«Ջրահարս (նկար, Ուոթերհաուս)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7.
 
Ջրահարսը հանգիստ նստած է ափին, որին դիպչում են ալիքները։ Հետին պլանը լրացնում են ժայռերի կամարները։ Հղկված մանրաքարերով ափը դիտողին հուշում է, որ տեսարանը Մեծ Բրիտանիայում է, ինչպես նկարչի մյուս կտավները<ref name="JWW">{{cite web |url = http://www.john-william-waterhouse.com/mermaid/ |title = A Mermaid |lang = en |website = john-william-waterhouse.com |date = |accessdate = 2020-10-12 |deadlink = no}}</ref>։ Նկարում չկան նավաստիներ, իսկ ջրահարսը պատկերված է գայթակղիչ միայնակ կերպարով, թեպետ և ձկնային պոչով։ Նկարը նուրբ մելանխոլիկ մթնոլորտի զգացողություն է առաջացնում, ջրահարսը միայնակ նստած է ծովածոցում, երազկոտ սանրում է իր գեղեցիկ երկար շիկակարմիր վարսերը, իսկ շուրթերը կիսաբաց երգելու պահին։ Նրա կողքին կա մարգարիտներով լի խեցի, որը առաջացել է մեռած նավաստիների արցունքներից<ref name="RA" /><ref name="JWW" />։
 
== Պատմություն ==
Երբ «Ջրահարսը» 1901 թվականին ցուցադրվել է Լոնդոնի Թագավորական ակադեմիայում, ''Art Journal'' ամսագիրն այն անվանել է «մտածկոտ-տխուր տեսքով», իսկ գրաքննության մեջ նշվել է, որ «այն պատմում է մարդկային ձգտման մասին, որը երբեք չի բավարարվելու... Սառնամանիքային ցուրտը հավերժ բույն է դրել նրա սրտում, ալիքների անվերջ ճողփյունը չի կարող փոխարինել մարդկային ձայնին, հույզերով անհանգիստ այս հիասքանչ էակները երբեք չեն կարող զգալ ոչ չարթնացած հանգիստ, ոչ կանացիության ուրախություն»<ref name="RA" />։
 
Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսը նկարը նվիրել է Թագավորական ակադեմիային որպես ակադեմիկոս ընտրվելուց հետո։ 1880-ական թվականներին նկարիչը հաճախ է ցուցադրվել Թագավորական ակադեմիայում և Նկարների նոր պատկերասրահում, կտավների սյուժեները մեծամասամբ վերցված են եղել գրականությունից կամ հունական դիցաբանությունից<ref name="RA" />։
 
== Տես նաև ==
* [[Պրեռաֆայելիտներ]]
* [[Սիրեն (նկար, Ուոթերհաուս)]]
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}