«Գործիքավորում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
 
Տող 2.
 
== Պատմություն ==
 
Գործիքավորման զարգացումը կապված է եղել երաժշտական արվեստի ընդ–հանուր զարգացման, ոճերի հաջորդափոխման, նոր գործիքների ստեղծման և հևերի բարելավման, ինչպես նաև նվագի տեխնիկայի կատարելագործման հետ։ [[XVII դար|XVII դ]]․ կիրառվում էր նվագախմբային երաժշտության պարտիտուրային շարադրումը, մինչ այդ կոմպոզիտորները չէին գործիքավորում իրենց երկերը, ուստի միևնույն երկը տարբեր նվագախմբերում տարբեր էր հնչում։ Գործիքավորման կայուն և ռացիոնալ ավանդներ ստեղծելու մեջ մեծ ծառայություն ունեն վիեննական դասական դպրոցի ներկայացուցիչներ [[Տայդն|Յո․ Տայդնը]], [[Մոցարտ, Վոլֆգանգ Ամադեուս|Վ․ Ա․ Մոցարտը]], [[Բեթհովեն, Լուդվիգ վան|Լ․ Բեթհովենը]]։ Նրանց շրջանից մինչև [[Բրամս Յոհաննես|Բրամսը]] Գոծիքավորման ավանդական դարձած տեխնիկան էր՝ ջութակներին տալ կարևոր նվագամասը, փայտյա փողայինները և վալդհոռնը գործածել խնայողաբար, որպես գունային էֆեկտ, փողը և տրոմբոնը պահել զանգվածային հնչողության ծայրագույն էֆեկտների համար և հարվածայինները կիրառել գլխավորապես ռիթմական նպատակներով։ Գործիքավորման արվեստն առանձնապես զարգացել է [[XIX դար|XIX]]—[[XX դար|XX]] դդ․ ծրագրային երաժշտության գեղարվեստական սկզբունքների և ռոմանտիկական օպերայի զարգացմանը համեմատ։ [[Հ. Բեռլիոզ|Հ․ Բեռլիոզը]], [[Լիաո|Ֆ․ Լիաոը]], [[Ռ. Վագներ|Ռ․ Վագները]] մեծացրին նվագախումբը, առանձին նվագամասեր տարբերակեցին ավելի նրբորևն, մասնավորապես ավելացրին փողայինների մենանվագային դերը։ [[Ռ. Շտրաուս|Ռ․ Շտրաուսը]], [[Մ. Ռավել|Մ․ Ռավելը]], [[Ի. Ստրավինսկի|Ի․ Ստրավինսկին]], [[Բ. Բարտոկ|Բ․ Բարտոկը]] ավելի ազատ օգտվեցիև նվագախմբային գույներից, հաճախ լարայիններին հատկացնելով գունային էֆեկտը, փողայիններին (մասնավորապես փողին)՝ գլխավոր մեղեդիական նվագամասը, հարվածայիններին՝ ինքնուրույն և ցայտուն դեր։ Գործիքավորման միջոցով սիմֆոնիկ նվագախմբի արտահայտչական հնարավորություններն ընդլայնել են նաև [[Մ. Գլինկա|Մ․ Գլինկան]], [[Պ. Չայկովսկի|Պ․ Չայկովսկին]], [[Ն. Ռիմսկի-Կորսակով|Ն․ Ռիմսկի-Կորսակովը]] և ուրիշներ։ Նրանց ավանդները զարգացնում են սովետական կոմպոզիտորները։ Գործիքավորման կոմպոզիտորական անհատականություն, բնորոշություն դրսևորող միջոցներից է։ Այս առումով առանձնապես աչքի են ընկնում [[Ա. Սպենդիարյան|Ա․ Սպենդիարյանի]], [[Ա. Խաչատրյան|Ա․ Խաչատրյանի]], [[Եղիազարյան|Գ․ Եղիազարյանի]] երկերը։
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=175}}
 
[[Կատեգորիա:ԵրաշժտությունԵրաժշտություն]]