«Կանայք Բյուզանդիայում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 19.
 
Այդպիսի անհավասար դրություն ձևավորվել է արդեն Հուստինիանոս I-ի կառավարման ժամանակաշրջանում։ Մեկ այլ օրինակ է [[Լևոն VI Իմաստասեր]]ի օրոք ընդունված այն կանոնը, որը հնարավորություն էր տալիս բաժանվել կողակցից այն դեպքում, եթե վերջինս խելագարվել է։ Կինը պետք է սպասեր հինգ տարի, որի ընթացքում այդ ախտորոշումը պետք է ապացուցվի, այն դեպքում, երբ տղամարդը պետք է սպասի միայն երեք տարի։ Ամուսնական անհավատարմության դեպքում, չնայած պատիժը միևնույնն էր երկու ամուսինների համար էլ (Հուստինիանոս I-ի ժամանակ ընդհուպ մինչև մահապատիժ և քոթի կտրում, իսկ արդեն ավելի ուշ՝ աչքի հանում), ամուսինը կարող էր հրաժարվել տուն թողնել անհավատարիմ կնոջը՝ թողնելով միայն հնարավորություն, որ կինը գնա մենաստան։ Ամուսնու դավաճանության պարագայում կինը պետք է ընդուներ իր անքիթ կամ միաչքանի ամուսնուն{{sfn|Grosdidier de Matons|1967|p=15}}։ Ամուսնական անհավատարմության մեջ բռնված կինը չէր կարող կրկին ամուսնանալ և զրկվում էր վկայություն տալու իրավունքից{{sfn|Beaucamp|1977|p=157}}։ Մյուս կողմից, կայանք ունեին որոշակի առավելություններ։ Քանի որ համարվում էր, որ նրանք չեն կարող հետևել իրենց լեզվին, կանանց զրպարտության համար խիստ պատժի չէին ենթարկում, այն դեպքում, երբ եթե ամուսինը զրպարտի կնոջը անհավատարմության մեջ, վերջինս ապահարզանի իրավունք էր ստանում, իսկ ողջ անպատվաբերությունը բաժին էր հասնում ամուսնուն։ Եվ եթե նույնիսկ պարզվում էր, որ մեղադրանքը արդարացի է, ապա անկախ ամեն ինչից ամուսինը կորցնում էր օժիտի նկատմամբ սեփականության իրավունքից։ Այդուհանդերձ, ամուսինը պահպանում էր այդ իրավունքը, եթե բաժանումը եղել է այլ պատճառով, օրինակ, կինը եղել է թատրոնի մշտական այցելու{{sfn|Grosdidier de Matons|1967|p=16}}։
 
Ընդհանուր առմամբ, բյուզանդական կանանց իրավիճակի վիճակն ուսումնասիրող ֆրանսիացի պատմաբան Ժ. Բոկամի գնահատմամբ, ապահարզանի հարցերում առկա էր էական անհավասարություն տղամարդկանց օգտին, որն արտահայտվում էր ինչպես աշխարհիկ օրենսդրության, այնպես էլ եկեղեցական իրավունքի մեջ։ Այսպես, [[Բարսեղ Կեսարացի|Բարսեղ Կեսարացու]] 9-րդ կանոնը նշում էր, որ համաձայն Ավետարանի, շնության համար, ապահարզանը հասնում է ինչպես տղամարդուն, այնպես էլ կնոջը։ Սովորույթի համաձայն, կանայք «պետք է պահեին իրենց ամուսիններին, չնայած նրանք շնանում են և գտնվում անառակության մեջ...»<ref>{{cite web|title=Правила Святого Василия Великого|url=http://krotov.info/acts/canons/0370vasi.html|publisher=Библиотека Якова Кротова}}</ref>{{sfn|Beaucamp|1977|p=158}}:
 
== Ծանոթագրություններ ==