«Կանայք Բյուզանդիայում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 16.
=== Ամուսնության հարցեր ===
[[պատկեր:Nicephorus III and Maria of Alania BnF Coislin79 fol2bis.jpg|thumb|[[Մարիամ Ալանացի]]ն և [[Նիկիփորոս III]] կայսրը՝ Քրիստոսի օրհնությունն ստանալիս, XI դարի ձեռագիր, [[Ֆրանսիայի ազգային գրադարան]]։]]
Միջերկրածովյան ողջ տարածաշրջանի համար բնորոշ է եղել կնոջ հնազանդ կարգավիճակը։ Ժոզե Գրոդիդյե դե Մատոնը ընդգծում է այդ տենդենցի ուժեղացումը Բյուզանդիայում՝ համեմատած [[Պրինցիպատ]]ի ժամանակաշրջանի հետ, ինչը նա կապում է հասարակության բարքերի [[օրիենտալիզմ|արևելացման]] հետ։ Այն արտահայտվել է իրավական անհավասարության տարբեր ձևերում՝ սկսած հավելյալ փոքր պարտականությունների սահմանումից, ընդհուպ մինչև բացահայտ անարդարություն։ Այսպես, օրինակ, միայն այրին, մեկ տարվա ընթացքում, պետք է խիստ սուգ պահեր։ Նմանատիպ պահանջ դրվում էր նաև կորած զինվորի կնոջ վրա, որը դրանից հետո կարող էր երկրորդ անգամ ամուսնանալ միայն այն դեպքում, երբ սպան [[Ավետարան]]ի վրա կերդվեր, որը տեսել է կորածի դին։ Ընդորում, պատահել է հակառակը և այդ ժամանակ «այրու» ճակատագիրը գտնվել է «հարություն առած ամուսնու» ձեռքում։
 
== Ծանոթագրություններ ==