«Վայտիմ»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ծես}} '''Վայտիմ''' ({{Lang-sq|vajtim}}) կամ '''գյոմա'''({{Lang-sq|gjëmë}}) մահացածներին ողբալու Ալբանիա|ա...»: |
(Տարբերություն չկա)
|
09:24, 7 Ապրիլի 2021-ի տարբերակ
Վայտիմ (ալբ․՝ vajtim) կամ գյոմա(ալբ․՝ gjëmë) մահացածներին ողբալու ալբանական ծես, ինչպես նաև` դրա հետ կապված ֆոլկլորի ժանր:
Հարավային Ալբանիայում
Հարավային Ալբանիայում ավանդաբար ողբին մասնակցում են միայն կանայք, որոնցից մեկը երգեցիկ տոնով բանաստեղծական տեքստ է ասում` խնդրելով մեռյալին հարություն առնել և հիշեցնում է այն ամենի մասին, ինչը հանգուցյալն ուներ, ինքը թանկ էր նրա համար, իսկ երգչախումբը նրա հետևից կրկնում է կրկներգը: Նախկինում ապահովված ընտանիքները վարձում էին պրոֆեսիոնալ ողբասացների: 1670 թվականին օսմանցի ճանապարհորդ Էվլիյա Չելեբին, այցելելով Գիրոկաստրա, այդպիսի ծեսի ականատես է դարձել[1]:
Վայտիմի հատուկ տեսակ է սգերգով լացը (Կաղապար:Lang-sq2), որը ալբանական ժողովրդական իզոպոլիֆոնիկ երգի տեսակ է և բնորոշ է նախ և առաջ Լաբերիային[2]:
Հյուսիսային Ալբանիայում
Gjâma e Burrave (ալբաներենից` Տղամարդու թաղման երգ), բնորոշ է Հյուսիսային Ալբանիային (նախ և առաջ` Շկոդերի գավառին) և Կոսովոյի որոշ շրջաններին, կատարվում է միայն տղամարդկանց կողմից և միայն տղամարդկանց համար ողբալիս[3]: Չեռնոգորիայի ալբանցիներն իրենք չեն մասնակցում ծեսին, այլ ողբասացներ (Կաղապար:Lang-sq2) են վարձում Հյուսիսային Ալբանիայից[4]: Այդ ծեսին մասնակցում է նվազագույն տասը մարդ: Նրանք կուրծք են ծեծում ու ճանկռում իրենց դեմքերը, կրկնելով. «Կաղապար:Lang-sq2» (Ա՜խ, ինչ դժբախտ եմ ես, ա՜խ իմ որդի/զարմիկ/ընկեր):
Gjâma e Burrave-ի ծագումը կապում են 1468 թվականին Սկանդերբեգի մահվան հետ: Այս վարկածը հիմնված է Մարին Բարլետիի պատումի վրա առ այն, որ Լեկա Դուկաջինին պոկում էր իր մազերն ու մորուքը` ի նշան ազգային հերոսի մահվան ողբի[4]:
Gjâma e Burrave-ի ավանդույթն առավել տարածված է կաթոլիկ ալբանացիների, քան թե` մուսուլմանների շրջանում, քանի որ ըստ իսլամի տղամարդկանց արգելված է ողբալ մահացածներին:
Կոմունիստական ռեժիմի ժամանակ ծեսն արգելված էր, իսկ 1990 թվականից հետո այն վերածնվել է:
Մահացածներին ողբալու ավանդույթը հիշատակվում է առաջնագծի մարտիկների ալբանական երգերում[5]:
Ծանոթագրություններ
- ↑ Elsie, Robert A dictionary of Albanian religion, mythology, and folk culture. — New York: New York University Press, 2000. — С. 95—96. — ISBN 0-8147-2214-8
- ↑ Tole, Vasil Inventory of Performers on Albanian Folk Iso-Polyphony. — Albanian Music Council, 2010. — P. 100—101.
- ↑ Gjovalin Shkurtaj Etnografi e të folurit të shqipes: (përmbledhje studimesh socio- dhe etnolinguistike). — Shtëpia Botuese e Librit Universitar, 2004. — P. 42.
- ↑ 4,0 4,1 Ahmedaja, Ardian; Haid, Gerlinde European Voices: Multipart singing in the Balkans and the Mediterranean. — Boehlau Verlag, 2008. — P. 247–248. — ISBN 3-205-78090-6
- ↑ Elsie, Robert Songs of the frontier warriors. — Bolchazy-Carducci, 2004. — P. 341. — ISBN 0-86516-412-6