«Աբին և Ռաբին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ֆիլմ}} '''Աբին և Ռաբին''' ({{lang-fa|آبی و رابی}}), 1930 թվականին նկարահանված իրանական Համր կին...»:
(Տարբերություն չկա)

15:45, 5 Ապրիլի 2021-ի տարբերակ

Աբին և Ռաբին (պարս.՝ آبی و رابی), 1930 թվականին նկարահանված իրանական համր կինոկատակերգություն: Այն իրանական կինոյի պատմության մեջ առաջին համր գեղարվեստական ֆիլմն է: Ֆիլմի ռեժիսորը Հովհաննես Օհանյանն է, գլխավոր դերերում են Հովհաննես Օհանյանը, Մոհամադ Խան Զարաբին, Ղոլամալի Խան Սոհրաբի Ֆարդը, Մոհամադ Ալի Ղոթբին և Ամիր Արջմանդը[2][3]:

Աբին և Ռաբին
Երկիր Իրան
Ժանրկինոկատակերգություն[1] և համր կինո
Թվականհունվարի 2, 1931
Լեզուպարսկերեն
ՌեժիսորՀովհաննես Օհանյան[1]
Սցենարի հեղինակՀովհաննես Օհանյան
ԴերակատարներՀովհաննես Օհանյան
Պատմվածքի վայրԻրան

Սյուժե

 
Ղոլամ Ալի Սահրաբին և Մոհամադ Զերաբին Աբին և Ռաբին ֆիլմում, 1930 (սքրինշոթ)

Ֆիլմը ցույց է տալիս Աբիի (բարձրահասակ մարդ) և Ռաբիի (կարճահասակ մարդ) զվարճալի արկածները տարբեր իրավիճակներում: Աբին շատ ջուր է խմում պլաստիկ ձողիկով, բայց մեծանում է Ռաբիի ստամոքսը: Աբին ցանկանում է քնել: Նա իր գլուխը դնում է բարձին: Բարձը պատռվում է, սպիտակ փետուրները դուրս են թափվում դրա միջից ու թռչում են սենյակով մեկ: Այդ պահին Ռաբին մտնում է սենյակ: Մտածելով, թե ձյուն է գալիս, Ռաբին բացում է իր հովանոցը և պահում իր գլխավերևում: Ռաբին ճմզվում է անվակի տակ ու բարձրահասակ է դառնում: Աբին խփում է նրա գլխին սահնակով, և Ռաբին կրկին կարճ ու գեր է դառնում: Աբին և Ռաբին կառք են վերցնում և ուղևորվում են Շահաբդոլազիմ: Երբ նրանք հասնում են իրենց նպատակակետին, մարդիկ այդ ժամանակ ճաշում էին, երեխաները խաղում էին լողավազանում: Նրանցից մեկն ընկնում է լողավազան, և մյուսի քթից սկսում է արյուն հոսել: Բժիշկը հայտնվում է` վիրավորներին օգնելու համար: Աբին և Ռաբին ռեստորանում ճուտ են պատվիրում: Երբ սպասավորը բերում է պատվերը, նրանք սկսում են ուտել այն պատառաքաղներով, սակայն ճուտիկը թռչում և հեռանում է[4][5]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0171045/
  2. آبی و رابی aftabir.com (պարսկերեն)
  3. Directory of World Cinema: Iran edited by Parviz Jahad, page 59
  4. Directory of World Cinema: Iran edited by Parviz Jahad, page 59
  5. http://www.sourehcinema.com/Title/Title.aspx?id=138109110000