«Կանայք Բյուզանդիայում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 6.
{{main|Բյուզանդական իրավունք}}
=== Ընդհանուր դրություն ===
Տղամարդկանց նկատմամբ կիրառվող օրենսդրությունը տարածվում էր նաև կանանց վրա, այն դեպքում, երբ հակառակ պնդումը ոչ միշտ է ճիշտ։ Բյուզանդական իրավունքը, բացառությամբ մարմնավաճառների և դերասանուհիների, կանանց չէր դիտարկում որպես տնտեսական գործունեության սուբյեկտ՝ կենտրոնանալով երեք հիմնական ոլորտների վրա. որոշ ոլորտներում իրավունակության սահմանափակում, բարոյական կանոնների սահմանում և ընտանիքում ու ամուսնության ժամանակ կնոջ դերի հստակեցում{{sfn|Beaucamp|1977|pp=148-149}}։ Հիմնական սահմանափակումները, որոնք օրենսդրությամբ տարածվել են կանանց վրա, ձևակերպվել են դեռևս [[Հուստինիանոս I]]-ի (527—565) օրոք, զարգացել [[Էկլոգա]]յում (VIII դար) և [[Պրոխիրոն]]ում (IX դար) և IX դարի վերջին ներառվել, կայսր [[Լևոն VI Իմաստասեր]]ի օրոք ավարտված, [[վասիլիսկներ]]ում։ Կանանց նկատմամբ կիրառվող հիմնական արգելքներից մեկը հանրային պաշտոնների զբաղեցումն էր կամ հանրային պարտականությունների իրականացումը։ Հատուկ նշվում էր դատական պարտականությունների և բանկիրի գործառույթների իրականացման արգելքը։ Այդ սահմանափակումների մեջ չէին կայսերական գահի զբաղեցումը, քանի որ իրավաբանական տեքստերում կայսրուհին դիտարկվում էր միայն որպես կայսեր տիկին{{sfn|Beaucamp|1977|p=149}}։
 
== Ծանոթագրություններ ==