«Լույս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 33.
որտեղ <big>θ<sub>1</sub></big>-ը և <big>θ<sub>2</sub></big>-ը համապատասխանաբար, 1-ին և 2-րդ միջավայրերով անցնող լույսի ճառագայթի և այդ միջավայրերի հատման գծին տարած ուղղահայացի հետ կազմած անկյուններն են, իսկ <big>n<sub>1</sub></big>-ն ու <big>n<sub>2</sub></big>-ը՝ համապատասխանաբար, նույն այդ միջավայրերի բեկման ցուցանիշները։ Ընդ որում, վակուումի համար <big>n=1</big> և թափանցիկ միջավայրերի համար <big>n>1</big>։
 
== Ի՞նչ է լույսլույսը ==
Նույնիսկ XVII դարում գիտնականները չունեին միասնական կարծիք. նրանց մի մասը, այդ թվում` [[Իսահակ Նյուտոն]]ը, պնդում էր, որ լույսը թեթևագույն մասնիկների հոսք է, մյուսները՝ որ այն կազմված է ալիքներից։ Առաջինները լույսի անդրադարձումը բացատրում էին՝ ենթադրելով, որ մասնիկները նյութի մակերևույթից այնպես են հետ ցատկում, ինչպես բիլիարդի գնդակները՝ դաշտի կողերից։ Այս տեսությունը լույսը դիտում էր որպես ֆոտոնների՝ տարրական մասնիկների շարժում։ Սակայն այն չէր բացատրում լույսի բեկման երևույթը. ինչո՞ւ է մասնիկների մի մասը հետ ցատկում նյութի մակերևույթից, իսկ մյուսը՝ անցնում։ Այս և նման շատ երևույթներ ավելի հեշտ էին բացատրվում լույսի ալիքային տեսության դիրքերից, որի հեղինակը անգլիացի ֆիզիկոս [[Թոմաս Յունգ]]ն էր (1773–1829): Սակայն Յունգը չէր ընդունում լույսի` մասնիկների հոսք լինելու գաղափարը։ Միայն 1905 թվականին [[Ալբերտ Այնշտայն|Ալբերտ Այնշտեյն]]ն ապացուցեց, որ լույսը միաժամանակ ունի և՜ մասնիկների, և՜ ալիքների հատկություններ։
Ժամանակակից պատկերացումների համաձայն՝ լույսը էլեկտրամագնիսական ալիքների տարատեսակ է։
Արեգակի և աստղերի, կրակի և էլեկտրական կայծի լույսը ծնվում է մինչև մի քանի հազար աստիճան տաքացած ատոմներում։ Բայց լինում է նաև [[«սառը» լույս]], որն արձակում են փտած փայտը, լուսատտիկները, տաք ծովերի ջրերում բնակվող որոշ միկրոօրգանիզմներ և մարդկանց ստեղծած լուսարձակող ներկերը։ Այդ լույսն առաջանում է քի ՍԵՔՍ միական ռեակցիայի արդյունքում, և այս դեպքում արդեն շատ տաքանալը պարտադիր չէ։
 
== Լույսի հատկությունները բնորոշող մեծություններ ==
{| class="wikitable"
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լույս» էջից