«Մտավորականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1.
{{զգուշացում ՀՍՀ}}{{Մաքրում}}{{չեզոքություն}}
[[Պատկեր:Engels.jpg|մինի|Ֆրիդրիխ Էնգելսը]]
'''Մտավորականություն''', '''ինտելիգենցիա''', մասնագիտորեն զուտ մտավոր աշխատանքով զբաղվող մարդկանց հասարակական խավ։ Մտավորականությունը առանձին դասակարգ չէ, այն ծագում և համալրվում է տարբեր դասակարգերից։ Նրա գործունեությունըԳործունեությունը որոշվում է այն դասակարգերի շահերով, որոնց նա ծառայում է։ Մտավորականության առաջացման նախադրյալը աշխատանքի բաժանումն է ֆիզիկականի և մտավորի, որի հետևանքով հասարակությունը տրոհվել է գերազանցապես ֆիզիկական աշխատանք կատարող ստրուկների և անմիջական արտադրական գործունեությունից ազատ, հասարակական, տնտեսական, պետաիրավական ղեկավարությամբ, [[Գիտություն|գիտությամբ]], [[արվեստ]]ով զբաղվող ստրկատերերի։ Հակամարտ հասարակարգերում մտավոր աշխատանքի մենաշնորհը շահագործող դասակարգերի ձեռքում է, թեպետ մտավորականությունը համալրվել է նաև այլ դասակարգերի ու խավերի հաշվին։ Որպես առանձին հասարակական խավ, որի հիմնական գոյամիջոցը մտավոր աշխատանքն է, մտավորականությունը զարգացել է կապիտալիզմի օրոք, երբ ծայրահեղորեն սրվել է հակադրությունը մտավոր ն․ ֆիզիկական աշխատանքի միջև։ Արտադրողական ուժերի վերելքը մեծաքանակ մտավորականությունը, որի կազմում խոշոր մեքենական արտադրության պահանջներին համապատասխան, աճում է ինժեներա-տեխնիկական աշխատողների տեսակարար կշիռը։ Տեխնիկական մտավորականությունը ոչ միայն ղեկավարում է արտադրությունը, այլև վերահսկում բանվորներին։ Պետական֊վարչական մարմիններում ներգրավված մտավորականություն անուղղակիորեն մասնակցում է աշխատավորների ճնշմանն ու կեղեքմանը։ Տեղի է ունենում մտավորականության շերտավորում։ Մտավորականության որոշ մասը անցնում է վարձու աշխատանքի, մի մասը ([[բժիշկ]]ներ, իրավաբաններ)՝ մասնավոր ձեռնարկատիրական գործունեության (օրինակ, [[ԱՄՆ]]-ում 37,9%, 1870 թվականին), մնացածներն առաջ են քաշվում բուրժուազիայի շարքերը, ձեռք բերում արտոնյալ դիրք։ Ընդհանուր առմամբ, կապված մտավոր աշխատանքի նկատմամբ եղած մեծ պահանջարկի հետ, կապիտալիզմի նախնական փուլում մտավորականությունը բուրժուականանում է։ Բանվորների հետ թույլ կապը, ձեռնարկատերերին մերձ լինելը, բարձր եկամուտը, բուրժուական ապրելակերպը մտավորականության մեծ մասին հանգեցրել է բուրժուական և մանրբուրժուական սոցիալական և աշխարհայացքային դիրքորոշման։
 
== Հեղափոխական դեմոկրատներ ==