակը հասցեագրել էր ''թագավոր'' Կագլևիչին ու առաջարկել նրան դառնալ վերջինիս երեխաների մայրը․ Կագլևիչը հրաժարվել է։ Նա այս նամակը փոխանցել է խորհրդարան և դարձել թագավորի մոտ խորհրդարանի դեսպանը:դեսպանը։ Բեատրիսը որպես արքայական ներկայացուցիչ նախագահել է այն խորհրդարանում, որտեղ ընտրվել է հաջորդ թագավորը․ հունգարական թագը դրված էր իր կողքին։ Կարծիք կա այն մասին, որ նա չի կարողացել կառավարել Յանոշին և որ երկրորդ ամուսինը նրան ապօրինի է համարել, սակայն այս պնդումները չեն կարող ո՛չ հաստատվել, ո՛չ էլ ամբողջությամբ անտեսվել։
 
Վլադիսլավ II-ը նույն՝ 1490 թվականին նույնաբովանդակ նամակներ է հղել բազմաթիվ հունգարացի ազնվականների։ Նամակներում նա նշել է, որ Բեատրիսը գրել է իրեն, որ Մատյաշ Կորվինուսը և Բեատրիսը որոշել են, որ Սթիվեն Զապոյյան՝ [[Յանոշ Զապոյյաի|Յանոշ Զապոյյաիի]] հայրը, պոտք է դառնար Ավստրիայի դուքսը Մատյաշի մահից հետո։
 
1491 թվականին Բեատրիսն ամուսնացել է երկրորդ ամուսնու՝ Վլադիսլավ II-ի հետ։ Նա մեծ աջակցություն է ունեցել Հունգարիայի ազնվականության կողմից և հենց նրանց պահանջով է Վլադիսլավն ամուսնացել նրա հետ։ Այս ամուսնությունը սակայն, նորից անպտուղ է եղել։ Պաշտոնապես ամուսնությունը կասկածի տակ է դրվել, քանի որ Հռոմի պապը Վլադիսլավին ամուսնալուծություն չի շնորհել իր առաջին կնոջից:կնոջից։ Նրա ամուսինը պնդել է, որ ինքը ամուսնությունը օրինական չի համարել, քանի որ ստիպված է եղել ամուսնանալ Բեատրիսի հետ իր կամքին հակառակ։ 1493 թվականին հանձնաժողով է ստեղծվել դա հետաքննելու համար:համար։ 1500 թվականին Հռոմի պապը ամուսնությունն ապօրինի է հայտարարել, և Բեատրիսը ստիպված էր վճարել դատավարության ծախսերը:ծախսերը։ Նա վերադարձել է Նեապոլ 1501 թվականին, իսկ 1502 թվականին Վլադիսլավն ամուսնացել է [[Աննա դը Ֆուա|Աննա դը Ֆուայի]] հետ։ Բեատրիսը վախճանվել է Նեապոլում։