«Դոմինիկ Սկուտեցկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Նկարիչ}} '''Դոմենիկ (Դոմենիկա) Սկուտեցկի''' ({{lang-sk|Dominik Skutecký}}, {{ԱԾ}}), սլովակ գ...»:
(Տարբերություն չկա)

10:07, 3 Ապրիլի 2021-ի տարբերակ

Դոմենիկ (Դոմենիկա) Սկուտեցկի (սլովակ.՝ Dominik Skutecký, փետրվարի 9, 1848(1848-02-09) կամ փետրվարի 14, 1849(1849-02-14)[1][2], Gajary, Մալացկի շրջան, Բրատիսլավայի երկրամաս, Սլովակիա - մարտի 13, 1921(1921-03-13)[3][4][1][…], Բանկա Բիստրիկա, Սլովակիա[3]), սլովակ գեղանկարիչ:

Դոմինիկ Սկուտեցկի
Ծնվել էփետրվարի 9, 1848(1848-02-09) կամ փետրվարի 14, 1849(1849-02-14)[1][2]
ԾննդավայրGajary, Մալացկի շրջան, Բրատիսլավայի երկրամաս, Սլովակիա
Վախճանվել էմարտի 13, 1921(1921-03-13)[3][4][1][…]
Մահվան վայրԲանկա Բիստրիկա, Սլովակիա[3]
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն և  Չեխոսլովակիա
ԿրթությունՎիեննայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
ԶավակներKarola Skutecká? և Alexander Skutecký?
 Döme Skuteczky Վիքիպահեստում

Կենսագրություն

Դ. Սկուտեցկին 1863 թվականից ապրել է Վիեննայում, որտեղ նա հաճախել է քանդակագործ Դ. Մեյկսների դասերին: 1865-1866 թվականներին սովորել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիային կից մասնավոր գեղարվեստական դպրոցում, այնուհետև շարունակել է ուսումը պրոֆեսորներ Կ. Վյուրզինգերի, Ե. Ենխերտի և Կ. Բլասսի մոտ, որն ավարտել է 1867 թվականին:

Ուսումն ավարտելուց հետո հաստատվել է Վենետիկում, Իտալիայում: Գործնական հմտություններ է ձեռք բերել Գեղեցիկ արվեստների իրական ակադեմիայի` Պ. Մոլմենտիգոյի պատմական գեղանկարչության դասարանում:

Այնուհետև ընդունվել է Մյունխենի գեղեցիկ արվեստների ակադեմիա, որտեղ հինգ ամիսների ընթացքում ծանոթացել ու ուսումնասիրել է նատուրալիզմի և լումինիզմի ժամանակակից գեղարվեստական ուղղությունները:

1889 թվականին վերադարձել է հայրենիք և հաստատվել է Բանսկա-Բիստրիցեում, որը դարձել է գեղանկարչի հիմնական աշխատատեղը:

Նրա դուստրը` Կարոլա Սկուտեցկայա-Կարվաշովան, նույնպես նկարչուհի է դարձել, իսկ որդին` Ալեքսանդր Սկուտեցկին, դարձել է հայտնի ճարտարապետ:

Ստեղծագործություն

Դոմինիկ Սկուտեցկին համարվում է 19-րդ դարի վերջի-20-րդ դարի սկզբի Սլովակիայի ամենահայտնի նկարիչներից մեկը: Ժանրային նկարների, դիմանկարների ու բնանկարների հեղինակ է:

Լինելով գեղանկարչության մեջ վենետիկյան ոճի ներկայացուցիչ` Դ. Սկուտեցկին պատկերել է ժողովրդական կյանքի տեսարաններ, նկարել է սլովակ պարզ մարդկանց («Դարբնոցում», «Բանսկա-Բիստրիցեի շուկան», 1889, Սլովակիայի ազգային պատկերասրահ, Բրատիսլավա):

Նկարչի ստեղծագործությանը հատուկ էր ստեղծվող կերպարների ժողովրդավարությունն ու ռեալիզմը, միջավայրը բնական, առանց ավելորդությունների ներկայացնելու ձգտումը: Նկարչի կողմից ստեղծված կտավները հիմնված են նրա ակադեմիական փորձի և իտալական նուրբ վարպետության ավանդույթների վրա:

Սկուտեցկին նշանակալի դեր է խաղացել Բանսկա-Բիստրիցայի մշակութային կյանքում: 1902 թվականին նրա կողմից ցուցահանդես է կազմակերպվել, որտեղ ցուցադրվել են ավելի քան 120 ստեղծագործություններ: Նրա նկարները գտնվում են շատ երկրների հավաքածուներում, գեղարվեստական թանգարաններում ու պատկերասրահներում, մասնավոր հավաքածուներում[5]:

Բանսկա-Բիստրիցայի պետական պատկերասրահում կազմակերպվել է հատուկ ցուցահանդես, որը նվիրված է եղել Դոմինիկ Սկուտեցկու ստեղծագործությանը:

Նկարներ

  • Կայսր Մաքսիմիլիանը թելադրում է իր հուշերը (1867)
  • Ինքնանկար (1868)
  • Իտալուհի շիկահերը (մոտ 1869)
  • Բնանկար Զոխորի մոտ (1872)
  • Սեսիլիա Լվովայի դիմանկարը (1874)
  • Շուկա Բանսկա-Բիստրիցեում (1890)
  • Ֆրանց Իոսիֆ Առաջինի դիմանկարը Портрет Франца Иосифа I (1895)
  • Երեկոն Հին սարերում Вечер в Старых горах (1898)
  • Կնոջ դիմանկարը Портрет жены (1886)
  • Դարբնոց Հին սարերում Кузница в Старых горах
  • Սիրուն խառնաշփոթ Красивый беспорядок
  • Աղավնիներով տիկինը Дама с голубями
  • Կաթսաների կռում
  • Թղթե ամրոց և այլն

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Tilkovský, V. Dominik Skutecký: Život a díelo. Bratislava, 1954.

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմինիկ Սկուտեցկի» հոդվածին։