«Կանայք Բյուզանդիայում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 10.
Հաջորդ կարևոր սահմանափակումը վերաբերում էր դատական գործընթացին կանանց մասնակցության անհնարինությանը, որոնք ոչ միայն չէին կարող ներկայացնել իրենց սեփական շահերը, այլ առավել ևս իրենց արական սեռի բարեկամների շահերը։ Դրա հետևանքն այն էր, որ կանայք կարող էին դատարանի առաջ կանգնել միայն ծանր հանցանքների համար, որոնց թվում են սպանությունը, նորին մեծությանը վիրավորելը և պետության դեմ իրականացվող մի շարք այլ գործողություններ։ Բացի այդ, կանայք չէին կարող վկա լինել նաև կտակի հետ կապված գործերում{{sfn|Beaucamp|1977|pp=149-150}}։ Վերջապես ընտանեկան իրավունքում կանանց, բացառությամբ մայրերի և տատերի, արգելվում էր իրականացնել դաստիարակի կամ խնամակալի պարտականությունը։ Վասիլիսկներում այդ սահմանափակումը, որը մտցվել է Հուստինիանոս I-ի օրոք, հստակեցվել է։ Այսպես, այդ սահմանափակումը ենթադրել է տղամարդկանց համար նախատեսված այն պարտականությունները, որոնք չէին կարող իրականացնել կանայք՝ իգական սեռի թույլ լինելու պատճառով։ X դարում այդ արգելքները կրկնվել են «Վասիլիսկների մեծ սինոփսիսում»։ XI դարում Էստաթիոս Ռոմայոսի կողմից կազմված «Փորձառություն» իրավաբանական հավաքածուն կանանց արգելում էր ուսուցիչ լինել։ Միևնույն ժողովածուում մանրամասն դիտարկվում էր այն հարցը, թե որ դեպքերում կանայք կարող էին մեղադրվել հանցագործության մեջ{{sfn|Beaucamp|1977|p=150}}։
 
Վերը թվարկված խտրականության դեպքերին ի հակակշիռ, առանձին դեպքերում կանանց տրվում էր իրավական լրացուցիչ պաշտպանություն։ Այսպես, նրանց համար գործում էր բացառություն այն սկզբունքից, համաձայնո որի օրենքների չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից։ Բացի այդ, այդպիսի բացառություններ կարող էին լինել նաև արյունապղծության առանձին դեպքեր{{ref+|ВизантийскоеԲյուզանդական законодательствоօրենսդրությունը включалоներառում многочисленныеէր ограниченияբազմաթիվ наսահմանափակումներ՝ возможностьարյան, вступленияհոգևոր в брак по причине кровного,և духовногоբարեկամական иկապի родстваպատճառով поամուսնությունների усыновлениюհամար{{sfn|Kazhdan|1991|p=1306}}.|ծնթ.}}։ Այդ հարցերը մանրամասն դիտարկվում են «Մեծ սինոփսիս»-ում և «Փորձառությունում»-ում։ Բացի այդ, օրենսդրությունը կանանց պաշտպանում էր խնամակալների հետ ամուսնության պարտադրանքից{{sfn|Beaucamp|1977|pp=151-153}}։
 
== Ծանոթագրություններ ==